Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

28 հուն 2018 18:26

Ղարաբաղի հարցում Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են

Ղարաբաղի հարցում Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում ենԱմերիկյան «Brookings» ինստիտուտի Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով փորձագետ Օմեր Թաշփընարը հարցազրույց է տվել «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը: Նա անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությանը։
«Deutsche Welle»-ի լրագրողի հարցին, թե Էրդողանի իշխանության պայմաններում ինչպես կլինի ռուս-թուրքական հարաբերությունների ապագան, թուրք վերլուծաբանը պատասխանել է.
«Ըստ էության՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերություն չկա: Գրեթե չկա մեկ հարց, որի շուրջ Ռուսաստանը և Թուրքիան համակարծիք լինեն, իսկ ամենակարևոր հարցերում հակադիր բևեռներում են։ Օրինակ՝ Էրդողանը Ղրիմի վերաբերյալ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք Ռուսաստանին բնավ դուր չեն գալիս։
Ղարաբաղի հարցում ևս  Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են։ Հունաստանի և Կիպրոսի հարցում Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է հույների շահերը։ Հաճախ անտեսվում են նաև Ռուսաստանի և քրդերի միջև եղած կապերը։ ԱՄՆ-ն «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Ռուսաստանը՝ ոչ։ Ճիշտ է, Թուրքիայի «սերը» Ռուսաստանի հանդեպ անպատասխան չէ, բայց միևնույն ժամանակ Թուրքիան դեռ շարունակում է ԱՄՆ-ի հետ կիսել ռազմավարական հայեցակարգ»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր