Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նրա անունը շոշափվում է արվեստի գործի մաքսանենգության գործում          Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք       Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին    

05 հուլ 2018 10:52

«Ժողովուրդ». Միքայել Հարությունյանը մինչեւ վերջ կպայքարի ՀՔԾ-ի դեմ․փաստաբանների մեծ թիմ կվարձի

«Ժողովուրդ». Միքայել Հարությունյանը մինչեւ վերջ կպայքարի ՀՔԾ-ի դեմ․փաստաբանների մեծ թիմ կվարձի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ավելին՝ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում: Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` Հարությունյանը տեղեկանալով այս գործով իրեն մեղադրանք առաջադրելու մասին` մերձավոր շրջապատում հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է ՀՔԾ-ի դեմ իր իրավունքների պաշտպանության համար, որ ոչ միայն չկալանավորվի, այլեւ ընդհանրապես հանվի այդ մեղադրանքը: Ավելին`  նա պատրաստվում է փաստաբանների մեծ թիմ վարձել` մինչեւ վերջ պաշտպանվելու համար: Երեկ արդեն մի շարք իրավաբաններ կասկած են հայտնել մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ:  Մինչ այդ, նկատենք, որ երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե Մ. Հարությունյանը ՀՀ տարածքը լքել է դեռ մինչեւ այս գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավվելը»: 

Ավելի մանրամասն՝  օրաթերթի այսօրվա համարում:  



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր