Կարևոր. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են          Տեսանյութ.Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը       Մինչև երբ կպահպանվի անձրևային եղանակը    

18 հուլ 2018 20:07

Իտալիան կարող է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Ալիև

Իտալիան կարող է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. ԱլիևԻտալիան՝ որպես ԵԱՀԿ նախագահ, կարող է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
«Ես տեղեկացրել եմ նախագահին հակամարտության մասին, արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցությունների ներկայիս վիճակի մասին»,- ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է, որ հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա:
«Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում իր աջակցությունը կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցում բանակցությունների ձևաչափի փոփոխման փոխարեն, հակառակը, գտնվեն բանակցություններ վարելու նոր ճանապարհներ, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը:
Որովհետև, մեր կարծիքով, այդ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: Այդ կարգավորումը պետք է տեղի ունենա կայունության, երկարաժամկետության և միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Իտալիայի նախագահն Ալիևի հետ հանդիպումից հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր