Տեսանյութ.Աղավնոյում և Բերձորում խառնաշփոթ է, իսկ Արցախով առքուվաճառքը շարունակվում է․ Հակոբյան          Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները       4 տոննա պայթուցիկ նյութեր.«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am    

23 հուլ 2018 20:50

Արհեստական քացրացված ըմպելիքները քաղցկեղից կփրկեն

Արհեստական քաղցրացված ըմպելիքները կարող են զգալիորեն նվազեցնել ինչպես ուղիղի աղիի քաղցկեղի հետեւանքով մահացությունը, այնպես էլ ռեցիդիվի հավանականությունը: Այս մասին նշված է Յելի համալսարանի ուռուցքաբանների հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLOS One ամսագրում:
Հետազոտության ընթացքում հետեւել են 1018 հիվանդների առողջական վիճակին, որոնց մոտ ախտորոշվել էր 3-րդ փուլում գտնվող ուղիղ աղիի քաղցկեղ: Ուշադրությունը, մասնավորապես, կենտրոնացվել է չարորակ ուռուցքներով հիվանդների սննդակարգի վրա: Պարզվել է, որ նրանք, ովքեր ամեն օր օգտագործել են ոչ պակաս 12 ունցիա (350 մլ) արհեստական քաղցրացված ըմպելիքներ, ուռուցքի ռեցիդիվից մահվան հավանականությունը 46 տոկոսով նվազել է:
Բացի այդ՝ սովորական, շաքար պարունակող ըմպելիքների փոխարինումը արհեստական քաղցրացված ըմպելիքներով մահացությունը, ինչպես նաեւ ռեցիդիվի զարգացման հավանականությունը նվազեցրել է 23 տոկոսով:
Միաժամանակ, մասնագետները նշում են, որ ստացած արդյունքների հաստատման համար հետագա հետազոտություններ են անհրաժեշը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր