Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար          Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր       Oդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցում    

25 հուլ 2018 20:50

Գիտնականները գտել են կնճիռների ու մազաթափության դեմ պայքարի բանալին

Գիտնականները գտել են կնճիռների ու մազաթափության դեմ պայքարի բանալին։ Համապատասխան հետազոտությունը իրականացվել է Բիրմինգեմում Ալաբամայի համալսարանի մասնագետների կողմից։
Մկների վրա կատարված փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ միտոքոնդրիալ դիսֆունկցիայի հանգեցնող մուտացիաների դեպքում կրծողների մոտ մի քանի շաբաթվա ընթացքում հայտնվում են կնճիռներ, ու մորթին սկսում է թափվել։ Երբ միտոքոնդրիումների ֆունկցիան վերականգնվում է միտոքոնդրիումների դիսֆունկցիայի համար պատասխանատու գենի միացման միջոցով, կրծողների մոտ վերականգնվում են նաեւ հարթ մաշկն ու խիտ մազածածկույթը, ու նրանց այլեւս հնարավոր չի լինում տարբերել նույն տարիքի առողջ մկներից։
Հայտնի է, որ բջիջներում բազմաթիվ միտոքոնդրիումներ արտադրում են կյանքի համար անհրաժեշտ քիմիական բջիջների 90 տոկոսը։ Մարդկանց մոտ նկատվում է միտոքոնդրիումների ֆունկցիաների խանգարում ծերացման ժամանակ, ընդ որում՝ միտոքոնդրիալ դիսֆունկցիան կարող է հանգեցնել տարիքային հիվանդությունների։
Միտոքոնդրիումներում ԴՆԹ հյուծումը նույնպես կապակցված է սրտանոթային հիվանդությունների, դիաբետի, տարիքային նեւրոլոգիական խանգարումների ու ուռուցքաբանության հետ։
Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունները կարող են նոր հնարավորություններ ստեղծել այնպիսի դեղամիջոցների մշակման համար, որոնք կբարելավեն միտոքոնդրիումների ֆունկցիաները։ Դա կօգնի բուժել մաշկի ու մազերի պաթոլոգիան, ծերացման հետ կապված այլ հիվանդություններ, որոնց զարգացման հարցում զգալի դեր է կատարում միտոքոնդրիալ դիսֆունկցիան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր