Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

27 օգոս 2018 09:46

Որոնք են 2018-2019 ուստարվա արձակուրդային օրերը

Որոնք են 2018-2019 ուստարվա արձակուրդային օրերըԴպրոցներում 2018-2019 թվականների ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում սկսվում է 2018թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2019թ. մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։


Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում։
Նույն հրամանով սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները.
Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային՝ 2018թ. դեկտեմբերի 24-ից 2018թ. հունվարի 6-ը ներառյալ, գարնանային՝ 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2018թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ, գարնանայինը՝ 2019թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ և գարնանայինը՝ 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր