Մագնիտոգորսկում տան փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 36-ի

Ինչպես հաղորդում է RT-ն, արտակարգ պատահարի վայրում ներգրավված են ավելի քան 1,3 հազար մարդ եւ ավելի քան 260 սարքավորում:
Որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում փլատակների տակից հաջողվել է փրկել վեց հոգու, այդ թվում` երկու երեխայի: Ինչպես հաղորդել են Չելյաբինսկի մարզի Առողջապահության նախարարությունից, զոհերից մեկին դուրս են գրել հիվանդանոցից:
Շեշտենք, որ չորեքշաբթի, հունվարի 2-ին, փրկարարները ապամոնտաժել են ավերված շենքի պատերից մեկը, որն առավել մեծ վտանգ է ներկայացրել:
Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ երկու ռուսական ավիաընկերություններ արձագանքել են «Ռոսավիացիայի» առաջարկին` բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի եւ տուժածների հարազատներին Մագնիտոգորսկ անվճար տեղափոխելու համար: