Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

06 ապր 2019 14:50

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված,սպանված տարեց կնոջ մարմինը

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված,սպանված տարեց կնոջ մարմինըԱյսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևակամ ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարարները, ովքեր բացելով տան դուռը՝ հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։
 Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ներգրավված են փորձառու քննիչներ և քննչական խմբի ղեկավար են նշանակվել Վ. Ավագյանն ու Վ. Լաչինյանը։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել է նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու դատական բժիշկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են սպանվածի ինքնությունը։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանն ու վարչության պետի առաջին տեղակալ Տիգրան Կարապետյանը։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր