Չավուշօղլուն կրկին Հայաստանին խորհուրդ է տվել խելացի գործել և հաստատել հայ-թուրքական գործընթացի կախվածությունը հայ-ադրբեջանականից          ԱՄՆ-ն Ուկրաինային կապահովի անհրաժեշտ ամեն ինչով՝ կորցրած տարածքները վերադարձնելու և պաշտպանելու համար       Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ    

16 ապր 2019 17:37

Բացառիկ տեսանյութ.Եվս 15-30 րոպե և տաճարը կփլուզվեր

Բացառիկ տեսանյութ.Եվս 15-30 րոպե և տաճարը կփլուզվերՓարիզի Աստվածամոր տաճարի հրդեհն անվանում են XXI դարի գլխավոր ողբերգությունը: Միջնադարյան շինությունը, որը համարում էին աշխարհի հրաշալիքներից մեկը, գրեթե ամբողջությամբ ավերվել է: Ֆրանսիան զրկվեց իր գլխավոր խորհրդանիշներից մեկից:
Հրշեջ ծառայությունը կարողացել է Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը կանխել վերջին րոպեներին, երբ մի քանի րոպե է մնացել մինչև աղետը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ին կից պետքարտուղար Լորան Նունյեզը:
Շինությունը փրկվել է, երբ մինչև ավերվելը մնացել է 15-30 րոպե, ասել է պաշտոնյան:


Նունյեզը բացահայտել է, որ որոշիչ դերակատարում ունեցել է այն, որ հրշեջները սկսել են կրակը մարել  տաճարի ներսից: Հենց այդ հրշեջներն են կարողացել վերահսկողություն հաստատել կրակի նկատմամբ և կանխել տաճարի աշտարակների փլուզումը: Ներսում գտնվող հրշեջները լրջորեն վտանգել են իրենց կյանքը:
Արվեստի գործերը, որոնք հաջողվել է փրկել, դեռ տաճարի ներսում են, դրանց թույլ կտրվի մոտենալ միայն 48 ժամ հետո, երբ անվտանգության աշխատանքներն ավարտին կհսցվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր