Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

03 մայիս 2019 18:00

Սանասարյանը տեղեկություններ ունի ցուցմունք տվողների մասին՝ ենթադրելով, որ վերջիններիս ճնշել են

Սանասարյանը տեղեկություններ ունեմ ցուցմունք տվողների մասին՝ ենթադրելով, որ վերջիններիս ճնշել ենՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրյալի կարգավիճակ ունենալուց հետո հանդիպում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Սանասարյանը հայտարարել է Ազատության եթերում:
ՊՎԾ պետը նշել է, որ հանդիպմանը վարչապետին հայտնել է այն ինֆորմացիան, որ ինքն է տիրապետում:

Սանասարյանը չի պատասխանել հարցին՝ եղել է արդյո՞ք առերեսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է:
Ինչ վերաբերում է ցուցմունք տվողներին, Սանասարյանը նշել է, որ տեղեկություններ ունի նրանց մասին՝ ենթադրելով, որ վերջիններիս ճնշել են, քանի որ, ՊՎԾ պետի խոսքերով, տրված ցուցմունքներն իրականության հետ կապ չունեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր