Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

30 մայիս 2019 15:37

Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»,պատիվ եմ պահանջում

Ես որևէ կապ չունեմ «Սամվել Բաբայանի գրասենյակի» տարածած այն հայտարարության հետ, թե իբր մայիսի 29-ի լույս գիշերը տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել եմ նաև ես:

 Դա ակնհայտ սուտ է, կեղծիք, և միտումնավոր կերպով փորձ է արվում արատավորել իմ անունը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն այդ միջադեպի հետ որևէ կապ չունի և այդ մասին տեղեկացել է մամուլից:
«Ինչպե՞ս կարելի է մարդու անվան հետ խաղալ, ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»: Բավակա՛ն է էլի: Ես պատիվ եմ պահանջում այդ հայտարարության հեղինակներից, թո՛ղ հրապարակավ ներողություն խնդրեն իմ անունը նսեմացնող տեղեկություն տարածեու համար»,- ասել է Գրիգորի Միրզոյանը:
Հիշեցնենք, որ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ը հայտարարություն էր տարածել, թե Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները: Հայտարարության մեջ նշվում էր, որ միջադեպին մասնակցում էր նաև Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր