Տեսանյութ.Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են          Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները .Մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում       Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել    

26 հուն 2019 13:17

Լրացում, որով կարգելվի սպառազինություն վաճառել Ադրբեջանին,որը սպառնալիք է նաև Ստեփանակերտի օդանավակայի համար

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի հնագույն անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը հունիսի 25-ին ներկայացրել է լրացում, որով կարգելվի սպառազինություն վաճառել Ադրբեջանին, որը մեծացնում է քաղաքացիական ինքնաթիռներ խփելու երկրի հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Աղբյուրի համաձայն՝ այս նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որպեսզի Բաքվին թույլ չտա մշտական սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիային Ստեփանակերտի օդանավակայի համար։


«Այս լրացումն ազդանշան է Ադրբեջանին, որ նա չի կարող այսուհետ եւս սպառնալ, թե կխոցի քաղաքացիական ինքնաթիռներ։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը վախեցնի հարեւաններին»,- ասել է Շերմանը։
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ է քաղաքացիական ինքնաթիռների ցանկացած սպառնալիքին։
2011 թվականի մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ թույլ չի տվել թռիչքներ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղ, եւ նշել է, որ ավիացիայի մասին օրենքի համաձայն՝ իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ ուղեւորվող ինքնաթիռները»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգի կոմիտեն, ինչպես սպասվում է, Անկախության օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկի հարցը, թե արդյոք լրացումը հավանության կարժանանա։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր