Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

31 հոկ 2019 12:36

Հայաստանում մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել.հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչեւ հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:



Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է եւ 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ: 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:  
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր