Թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրեն էնպես է պահում , ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են          Կան շատ հուշագրեր, որոնցով Փաշինյանը տարածքներ է հանձնելու, պարզապես չի կարող միանգամից, ներքին ընդվզման լուրջ ալիք կբարձրանա       Իրանը նախազգուշացրել է Իսրայելին՝ վճռական պատասխան կտա ցանկացած սպառնալիքի, զերծ մնալ որևէ սխալ քայլ կատարելուց և հնարավոր ռազմական արկածախնդրությունից    

24 դեկ 2019 13:41

Բացահայտվել է Արարատի մարզում անչափահասի սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է, ով նույնպես անչափահաս է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 2002թ. ծնված անչափահասի սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18.10-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ., ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա  բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Առգրավվել են նրա հագին եղած հագուստները, որոնց զննմամբ դրանց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝  աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ :
Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր