Ադրբեջանն ու Թուրքիան դարձյալ զորավարժությունների են պատրաստվում          Սյունիքի և Տավուշի մարզերից ահազանգեր կան, որ թշնամին ակտիվություն է դրսևորում       Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է,Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար    

24 դեկ 2019 15:52

Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում խրվում է հակասականության ճահճում.ջուր է լցնում Մոսկվայի ու Բաքվի ջրաղացին

Երեկ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ին, կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստիպում են եզրակացնել, որ հատկապես Արցախի հարցում նա խրվում է հակասականության ճահճում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախը Հայաստան է և վերջ»-ին զուգահեռաբար նա պնդում է, որ Արցախը պետք է Հայաստանից անկախանա ու Հայաստանի հաշվին սուբյեկտանա, ուստի այնտեղի նախագահական ընտրությունների թատրոնը քննադատողները վտանգում են խաղաղությունը:



Այս հակասականությունը այնքան է խորացել, որ հասել է ամոթալի արդյունքի. հեղափոխության առաջնորդ վարչապետը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անում Մարտի 1-ի և Բերձորի ջարդարար, տխրահռչակ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ միասին:
Փաստորեն, անցած մեկուկես տարիների ընթացքում Արցախի դե յուրե միացումն ավարտելու նպատակով առկա խոչընդոտները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրականում մնում է իր նախորդների գծի մեջ և, ավելին՝ փորձում է մեծացնել Արցախի սուբյեկտությունը:
Դատապարտում ենք նման քաղաքականությունը և փաստում, որ այն էապես վտանգում է Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը և ջուր է լցնում Մոսկվայի ու Բաքվի ջրաղացին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր