Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Երկրի ապագան մռայլ է.Գիտնականները կարծում են, որ պարզել են Արևի մահվան ժամկետները    

04 հուն 2020 13:30

Արտակարգ դեպք Երեւանում.47-ամյա ՊՆ ծառայողն ու նրա 16-ամյա որդին դանակահարվել են

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23: 25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

հիվանդանոց է մեկնել ոտիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.ն է:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս անգամ նշված բժշկական կենտրոն է մեկել ոստիկանության Արաբակիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մեսրոպյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Հ.-ն է: Ըստ 2 բժշկական կենտրոնների բժիշկների հայտնածի՝ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժինների ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեկանա հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Արաբկիրի քննչական բաժնի խմբի հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վրացական փողոցի 17 շենքի բակում նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել նույն փողոցի բնակիչ, 33-ամյա Հայկ Ա.-ն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հայկ Ա.-ին ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ Հ.-ն ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, իսկ Ռաֆայել Հ.-ն սովորում է Երևանի քոլեջներից մեկում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր