Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

13 հուն 2020 14:42

Երբ կսկսվեն դպրոցականների գարնանային արձակուրդները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրված «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հրամանով սահմանվում են նաև դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը:
Հրամանի համաձայն 13, 14 և 15-րդ կետերի համաձայն, ուսումնական պարապմունքների ընթացքում. 1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր