Մարտակերտի բնակիչը մարտական նռնակի պայթեցմամբ կատարել է սպանություն          Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին, ես չեմ ճանաչում ոչ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի հարցում       Ներկայումս Նիկոլի ձեռքից իշխանությունն ավելի շուտ կարող են վերցնել իր թիմի ներսից, օրինակ՝Խաչատուր Սուքիասյանը    

04 հուլ 2020 16:15

Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այս շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցների թիվն ավելացել է։


«Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 2000 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։


ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:


Հիշեցնենք, որ հունիսի 21-ից  27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600  կրակոց:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր