Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

26 օգոս 2020 10:00

ՈՒՂԻՂ. Ուժեղ պայթյուն Երեւանում. բնակելի շենքը մասնակի փլուզվել է.բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա

Առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված քառահարկ պանելային շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա։ Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։


«Նախնական տվյալներով կա երկու վիրավոր, երկուսին դուրս են բերել փլատակների տակից։ Մեկի մասին տեղեկություններ չկան, աշխատանքները շարունակվում են»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ հաշվառումը շարունակվում է համատիրության, բնակիչների հետ, այս պահին այլ տեղեկություններ հայտնի չեն։Տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժողի վիճակը՝ ծայրահեղ ծանր

Ինչ վերաբերում է պայթյունի պատճառներին, ապա նախարարի խոսքով՝ դա ցույց կտա քննությունը. պայթյունի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Քննչական վարչությունը, զուգահեռ ԱԻՆ-ն է փորձաքննություն իրականացնում։


Նախարարը նշում է՝ բնակիչների թիվն ու անունները հայտնի են, սակայն փլատակների տակ այլ մարդիկ մնացել են, թե ոչ՝ այս պահին հայտնի չէ։


«Չեմ կարող ասել՝ մեկը հյուր է ունեցել, չի ունեցել»,- ասաց նա։


Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։


Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

***
Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։


Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր