Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը          Թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է մոտ 1,6 մլն դրամ       Արցախի Գլխավոր դատախազության պարզաբանումը՝Ադրբեջանցիները քարերով հարվածե՞լ են հայկական ավտոմեքենային, թե՝ ոչ    

28 սեպ 2020 14:34

Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել...

Ադրբեջանի հետ կողք-կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։


«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին, ներկայում հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար»,–նշված է հայտարարության մեջ։


Նշվում է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց ՀՀ–ն։ Այնուհանդերձ, այժմ Թուրքիայի աջակցությունը բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում նրա ուղղակի ներկայությամբ:


Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:


ԱԳՆ–ն վստահեցնում է` Հայաստանն ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից։


Ադրբեջանն Արցախի ժողովրդի հետ պետք է խոսի ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր