Մենք վրդովված ենք շրջանառվող ցինիկ նյութերից, մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին          Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան       Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել    

24 հոկ 2020 12:40

Ուկրաինան և Թուրքիան շատ խորն են գնում՝ռազմարդյունաբերության խոշոր պլաններ են կազմում

Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել, այս պահին փնտրվում է տարածք՝ համապատասխան արտադրությունը կազմակերպելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմավարական ոլորտների արդյունաբերության հարցերով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին, փոխանցում է Военное обозрение թերթը:

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրում անել: Նրանց մեզնից պետք է համապատասխան պահանջներով հարթակ, որտեղ իրենք կկառուցեն ձեռնարկությունը, որն էլ հետագայում կարտադրի այդ սարքերը»,- նշել է նա:

Ուրուսկիի խոսքով՝ ձեռնարկությունում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և այլ աշխատողներ, իսկ հենց ձեռնրակությունն իրավունք կստանա վաճառել անօդաչուներ ինչպես ուկրաինական, այնպես այլ շուկաներում:

Բացի այդ, Կիևն ու Անկարան քննարկում են մի քանի համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը, որտեղ կարտադրեն հակատանկային հրթիռային համակարգեր, ավիացիոն շարժիչներ անօդաչուների, ուղղաթիռների և ինքնաթիռների համար: Ուսումնասիրվում է նաև մի շարք թուրքական նավերի կառուցման տարբերակն Ուկրաինայի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր