Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

03 նոյ 2020 13:43

Երևանում 62-ամյա տղամարդուն կինն է կացնահարել

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 24 շենքի բնակարաններից մեկում կացնահարված քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկնեին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակիչ՝ 62-ամյա Մնացական Ասատրյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։


Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Մ. Ասատրյանին կացնով մի քանի անգամ հարվածել է կինը՝ նույն հասցեի բնակիչ, 57-ամյա Սոնիկ Ալեքսանյանը։


Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Ս. Ալեքսանյանին և հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր