Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

10 նոյ 2020 17:35

Պուտինը կոչ է արել աջակցել Փաշինյանին և Ալիևին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած վճռականության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու իրենց ցուցաբերած վճռականության հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Իրապես, նման բարդ, խճճված համակարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար  անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, գնալ այդ փոխզիջումներին: Իսկ դրա համար որոշում կայացնողների քաջություն է անհրաժեշտ»,- նշել է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: 

«Այս առումով, իհարկե, բոլորս պետք է աջակցենք և՛ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և՛ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման պայմաններ ստեղծելու և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների երկարաժամկետ ձևավորման հարցում ցուցաբերած վճռականության համար»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր