Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

13 նոյ 2020 14:06

Փաշինյանի կառավարությունն ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ. միջազգային մամուլի արձագանքը

Eadaily լրատվականն ամփոփ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ  միջազգային մամուլի ամենատարբեր արձագանքները, հաղորդում է Tert.am-ը: 
Մասնավորապես BBC-ն, Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները բնորոշել է որպես «Ռուսաստանի և Թուրքիայի գործարք` Հայաստանի հաշվին»:  Միևնույն ժամանակ, նույն աղբյուրը այդ փաստաթուղթը բնորոշել է որպես «Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտություն»:
Գերմանական Deutsche Welle պարբերականը նշել է, որ «Կրեմլը փորձում է Հարավային Կովկասում իր պարտությունը որպես հաղթանակ մատուցել»:
Կան նաև  միջազգային այլ լրատվամիջոցներ, որոնց բնորոշումները տարբերվում են վերը նշվածներից:
Արաբական Aljazeera հրատարակությունը հռետորական հարց է տալիս. պատերազմն իսկապե՞ս ավարտված է: Ընդամենը 40 օրվա ընթացքում Ադրբեջանը ստացավ այն, ինչի համար պայքարել էր գրեթե 30 տարի՝ տարբեր դիվանագիտական համաժողովներում: Մինչ Ադրբեջանի ամբողջ հանրությունը էյֆորիայի մեջ նշում է «կապիտուլյացիան», երկու տասնյակ ռուսական ինքնաթիռներ խաղաղապահներ են մտցնում տարածաշրջան, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ:
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված հոդվածում վերլուծաբան Ռեյնհարդ Ֆեզերը կարծիք է հայտնում, որ ավարտված այս պատերազմում միակ հաղթողը Պուտինն է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ շատ ավելի հեռու են վերջնական խաղաղությունից, քան սեպտեմբերին էին:
Ամերիկյան New York Times-ը Ռուսաստանի հատուկ հաջողություններ չի տեսնում: Ըստ պարբերականի, պատերազմում տեղի ունեցավ տարածաշրջանային ուժերի վերադասավորում: Ռուսաստանն ու Թուրքիան ազդեցիկ միջնորդ դարձան, իսկ Անկարան սատարեց հաղթանակած ադրբեջանցիներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր