4 տոննա պայթուցիկ նյութեր.«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am          Երևանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը մոլորեցրել են ոստիկանությանը, ԱԱԾ-ին,դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»       Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա. ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջուկային պատերազմի դեպքում մոլորակի քամիները ծխի եւ մասնիկների պտտվող ամպեր կբարձրացնեն երկինք    

19 նոյ 2020 11:30

Թուրքական անօդաչուները՝ Դոնբասում. Կիևը ոգևորված է ԼՂ-ում Բաքվի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների կիրառման փորձով

Ուկրաինայի Զինված ուժերը Դոնբասում «Միացյալ ուժերի» գործողության անցկացման գոտի են տեղափոխել թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու սարքեր, ինչի մասին հայտնում է Военное Обозрение թելեգրամյան ալիքը: 


Ինչպես նշում է Eadaily-ն, նմանատիպ տեղեկություններ է տարածել նաև ուկրաինական Черговий ООС թելեգրամյան ալիքը։


Eadaily-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ժամանակ ադրբեջանական բանակի կողմից Bayraktar TB2 անօդաչուների կիրառումից հետո որոշ փորձագետներ սկսել են խոսել այն մասին, որ ուկրաինական «ռազմական ստրատեգները» կարող են կիրառել Ադրբեջանի փորձը և այդ ԱԹՍ-ներն օգտագործել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների դեմ կամ նույնիսկ «Ղրիմը վերադարձնելու» համար։


Ինչպես նշում է աղբյուրը, հաշվի առնելով Կիևի սերտ կապերը Անկարայի և Բաքվի հետ, նման ենթադրությունները բավականին լուրջ հիմքեր ունեն։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերին այցելել էր Թուրքիա, որի ընթացքում երկու երկրների ռազմական համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել։


«Ռազմական փորձագետների գնահատականներով`սեպտեմբերի վերջին ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ մարտական գործողությունների սկսվելուց հետո հայկական ուժերի համար առավել մեծ վտանգ էին ներկայացնում հարվածային անօդաչու սարքերը, առաջին հերթին այդ տեսակի սպառազինության իսրայելական և թուրքական նմուշները»,- գրում է թերթը՝ նշելով, որ այնուամենայնիվ, 44 օրվա ընթացքում հայկական ուժերին հաջողվել է խոցել հակառակորդի ավելի քան 260 ԱԹՍ, այդ թվում՝ ավելի քան 10 թուրքական Bayraktar։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր