Իշխանություննե՞րն են հրաժարվել Մանվել Գրիգորյանին չհուղարկավորել Եռաբլուրում

Փոխարենը քաղաքագետ Էդգար Էլբակյանը Facebook-ի իր էջում գրել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։
Ասելու ու մեկնաբանելու բան էլ չի մնում։ Բավարարվեմ Վազգեն Սարգսյանի՝ Մանվելին ժամանակին ձոնած բաժակաճառով»: