Էրդողանը բողոքել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից`Հայաստանի դեմ պատերազմում չօգնելու համար          Գարնանային արձակուրդներ կունենան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները.ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ       Տեսանյութ.Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար    

13 հուն 2021 15:50

Եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի փորձում այն վերադարձնել նախկին 480-ի

Հայաստանի Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում նոր գործարքներ է իրականացրել։ Այս մասին ասվում է կենտրոնական բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կենտրոնական բանկն իրավունք ունի արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնել, որպեսզի մեղմացնի դրամի փոխարժեքի ավելցուկային տատանումները: Քանի որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում դրամի փոխարժեքը նկատելիորեն նվազել է, ապա հնարավոր է՝ ԿԲ-ն շուկա մտցնի դոլար՝ դրա փոխարժեքն էլ նվազեցնելու համար։

Միևնույն ժամանակ, նման միջամտությունները Կենտրոնական բանկը իրականացնում է ոչ պարբերաբար, որպեսզի չխեղաթյուրի շուկան և չձևավորի սպասումներ բնակչության շրջանում։ Բացի այդ, ԿԲ-ն չի փորձում հակազդել երկարաժամկետ միտումներին, այլ կերպ ասած` եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի փորձում այն վերադարձնել նախկին 480-ին։

Արժութային գործարքների նպատակն է մեղմել կարճաժամկետ տատանումները, երբ դրանք սաստիկ կտրուկ են։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն վերջին անգամ նման գործարք է իրականացրել նոյեմբերի 25-ին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր