Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ          Երևանի կողմից դրական նշաններ ստանալու դեպքում, Բաքուն պատրաստ է հնարավոր ամեն բան անել երկկողմ կապերի հաստատման համար       Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին    

14 հուն 2021 15:55

Կորոնավիրուսային թոքաբորբն ավելի վտանգավոր է

Կորոնավիրուսային ինֆեկցիայի ֆոնին զարգացող թոքաբորբը ավելի վտանգավոր է, քան բակտերիային կամ այլ վիրուսային ինֆեկցիաների դեպքում զարգացող թոքաբորբը: Այս մասին զգուշացնում են ԱՄՆ-ում Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները:


Նրանց կատարած հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, ցույց է տվել, որ SARS-CoV-2-ը վարակում է ոչ թե թոքային հյուսվածքի ընդարձակ հատվածներ, այլ թափանցում է բազմաթիվ ոչ մեծ հատվածներ, որից հետո գրավում է թոքերի իմունային բջիջները եւ դրանք օգտագործում տարածվելու համար, ինչը տեւում է շատ օրեր եւ նույնիսկ շաբաթներ: Ընդ որում՝ ինֆեկցիան ախտահարում է հյուսվածքները եւ առաջացնում տենդ, արյան ցածր ճնշում, երիկամների, սրտի, ուղեղի եւ այլ օրգանների աշխատանքի խանգարում:


Հետազոտության հեղինակների խոսքով՝ COVID-19-ի դեպքում վտանգավոր բարդություններն առաջին հերթին կապված են հիվանդության հատկապես երկար ընթացքի հետ, այլ ոչ թե դրա ծանրության:


Մասնագետները հետազոտության ժամանակ նաեւ որոշել են դեղերի համար հիմնական թիրախները, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսային թոքաբորբի բուժման ժամանակ: Այդ թիրախներն էին այնպիսի իմունային բջիջները, ինչպես՝ մակրոֆագերը եւ Т-բջիջները:


Northwestern Medicine-ի գիտնականները նախատեսում են 2021 թվականի սկզբին փորձարարական դեղամիջոցի փորձարկումներ անցկացնել COVID-ի հետ կապված թոքաբորբով պացիենտների մասնակցությամբ: Դեղամիջոցը պետք է ճնշի բորբոքային ռեակցիաները, որոնք կապված են միկրոֆագերի ակտիվության հետ, եւ գործարկի վնասված թոքերում վերականգնողական պրոցեսները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր