Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում          ՌԴ-ում միգրանտների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել այնտեղ, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ       Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից    

24 փետ 2021 12:06

Անհնազանդության ակցիա է սկսվել Երևանում․ ուղիղ

ԱԵրևանում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան փողոցում են՝ ԵՊՀ-ի դիմաց։


ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով, կան շատ ու շատ երիտասարդներ, որոնք չեն պատկերացնում, թե կոնկրետ ինչ անելիք կարող են իրենք ունենալ, և այդ պատճառով են իրենք այս պահին ԵՊՀ-ի մոտ ակցիա իրականացնում։


«Մենք կարող ենք հուշել՝ իրենք ինչ կարող են անել։ Ցանկացած բան, օրինակ՝ խանութում մանրը վերցնելիս ասեն՝ Նիկոլ դավաճան, շարասյունը տեսնելիս ասեն՝ Նիկոլ դավաճան, ազդանշան տան, կարող են ընկերներով հավաքվել ու փակել յուրաքանչյուր փողոց։ Այդ ամենը հունից հանում է Նիկոլին»,- նկատեց նա։


Այնուհետև ակցիայի մասնակիցները «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով շարժվեցին դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, ապա մտան ներս ու սկսեցին մայր բուհի պատերից ներս վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։


Ակցիայի մասնակիցները  շրջում են ԵՊՀ միջանցքներում և իրենց միանալու ու դասադուլ անելու կոչեր հնչեցնում։


Հայկ Մամիջանյանը, լսարաններից մեկում դիմեց ուսանողներին և կոչ արեց միանալ «Հայրենիքի փրկության շարժմանը» և դեմ գնալ «դավաճանին»։


«Պետք է վտարենք այդ դավաճանին վարչապետի նստավայրից։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին՝ շարունակել մնալ արժանապատիվ քաղաքացի ու դեմ գնալ դավաճանին»,- ասաց նա։


Ապա ակիցայի մասնակիցները շարունակեցին իրենց ակցիան համալսարանի ներսում։ Նրանք յուրաքանչյուր լսարանի դիմաց կանգնում և վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Միացում»։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր