Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

06 ապր 2021 12:00

Ի՞նչ պետք է անի Թուրքիան տարածաշրջանի խաղաղության համար. Փաշինյանի պատասխանն «Ինտերֆաքսին»

Անկարան պետք է փոխի Երևանի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։

Փաշինյանը հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի կողմից միակողմանի կարգով փակվել է դեռևս 1993թ․-ին։

«Հայաստանը միշտ էլ հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ առանց նախապայմանների, բայց դա մերժել է հենց Թուրքիան»,-նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել 2020թ․-ի սեպտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։
«Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղիղ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Ղարաբաղյան հակամարտության գոտի նետելով օտարազգի զինված գրոհայիններին։ Այդ համատեքստում, հաստատուն խաղաղության և տարածաշրջանում տնտեսական նկարագրի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»,-կարծում է Փաշինյանը։

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով բանավեճերն ակտիվացան Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո։ Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է տարածաշրջանում բերանպաստ մթնոլորտ ձևավորել Հայաստանի շուրջ, իսկ «դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսանկյունը տարածաշրջանի նկատմամբ»։ Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք Թուրքիան հանդիսանում է Հայաստանին թշնամի պետություն, հայտարարել էր, որ «մենք պետք է որոշ շտկումներ մտցնենք մեր մոտեցումներում»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր