Տեսանյութ.Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում          Քարվաճառում ճանապարհ սարքելիս Ժայռաբեկորները թափվել են ադրբեջանցի էքսկավատորի վրա, որն էլ տեղում մահացել է       Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր    

28 հուլ 2021 11:23

Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարությունը` անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին։
Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել են տեղային մարտեր։ Կան մարդկային կորուստներ։

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։

Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը, ըստ ԱԳՆ–ի, ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր