Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ոչնչացումը          Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ       Ո՞վ է պատասխան տալու , 2 տարի շարունակ մարդկանց թալանել եք գերթանկ ՊՇՌ թեստերով, բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց է լինում    

31 հուլ 2021 14:59

Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են

Այսօր հուլիսի 31-ին, Երևանի Նոր Նորք թաղամասում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում մեծ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ․-ն և 36-ամյա Պետրոս Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ․-ի, 61-ամյա Արթուր Դ․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց»,–գրում է կայքը։
Նշվում է, որ այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ 
Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ․-ին, Սերգեյ Ս․-ին, Վահե Մ․-ին, Պետրոս Մ․-ին, Արման Հ․-ին, Արթուր Դ․-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Արման Հ․-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։ 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ ստացողներ չկան։ 

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Բաբկեն, Վահե և Պետրոս Մ․-երը հարազատ եղբայրներ են։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր