Տեսանյութ.Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում          Քարվաճառում ճանապարհ սարքելիս Ժայռաբեկորները թափվել են ադրբեջանցի էքսկավատորի վրա, որն էլ տեղում մահացել է       Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր    

26 օգոս 2021 16:58

Գորիս-Կապան ճանապարհի ո՞ր հատվածներն է փակել ադրբեջանական ԶՈւ-ն

Օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:


Իսկ օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:


Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։


Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։


Աղբյուրը՝ armeniasputnik.am


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր