Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

08 սեպ 2021 16:58

Մարտահրավեր ՌԴ-ին. թուրք-ադրբեջանական զորավարժությունը վտանգավոր է ոչ միայն ՀՀ–ի համար

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների, դրանցից բխող սպառնալիքների մասին։
Թուրք-ադրբեջանական ցանկացած զորավարժություն իր մեջ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի և Ռուսաստանի Դաշնության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում մենք տեսանք, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի լիակատար աջակցությամբ, այդ թվում` մի քանի ճակատներում` թե՛ զորքերի կառավարման գծով օգնության, թե՛ զինտեխնիկայի մատակարարման ու կառավարման, մասնավորապես` օդուժի, հակաօդային պաշտպանության, թե՛ արցախյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման հարցում»,- ասաց նա։
Սպառնալիքներն առավել ակնհայտ են դառնում, երբ թուրք-ադրբեջանական վարժանքներն անցկացվում են Արցախից բռնազավթված տարածքներում` Հայաստանի քթի տակ։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ մինչ զորավարժությունները Քաշաթաղի և Քարվաճառի օկուպացված շրջաններից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր և մինչ օրս շարունակում են մնալ ՀՀ բռնազավթված տարածքներում։ 

«Այս զորավարժությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ագրեսիվ կեցվածքը շարունակելու են։ Մյուս կողմից` սրանով Թուրքիան ցույց է տալիս իր ռազմական ներկայությունը ոչ միայն Ադրբեջանում, այլ Արցախի բռնազավթված տարածքներում`մարտահրավեր նետելով ՌԴ-ին և ռուսական խաղաղապահ զորքերին»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով`Ադրբեջանի գործողությունների հիմքում նաև Հայաստանում և Արցախում բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ առաջացնելն է, քանի որ դա բխում է իրենց հիմնական ռազմավարությունից, այն է` Արցախի վերջնական հայաթափումը և ամբողջական բռնազավթումը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր