Ի՞նչ գործ ունի թմրամիջոցը շտապօգնության բժշկի մոտ . նա հայտնել է, որ այն իրենն է, անձնական օգտագործման համար          Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը,անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի       Մինչև 2024 թ․ կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը    

11 նոյ 2021 11:41

Նույնիսկ Ալիևի հետ չհանդիպած՝ սրանք երեկ գնացել են հերթական դավաճանության...Հայաստանի կարևորագույն մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխնություն

«Կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ, կամ ավելի ճիշտ դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ Հայաստանի կարևորագույն մայրուղիներից մեկի՝ Սյունիքի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն»,- կառավարության դիմաց հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանի հարավը կտրվել է մնացյալ ամբողջ երկրից, շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր։

«Իրենք շարունակում են հպարտանալ, թե բերել են խաղաղություն, սրանք բերել են ստրկություն, պարտություն, նվաստացում»,- ասաց Գ. Մանուկյանը։

Նա ընդգծեց՝ պետք է իջնեն ու պատասխան տան իրենց դավաճանական արարքների համար։

«Հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները, իբր կառավարության նիստում նստած հարցեր են քննարկում, հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ իրենց անվտանգության համար։

Այսքան ոստիկան, եթե Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որևէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել»,- ասաց Գ.Մանուկյանը։

Նա նշեց, որ սրանք ի վիճակի չեն պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը, սյունեցուն, մենակ ի վիճակի են ոստիկանական շարասյուներով կալանավորել Սյունիքի համայնքապետերին, մեր քաղաքացիներին։ 

«Հպարտանում էին, թե որևէ հանդիպում Ալիևի հետ չունեն։ Նույնիսկ Ալիևի հետ չհանդիպած՝ սրանք երեկ գնացել են հերթական դավաճանությանը։ 

Խոսում են  սահմանագծման, սահմանազատման մասին։ Դեռ քայլ չարած՝ ընդունում են, որ Հայաստանի տարածքում թուրքը կարող է պահակակետ, մաքսակետ դնել»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ սրանք իշխանության մնալով ամեն օր սանտիմետր առ սանտիմետր, մետր առ մետր տալու են թշնամուն հայկական տարածքները։

Նա ընդգծեց՝ սրանք պատուհաս են մեր երկրի գլխին։ 

«Քանի մեր հայրենակիցներ շարունակեն հանդուրժել սրանց, մենք լինելու ենք նման անպաշտպան վիճակում։ Սրանց ներկայացուցիչները հիմա պետք է պատասխան տան՝ ինչի՞ հիման վրա են թուրքի հետ կայացրել գաղտնի համաձայնություն, ո՞նց են կայացրել, ո՞վ է դրա պատասխանատուն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր