Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի.«Հրապարակ»          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա՝ նույնքանով կբարձրանա       Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը և նրա շրջապատից ևս երեք անձ    

25 փետ 2022 13:50

Հիմա, արդեն, հակամարտության լուծմանը հասնելը Ռուսաստանի ռազմավարական շահերից է բխում

Ռուս քաղաքագետը զուգահեռներ է անցկացրել վերջերս Մոսկվայում ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագրի և Հայաստան-Ռուսաստան «մեծ պայմանագրի» միջև։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին վերջերս ստորագրված հռչակագիրը որևէ կերպ համեմատելի չէ 1997 թվականին Ռուսաստանիև Հայաստանի միջև կնքված բարեկամության և փոխադարձ օգնության մասին «մեծ պայմանագրի» հետ: Այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ։ Պրիտչինի խոսքով՝ հայ-ռուսական պայմանագիրն ավելի խորքային բնույթ է կրում, որը ենթադրում է լիարժեք դաշնակցային հարաբերություններ։
Ինչ վերաբերում է փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագրին, ապա տվյալ դեպքում երկու երկրների առջև խնդիր էր դրված նոր պայմաններում ամրապնդել փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Ռուսաստանում շատ լավ են տեսնում Ադրբեջանում Թուրքիայի ակտիվությունը, իր ազդեցությունն ամրապնդելու ձգտումը։
Եվ, համապատասխանաբար, դիվանագիտական մեխանիզմների, նորմատիվ-իրավական բազայի ստեղծման միջոցով կարելի է ստեղծել այն հիմքը, որը թույլ է տալիս քիչ թե շատ հավասարակշռված իրավիճակ կառուցել։ Քաղաքագետն ընդգծեց, որ փաստաթուղթը ոչ մի դեպքում ուղղված չէ Հայաստանի դեմ։
«Ռուսաստանի համար օբյեկտիվորեն շատ բարդ իրավիճակ է, երբ Հարավային Կովկասում նրա երկու առանցքային դաշնակիցներն ու գործընկերները հակամարտության մեջ են միմյանց հետ։ Եվ 30 տարի շարունակ գծված այս բաժանարար գծերը բարդ խնդիր էին ստեղծում ռուսական դիվանագիտության համար։ Ցանկացած շփում, ցանկացած ակտիվություն ու նախագիծ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համապատասխան արձագանք էին առաջացնում Հայաստանում, և հակառակը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ցանկացած համաձայնագիր դիտարկվում էր հակամարտության պրիզմայով»,-նշեց Պրիտչինը։


Հիմա, արդեն, հակամարտության լուծմանը հասնելը Ռուսաստանի ռազմավարական շահերից է բխում։ Այն թույլ կտա փոքր-ինչ ջնջել բաժանարար գծերը տարածաշրջանում և համագործակցության հնարավորություններ ստեղծել։
Մոսկվային լոգիստիկայի տեսանկյունից շատ ձեռնտու կլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության ընդլայնումը։ Պրիտչինը հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանից Ռուսաստան տանող հիմնական ճանապարհը Ռազմավիրական ճանապարհն է, որը մեծապես կախված է կլիմայական պայմաններից և չի կարող մշտական ռեժիմով աշխատել:
Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան նորմալ գործող երկաթուղին շատ լուրջ քայլ կլինի ռուս-հայկական հարաբերությունների, առաջին հերթին՝ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր