Ավելի քան 1տրիլիոն դոլար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար          Հիվանդագին սպասում կա, որ «աշխարհը կդատապարտի ադրբեջանական ագրեսիան, և ամեն ինչ կվերադառնա հայանպաստ հուն», չի լինելու դա       ԿԻնը բուժվել է թոքերի քաղցկեղից ախտորոշումից ընդամենը մի քանի ժամ անց    

05 հուլ 2022 11:12

Հայաստանը հերթով զրկվում է հացահատիկի աղբյուրներից,տեսանելի ապագայում ունենալու ենք լուրջ խնդիրներ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Վրաստանի կառավարության որոշումը, համաձայն որի` արգելվում է Վրաստանից ցորենի և գարու արտահանումը մինչև 2023 թ․-ի հուլիսի 1-ը:
2020 թ.-ին Վրաստանն արտադրել է 102 տոննայից քիչ ավել հացահատիկ, որից մոտ 3․2 տոննան արտահանվել է ՀՀ: 2021 թ.-ին հացահատիկի արտադրությունը կազմել է մոտ 136 տոննա, որից ՀՀ արտահանված հացահատիկի ծավալը կազմել է մոտ 1.4 տոննա:


Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք աշխարհում ահագնացող հացահատիկային ճգնաժամին, որը սրվել է ուկրաինական դեպքերի ֆոնին: Այստեղ մենք անդրադարձել ենք ռուսական շուկայից ՀՀ ներկրվող հացահատիկի չափաբաժնին, որը գերազանցում է 90%-ը:


ՀՀ այժմ լուրջ խնդիր ունի հացահատիկի պաշարները համալրելու: Խնդիրն ավելի է լրջանում հատկապես այն պարագայում, երբ դեպի ՀՀ հացահատիկ արտահանող երկրները հերթով նվազեցնում և ապա դադարեցնում են հացահատիկի արտահանումը, իսկ ինքնուրույն մենք չունենք հնարավորություն համալրելու այդ պաշարները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո թշնամուն հանձնվեցին մեր մերձարաքսյան բարեբեր հողերը, որ ապահովում էին Հայաստանին նաև հացահատիկով՝ տեսանելի ապագայում ունենալու ենք լուրջ խնդիր պարենի ապահովման հարցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր