Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության          Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը       Զինված տղամարդը վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային. ոստիկանության տեսանյութը    

21 հոկ 2016 16:03

Մոսկվան մտահոգված է Սիրիայի տարածքում Թուրքիայի օդային հարվածների առնչությամբ

 
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է․  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Սիրիայի տարածքում Թուրքիայի հասցրած օդային հարվածների առնչությամբ: 
 
Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ հնչած հարցին, թե ինչպես կարող են Սիրիայի տարածքում Թուրքիայի օդային հարվածներն ազդել Հալեպի շուրջ իրավիճակի վրա, Լավրով պատասխանել է․«Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած օդային հարվածների մասին հաղորդումներին, մենք լսել ենք դրանց մասին: Մենք չափազանց անհանգստացած ենք, թե ինչ է տեղի ունենում: Ինչպես ես հասկանում եմ, խոսքը քրդերով բնակեցված շրջանների վրա օդային հարվածների մասին է»։

Լավրովի խոսքով՝ «Թուրքիան այն կոալիցիայի անդամն է, որը ստեղծել է Միացյալ Նահանգները՝ հստակ հայտարարելով, որ կոալիցիան ստեղծվում է մի նպատակով՝ պայքարել ԻՊ-ի և «Ջեբհաթ ան- Նուսրա»-ի դեմ»։
 
«Ելնում եմ նրանից, որ Միացյալ Նահանգները, որպես այդ կոալիցիայի ղեկավար, կանի ամեն ինչ հայտարարված նպատակի շրջանակում մնալու համար»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր