Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ          «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին       Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

16 հուլ 2024 10:43

Փաշինյանը նեղ շրջանակում ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում․ «Հրապարակ»

Փաշինյանը նեղ շրջանակում ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե չլիներ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր։ ՔՊ-ական աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվության պատճառն էլ սրբազանն է, չնայած ոմանք համոզված են, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավի է ելել։ Փաշինյանը կուսակիցներին վստահեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ 2026-ի ընտրությունների քարոզարշավ սկսելը դեռ շատ վաղ է։

Ի դեպ, վերջերս նեղ շրջանակում Փաշինյանը, առանց փակագծեր բացելու, ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում։ Կան տեղեկություններ, որ նա մտադիր է «անառակ որդու» պես վերադառնալ «մայր Ռուսաստանի» գիրկը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն Հայաստանը չընդունեց, հավուր պատշաճի չֆինանսավորեց, քայլեր չարեց այդ ուղղությամբ եւ անվտանգության բավարար երաշխիքներ էլ չտվեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր