Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ          Ռուսաստանը կորցնում է իր նախկին ազդեցությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում       Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե ոչ, հետո հանդես կգանք հայտարարությամբ    

09 հուն 2026 12:37

Ռուսաստանը կորցնում է իր նախկին ազդեցությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում

Ռուսաստանը կորցնում է իր նախկին ազդեցությունը Ադրբեջանում, Հայաստանում և ՄոլդովայումՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում։ 

Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Միջազգային ասպարեզում Ռուսաստանը վերջերս մի քանի քաղաքական պարտություն է կրել։ Ապրիլին Եվրոպայում Պուտինի ամենամոտ դաշնակիցը՝ Վիկտոր Օրբանը, ջախջախիչ պարտություն կրեց Հունգարիայի համընդհանուր ընտրություններում։ Կրեմլամետ թեկնածուներին աջակցելու Ռուսաստանի վերջին ջանքերը Մոլդովայում և անցած հանգստյան օրերին Հայաստանում նույնպես ձախողվեցին։

Նրանք կորցնում են իրենց ազդեցությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ՌԴ-ն մեկուսացված է Եվրոպայի ներսում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր