Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

21 նոյ 2016 11:17

Արցախի վարչապետը ընդունել է շուրջ երեք տասնյակ մտավորականների

 
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ մտավորականների, ովքեր  ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում այցելել են Արցախ:

Ինչպես այսօր տեղեկացրել են Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է Արցախում զորամաս այցելելու հյուրերի նախաձեռնությունը՝ շեշտադրելով դրա կարեւորությունը բանակի ու քաղաքացիական հասարակության միջեւ կապերի ամրապնդման եւ փոխադարձ աջակցության ապահովման գործում:

«Ինձ համար պատիվ է հայոց գիտությունն ու մշակույթը ներկայացնող այսպիսի կազմի հետ հանդիպում ունենալ, առավել եւս, երբ Արցախ ձեր այցի նպատակը հայ զինվորի կողքին կանգնելն ու նրան գոտեպնդելն է: Համոզված եմ, որ ձեր հանդիպումը զինվորներին լրացուցիչ լիցք է տալու, իսկ դուք ավելի լավ եք պատկերացնելու նրանց հոգեբանությունը, բանակում իրականացված բարեփոխումներն ու առկա խնդիրները: Արցախի կառավարության անունից՝ պատրաստակամություն եմ հայտնում մշտապես աջակցել նման նախաձեռնություններին եւ միասնական ջանքերով ամրապնդել հայոց հայրենիքի պաշտպանության կուռ համակարգը, որը խիստ խոցելի կլիներ առանց մտավորականների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության»,- հյուրերին ուղղված խոսքում նշել է վարչապետը:

Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտավորականները Հարությունյանին են ուղղել բազմաթիվ հարցեր՝ Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտաքին քաղաքականության, առաջնագծի պաշտպանության և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ: Վարչապետ Հարությունյանը հանգամանալից եւ բաց կերպով պատասխանել է հարցերին՝ հորդորելով ներկաներին հնարավորինս ներգրավվել Արցախի զարգացման կարևոր գործում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր