Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով          Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին       Ձվարանի քաղցկեղի նախանշանները.շատ ագրեսիվ, արագ է ներգործում    

22 նոյ 2016 15:05

Վահան Բադասյանը փաստեր, անուններ է ներկայացրել Քննչական կոմիտեում

 
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ բանակում տեղի ունեցող չարաշահումների հետ կապված երեկ հրավիրվել է քննչական կոմիտե, գրավոր հաղորդում է ներկայացրել և առաջացած հարցերի շուրջ տվել պատասխաններ: «Իմ տպավորությունն այն է, որ Քննչական մարմինը փորձում է օբյեկտիվ գնահատական տալ»,-ասել է նա և նշել, որ դա է նաև վկայում հինգ ժամ տևած   հարցաքննությունը:

«Ես կոնկրետ, լրացուցիչ, փաստեր ներկայացրեցի, իրենք էլ փաստեր գիտեին»,-ասաց նա և նշեց, որ քննության շահերից չի բխում մանրամասներ ներկայացնելը, սակայն ավելացրեց, որ ինքը նաև կոնկրետ մարդկանց անուններ է ներկայացրել:

Վահան Բադասյանն ասաց, որ առայժմ իրավունք չունի չվստահելու Քննչական կոմիտեին:

«Բանակը մեր միակ կառույցն է, ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը, մեր երաշխավորն է»,-հավելեց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր