Վերլուծություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Վերլուծություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Հայաստանի քաղաքական համակարգն ու հակահամակարգը միասին, ժամավաճառությամբ, պասերով մեզ բերին-հասցրին անդառնալի պրոցեսների https://hayacq.com/79200--.html https://hayacq.com/79200--.html Հայաստանի քաղաքական հակահամակարգը միասին, ժամավաճառությամբ, պասերով մեզ բերին-հասցրին անդառնալի պրոցեսներիԲա լսեցի՞ք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել, ու երկու կողմն էլ, Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ այս հարցում կառուցողական մոտեցում են ցուցաբերել: Բա: Այս մասին ասել է ինքը՝ մեծ կառուցողական ու մեծ խաղաղասեր Հեյդարիչը, ամեն օր նրա կողմից ագրեսիվ կոչեր հնչեցնելը, Հայաստանի սահմանադրությունն ու գերբը փոխել պահանջելը, Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան կոչելը, մշտական սպառնալի զառանցանքները չհաշված: Առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տավուշյան տարածքների հայելային վերադարձի՝ մեր անվտանգության երաշխիք-տարածքների վերադարձ է տեղի ունենում, սրա անունն ինչ է՝ կասե՞ք, սա սահմանազատո՞ւմ է, թե՞ անդամահատում: Ի՞նչ Ալմա-Աթիի հռչակագիր, ի՞նչ սովետական սահման, ո՞վ է իրավասու առանց հանրաքվեի, առանց ԱԺ-ում քվեարկությամբ հաստատված-երկրի ամբողջական սահմանագծման նախագծի առկայության՝ մի կետից սահման գծել, հազար սահմանագծման հանձնաժողով լինի: Սահմանադրություն ունենք, պետական սահմանի մասին օրենք ունենք, ինչ-որ անձեր կամ անձ ինքն իր խելքին կարո՞ղ է սահման որոշել կամ ձեռք-ձեռքի խփել հարեւան ոխերիմի հետ, պետությո՞ւն ենք, թե՞ սրա-նրա խաղալիքը:
 
Անկախ Հայաստանի մաս կազմող տարածքների հանձնման դեմ բողոքող մարդիկ՝ տավուշցիներն եւ ոչ տավուշցիները ո՛չ Ալիեւի կառուցողականությանն են հավատում, ո՛չ խոստացված խաղաղությանը, համարելով, որ առանց որեւէ երաշխիքի մեր անվտանգային տարածքների հանձնումը նման է թշնամու առաջ դուռը բացելուն: Ի՞նչ խաղաղություն, երբ ադրբեջանցիք կանգնելու են տասնհինգ մետր հեռու միայն Կիրանցի ու Ոսկեպարի հետ շփան գծից ու պարսատիկով էլ կարող են հայկական կողմ քար նետել:
 
Մի քանի օրից ընդամենը Ադրբեջանի սահմանապահ ուժերը, հետեւից էլ զորքը, մինչեւ ատամները զինված, իջնելու են ու կանգնեն բերաններս մտած նոր սահմանին, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո նրանք չեն հայտնվի Իջեւանում, ինչպես որ Ջերմուկում հայտնվեցին: Իմ երկիրը շագրենի կաշու պես մետր առ մետր փոքրանում է, ու հազիվ թե Ադրբեջանը կանգ առնի՝ ինչ-որ անկապ թուղթ ստորագրելով. նրա աղվեսային խոսքերին մի՛ խաբվեք: Արցախի հետ կատարվածի փորձը հո թարմ է, եթե պատմության մյուս համանման դրվագները մոռացել եք:
 
Մեր ուժային կառույցներն էլ մի ուրիշ կարգի են հարձակվել սահմանազատման դեմ բողոքողների վրա, քարշ են տալիս, ձեռք ոլորում, բերման ենթարկում: Ինչո՞ւ, ի՞նչ է եղել, մարդիկ համաձայն չեն վերին որոշումներին, թող արտահայտվեն, բա ասում եք՝ ժողովրդավարություն: Ինչ աստիճան եք քաշքշել, որ ԱԺ տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է, սա՞ է ժողովրդավարությունը: Շշմել կարելի է ամեն օր կատարվող նորանոր իրադարձութույուններից: Սեփական ժողովրդի կարծիքն անտեսելով, ռասպուտինյան ոճի մեջ սահման ե՞ք գծում: Մի պահ այս բոլորն ինձ հիշեցրեց Հայաստանի անկախանալու պահին մեր՝ իբր ծայրահեղականների դեմ պայքարող ռուսական հատուկ ծառայությունների աշխատաոճը:
 
«Կառուցողական սահմանազատման» լուրերը առաջինը ողջունել են եվրոպաներից ու ամերիկաներից ով ասես՝ տոյվոկլաարներ, շառլմիշելներ, ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարն էլ չէ՝ քարտուղարի քարտուղար Վեդանտ Պատելն անձամբ, թե բա՝«Ողջունում ենք լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման հիմք: Սա կարեւոր քայլ է դեպի կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»: Պարզվում է բոլոր արեւմտյանները սովետիզմի թաքնված երկրպագուներ են եղել, սովետական սահմանների ջատագով, ու մի ուրիշ կարգի եռանդով են ողջունում Ալմա -Աթիի հռչակագրից դեռ մեկ տարի առաջ անկախություն հռչակած երկրի՝ ՀՀ-ի սահմաններից կտոր-կտոր պռճոկումն ու հանձնումը՝ չգիտես ինչու սովետական բովանդակությամբ հռչակագրով: Ռուսաստանը լռում է, բայց Ադրբեջանի հետ այս պահին մի ուրիշ կարգի մերձեցած այս երկիրը հավանաբար բաժնետեր է Ադրբեջանից մեզ պարտադրվող որոշումներում, անգամ կարող է ներկայություն ունենալ սահմանազատման գործընթացում, իզուր չէ, որ սահմանազատման գործընթացի անվտանգությունը հսկող հայ ԱԱԾ-ականների լուսանկարների ծածկված դեմքերի բաց մնացած հատվածներում ողջ համացանցը խոշորացույցով ռուսական դիմագծեր ու աչքեր է որոնում:
 
Բոլոր այդ ողջունողները ներկա էին եւ կոչեր էին անում ե՛ւ այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ այն ժամանակ, երբ միմյանց էին նվիրում հայկական հողերը՝ որպես պատերազմական ռազմավար, ե՛ւ Արցախը հանձնելուց ու նրա բնիկ ժողովրդին վտարելուց եւ ունեզրկելուց: Այնպես որ՝ ե՛ւ այդ կոչ անողներին գիտենք, ե՛ւ նրանց կոչերի արժեքը:
 
Իսկ Հայաստանի քաղաքական համակարգն ու հակահամակարգը այս էլ քանի տարի միասին, ժամավաճառությամբ, պասերով մեզ բոլորիս բերին- հասցրին անդառնալի պրոցեսների: Նորից մեր գլխին աշխարհաքաղաքական ծրագրեր են կոտրում: Իրականացվում է մի ծրագիր, որի հանգուցալուծումը կարող է շատ ավելի վատը լինել, քան պատկերացնում են Տավուշի տարածքները հանձնելու դեմ պայքարող սովորական մարդիկ, չնայած այդ պայքարը մի չորս ուղղությունից վերահսկողության տակ պահողները հավանաբար մեծ ծրագրի նպատակները գիտեն:
 
Ի՞նչ է վերջնանպատակը. արդյոք միասնական պետության կազմ մտնել հարկադրե՞լը, վերադարձ դեպի անցյա՞լ, չնայած արեւմտամետ խաղերի. տարբեր կողմի պայքարողնե՛ր, թաքնված ու բացահայտ ազդեցության գործակալնե՛ր, մի՛ թաքցրեք, ասե՛ք, որ հայ ժողովուրդն անելիքն իմանա, դուք էլ հայ եք կարծես:
 
Խաղաղությունից խոսողների ամենավերեւի շերտն ի՞նչ գիտի այս ամենից՝ չէ՞ որ անզեն աչքով է տեսանելի, որ ոչ թե հայտարարաված-միամիտ գործընթացների իրականացում է, այլ թաքնված ծրագրի՝ պայքարող հասարակ մարդկանց մեծ մասի համար անհայտ վերջնանպատակով: Դադարեցրեք մեր ժողովրդին աչքերը կապած անհայտ ուղղությամբ տանելը:
 
Հիմա Հայաստանում տեղի ունեցողը հար եւ նման է Արցախում կատարվածին: Սա այն դեպքը չի, որ այս կամ այն ղեկավարին անձամբ լավ վերաբերվելով՝ հայրենիքի կորուստ հանդուրժես: Երբ մինչեւ ատամները զինված ադրբեջանական զորքը ոտքով մի կողմ տշի անհասկանալի սիմվոլիզմ փոխանցող թվերով իբր սահմանազատման սյուներն ու առաջանա դեպի Հայաստանի ներս՝ այն ժամանակ ուշ կլինի, ու մեղքը կընկնի բոլորիս վրա, որ հիմարի պես չենք ըմբռնել գործընթացների իրական ենթատեքստը:
 
Դա շուտով տեղի կունենա: Բայց մինչ այդ ավելի ցավալի բաներ չլինեն: Օրինակ՝ հանկարծ ու չպարզվի՝ Հայոց ցեղասպանության համար հենց հայերս ենք մեղավոր, ցեղասպանություն էլ չի եղել, այլ՝ ցավալի իրադարձություններ միայն, որոնց մեղավորը հենց մենք, հայերս ենք, ու, ոնց որ Էրդողանն է պահանջում, պետք է հրաժարվենք «անհիմն հիշողություններից»: Կամ նոր զինանշան դեմ տան՝ առանց Արարատի (բա թուքերից պահանջեք առանց լուսնի ու աստղերի դարձնեն իրենց գերբը): Կամ նոր սահմանադրություն դրվի սեղանին, Ալիեւի ու Էրդողանի սրտով՝ առանց Արցախի մասին հիշատակման, առանց Հայաստանի անկախության հռչակագրին հղումների, դե Ալմա-Աթիի հռչակագրին հղումով կբավարարվենք, էլի:
 
Այս բոլորի մեղքը մեր ուսերին է: Անգամ հիմա են մարդկանց ավելի լայն շերտերն անտարբեր, քանի որ տասնյակ տարիներով, եւ հիմա նույնպես, Հայաստանում առկա համակարգն ու համահամակարգը նույն նախագծողների ծրագրով են գործել, նրանց մինիմում ու մաքսիմում ծրագրերը միայն իշխանության գալը կամ մյուսին իշխանությունից զրկելն է եղել: Մարդիկ այդ երկուսից էլ հոգնել են, անգամ եթե նրանք այժմ ռուսամետ-արեւմտամետ պայմանական բաժանումն ունեն: Այս պահին հարկավոր է արտահամակարգային մտածողություն, արտաքին խաղացողներից չկախված մարդկանց համախմբում, որի առանցքը ոչ թե սեփական իշխանությունը պահելն է, կամ իշխանությունը վերցնելու իդեա-ֆիքսը, այլ երկրի ինքնիշխանությունը չկորցնելը, երկրի անվտանգությունը, այն էլ ոչ թե միայն բառերով, այլ գործով: Եթե լինեին այդ արտահամակարգային մարդիկ, նրա՛նք առաջնորդեին մարդկանց, ապա չէր ծնվի Մհեր Գրիգորյանի ստորագրությամբ սահմանազատման հանձնաժողովի՝ Հայաստանի միակողմանի զիջումների թուղթը, եւ սահմանազատումը Տավուշից սկսելու զավեշտալի որոշումը չէր լինի, չէր լինի այս վիճակը, սկսված բողոքի ինքնաբուխ ակցիաները հայրենիքի անվտանգության գերակա նպատակով միայն կկանոնակարգեին այդ արտահամակարգային մարդիկ, եւ ոչ թե մարդկանց արդարացի բողոքը կօգտագործեին աշխարհաքաղաքական կենտրոնների թաքնված տիկնիկավարները:
 
Բանը բանից անցել է: Հիմա Երեւանի փողոցներում, Տավուշում, սահմանին մոտիկ այլ հատվածներում կատարվողը նշան է նրա, որ ջինը շշից դուրս է եկել, ու այդ ջինը կարող են գործածել ե՛ւ իրոք ազնիվ մարդիկ, ե՛ւ անհասկանալի նպատակ ունեցողները: Ու դրա մեղավորը լայն առումով մեզ այս հանգրվանին հասցրած իշխանությունն է: Տավուշից միակողմանի զիջումներով սահմանազատում անվանվածը դոմինոյի շարժով շարունակվելու է, Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, եւ դրա դեմ բողոքը լեգիտիմ է: Չնայած հազիվ թե բողոքը կասեցնի սկսված գործընթացը, բայց ինչ-որ բան կփոխի:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
]]>
hayacq2016 Mon, 29 Apr 2024 10:54:41 +0400
Որոնք են էմոցիաները կարգավորելու երեք կարևոր քայլերը https://hayacq.com/78959--.html https://hayacq.com/78959--.html Որոնք են էմոցիաները կարգավորելու երեք կարևոր քայլերըԷմոցիաները մեր կյանքի անբաժանելի մասն են․ կյանքը դարձնում են հագեցած, կարգավորում են վարքը, օգնում են հարաբերություններում, մոտիվացնում են։ Անշուշտ, էմոցիաների սպեկտրը լայն է և կյանքի ընթացքում լինում են ինչպես դրական, այնպես էլ բացասական էմոցիաներ։ 
Եթե բացասական էմոցիաները գերակշռում և ամրապնդվում են, ապա սեփական անձի և աշխարհի ընկալումը աղավաղվում է, փոխվում է կյանքի որակը։ Այդպիսիք են օրինակ՝ զայրույթը, մեղավորության զգացումը, ամոթը, վախը, վիրավորանքը և այլն։
Բացասական էմոցիաներն իրենց ներսում թաքցնում են խոր ապրումներ, գուցե՝ անցյալի փորձ, որոնք դրսևորվում են վարքի միջոցով և հակազդումներով։ Հաճախ այդպիսի էմոցիաները ճնշում են կամ ձևափոխում են մեր իրական պահանջմունքները։ Ուստի անհրաժեշտ է սովորել հաղթահարել նմանատիպ էմոցիաները։
Ստորև այն ընդհանուր քայլերն են, որոնք անհրաժեշտ են էմոցիաների ոլորտի կարգավորման համար՝
1․ գիտակցել և անվանում տալ սեփական հուզական վիճակին։
Այս քայլով անկեղծ ենք լինում ինքներս մեր զգացած էմոցիայի հետ, և չենք ժխտում այն։ Այդ կերպ, կարողանում ենք նաև վերահսկել։
2․ մտորել էմոցիայի պատճառի և թաքնված պահանջմունքների մասին։
Այսպիսի վերլուծությունն անհրաժեշտ է հատկապես, երբ  չենք կարողանում վերահսկել իրավիճակը և գործում ենք էմոցիայի ազդեցության տակ։ «Ի֠ նչի մասին է խոսում էմոցիան» հարցին պատասխանելով՝ որոշակի է դառնում տվյալ բացասական էմոցիայի ներքո թաքնված իրական պահանջմունքը։
3․ պատասխանատվություն վերցնել և կատարել ընտրություն։
Սեփական հուզական վիճակի կարգավորմանը օգնում է սեփական էմոցիաների համար պատասխանատվությունը, նաև գիտակցումը, որ ցանկացած իրավիճակում կարող ենք ունենալ չեզոք կամ դրական էմոցիաներ՝ անկախ մյուսներից և մեր վրա ունեցած նրանց ազդեցությունից։
Այս քայլերի կիրառումը օգտակար է դարձնում էմոցիաների վերլուծությունը, որը ժամանակի ընթացքում հնարավորություն է ապահովում, որպեսզի ինքնաբերաբար հակազդումներին փոխարինեն հուզական վարքի գիտակցված մոդելները։
 
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com

]]>
hayacq2016 Mon, 15 Apr 2024 16:06:56 +0400
Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից https://hayacq.com/78726--.html https://hayacq.com/78726--.html Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսիցԱյսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Վտանգավոր իրավիճակ, անտեր թողնված ժողովուրդ.

Մի տխմար ձևակերպում կա, որն անում են կամ կոմֆորտ զոնայից կամ սեփական անելիքի չիմացության պատճառով՝ «քաղաքացին պետք է տեր կանգնի իր հայրենիքին»։

Բա դո՞ւք ինչ անեք։ Առանց քաղաքական ուժերի կողմից գրագետ կազմակերպման, առանց ճիշտ բովանդակության, մենեջմենթի ու ինքնազոհողության զրոյական պատրաստակամության, քաղաքացին ինչպե՞ս տեր կանգնի հայրենիքին։

Էդ ի՞նչ դեմագոգիա է։ Ձեր ու քաղաքացու հայրենիքի ընկալումը 100 տոկոսով տարբեր է, ու դրան հասել ենք ընդամենը 30 տարում։ «Հին էլիտաները» իրենց դիզած կապիտալի բարձունքից են նայում հայրենիքին, քաղաքացին՝ իր երեխուն մեծացնելու ամենօրյա հոգսից։

Իսկ մենք քաղաքացի ունե՞նք։ Իսկ ո՞վ խնդիր դրեց՝ անկախություն ստանալուց հետո անկախ պետության քաղաքացի ձևավորել։ Մեծ հաշվով, մենք ունեցել ենք սխալ հասկացված պետություն, որի միջավայրում է ձևավորվել այսօրվա քաղաքացին։ Եվ հենց դրա շնորհիվ Նիկոլն իր դատարկ պոպուլիստական գործելաոճով կարողացավ գրավել «քաղաքացու» սրտերը։

Անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ․

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ Սա ծանր իրողություն է, բայց  մենք պետք է ունենանք խիզախություն՝ սա ընդունելու, որովհետև դա կհուշի-կստիպի հետագա ճիշտ քայլերը։

1. Պետք է տեր կանգնել ընտրազանգվածներին, և ոչ թե՝ տարվա մեջ մի քանի օր կոչ անել կենաց ու մահու ընդվզման, իսկ մնացած ժամանակ մոռանալ մարդկանց մասին։ Ընտրազանգվածներին պետք է տալ ապագայի ամբողջական փաթեթ, որտեղ մարդը կտեսնի իր, իր ընտանիքի, իր գյուղի-քաղաքի, իր պետության շահը։ Քաղաքական-հանրային ձևաչափերի առաքելությունը դա է, ոչ թե ապագա մանդատի կամ հաստիքի հաշվարկը։

2. Պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Սա է լիդերությունը, սա է սոլիդությունը։ Նիկոլի ընտրազանգվածի 80 տոկոսն արդեն իրենը չէ, բայց մենք այս մարդկանց հետ խոսելու, ընտրություն առաջարկելու, համագործակցության դաշտ բերելու փոխարեն շարունակում ենք սպառնալ կամ վիրավորել։ Տավուշի թեման հենց բացվեց, ընդդիմադիր շրջանակներից սկսեցին տարածվել այդ գյուղերի՝ 2021թ. քվեարկության արդյունքները։ Ինչքա´ն պետք է չհասկանալ Հայաստանը, չհասկանալ ժողովրդին, ու չհասկանալ հասարակ մարդուն՝ սա անելու համար։ Ի՞նչ էիք ուզում ասել դրանով, որ ձեզ հասնու՞մ է։ Բայց սա Տավուշի խեղճուկրակ գյուղացու կամ քարոզչության ճնշման տակ քվեարկածի խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի սահմանն է, մեր բոլոր հետագա սերունդների, հետագա տասնամյակների կամ հարյուրամյակների խնդիրն է։

Կա գործ՝ անելու․

Հայաստանին ապագա է պետք, իսկ ապագայի մենեջմենթը պետք է իրականացնեն նոր ձևավորված կամ ձևավորվող ուժերը։ Նրանք, ովքեր խիզախություն ունեցան՝ կազմավորվելու և հանրության հետ բաց խոսելու։ Այդ ուժերն ունեն բոլոր բարոյական իրավունքները՝ կազմելու նոր քաղաքական վերնախավը. «Հայաքվե», «Մայր հայրենիք», «Նոր ուժ», «Միասին» և այլն։ Վստահ եմ՝ առաջիկայում ձևավորվելու են նոր ուժեր ևս, նոր ձևաչափեր, որովհետև օբյեկտիվորեն կա ընտրազանգված ու բովանդակության բաց։ Բացառիկ դեր պետք է ունենա եկեղեցին, և կյանքը ստիպում է վերանայել «եկեղեցին ու պետությունը առանձին են» թեզը (սրա մասին  մանրամասն կխոսվի առաջիկայում)։ Կարևոր դերակատարում պետք է ունենան պայմանական «հին» գործիչների մի անվանացանկ, ովքեր իրենց մարդկային որակներով և գրագիտությամբ ապագայում պետք է ներդրում ունենան։

Նախկին բոլոր արատավոր երևույթները հանրությունն ասոցիացնում է ՀՀԿ-ի հետ, բայց այսօրվա «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրոք քաղաքական մտածողությամբ, լուրջ դեմքերը, որոնք նաև մարդկային կարևոր հատկանիշներ ունեն և պատրաստ են հետագա զարգացումներին։ Եվ այդ բանաձևով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձևավորող մարդկանց։ Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, և մեզ պետք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակություն, նոր մենեջմենթ»:
]]>
hayacq2016 Mon, 01 Apr 2024 10:33:42 +0400
Ո՞վ եւ ինչո՞ւ է մեզ պատերազմով վախեցնում https://hayacq.com/78605--.html https://hayacq.com/78605--.html Ո՞վ եւ ինչո՞ւ է մեզ պատերազմով վախեցնում Չգիտեմ, թե Տավուշից սահմանազատում եւ սահմանագծում սկսելու պարագան ի՞նչ կապ ունի չորս գյուղ միակողմանի հանձնելու հետ, եւ ինչո՞ւ սահմանագծում եւ սահմանազատում չի նշանակում նույն տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հողերի (օրինակ՝ Ջողազի ջրամբարին հարակից բերրի արոտավայրերը, որոնք Բերքաբեր գյուղինն են) վերադարձ, առնվազն՝ փոխանակում: Կամ՝ չգիտեմ ինչու պետք է մարդ մտածի, թե անվտանգություն ապահովող բուֆեր տարածքը հանձնելով եւ Տավուշի պաշտպանությունը խոցելի դարձնելով՝ ադրբեջանցու ախորժակը կզսպվի իբր խաղաղության օրակարգով: Ի՞նչ են թաքցնում իբր Ադրբեջանին պատկանող գյուղերի վերադարձման մասին ֆուֆու խոսակցությունները, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին աջակցող լայնֆորմատ միջազգային շատախոսությունը: Թե բա՝ ԵՄ քսանյոթ երկրի արտգործնախարար աջակցում են Հայաստանին ու խաղաղության օրակարգին: ՆԱՏՕ-ի Ստոլտենբերգն էլ հետը եւ ուրիշ զանազան բոնոներ ու միշելներ…. կարգին օդի տատանում են առաջացնում, ինչպես Արցախի տեղահանումից առաջ էր, խոստում շաղ տալիս: Բա մեկը չհարցնի՞, տո ա՛յ Ստոլտենբերգ, քո ի՞նչ գործն է, որ ինքնիշխան երկրին խորհուրդներ ես տալիս, թե ո՞նց վարվի իր դաշնակից երկրների հետ հարաբերություններում: Թե՞ այլեւս ինքնիշխան չենք:
 
Բայց այսօր որոշեցի քաղաքական վերլուծության փոխարեն ավելի օգտակար գործ անել, ու որ ասվում է, թե Տավուշի չորս գյուղը չտանք՝ պատերազմ կլինի, գյուղ տալ-չտալը սարքելով մանկապարտեզի մակարդակի «մեշոկ պապիով» (պատերազմով) վախեցնելու խոսույթ, եւ անգամ ՌԴ ԱԳ ներկայացուցչուհին է դա նկատում, թե սեփական ժողովրդին վախեցնելն ամենաճիշտ միջոցը չէ, ուզում ենք պատերազմի հավանականության առումով քողը մի փոքր հետ տանել ու նայել իրականության երեսին: Ի դեպ՝ հիմա ամեն օր այնքան բան է կատարվում, որ եթե երկու օրը մեկ վերլուծես՝ դրա կարիք կա: Բայց անցնենք մեր օգտակար գործին:
 
Աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Արայիկ Սարգսյանի՝ Ադրբեջանի ներկա ռազմական պոտենցյալի վերաբերյալ օրերս բարձրաձայնված գնահատականի որոշ թվեր պետք է փոխանցեմ, որպեսզի հասկանանք մեր թշնամու եւս մեկ անգամ պատերազմի մեջ մտնելու հնարավորությունները: Տվյալները, որոնք ներկացնում է փորձագետ-վերլուծաբանը, քաղված են բաց աղբյուրներից, համադրված եւ նույնականացված են եւ 90 տոկոսով համադրելի են իրականության հետ: Դրանք Ադրբեջանի անցած տարվա ռազմական ներուժն են ներկայացնում, այս տարի դրանց ավելացել են նոր պայմանագրեր, Իսրայելից հրթիռային համակարգերի պատվերներ: Նախապես փոխանցենք Արայիկ Սարգսյանի եզրափակիչ գնահատականը, որոնք նա արել է առկա թվերի վերլուծության արդյունքում. Ադրբեջանի ռազմական պոտենցյալի ներկա առկայության եւ տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռության պարագայում՝ ապրիլին (կամ՝ մոտակա ժամանակաշրջանում) պատերազմի հավանականություն չկա: Ըստ նրա՝ այդպիսի պոտենցյալով պատերազմ կարող է սկսվել միայն քաղաքական հրահանգով (ասենք՝ Պուտինի, Էրդողանի, ՆԱՏՕ-ի ղեկավարի կամ այլ տարածաշրջանային խաղացողների), իսկ բուն ադրբեջանական կողմին այս վիճակում պատերազմը ձեռնտու չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը գերակայող ռազմական առավելություն չունի նախ, եթե ռազմական պոտենցյալը չավելացնի արագացված ձեւով:
 
Համեմատել է պետք նաեւ բարոյահոգեբանական վիճակը՝ զինվորի մոտիվացիան, զինվորների մարտական պատրաստվածությունը. հիմա պատերազմ վարելու ձեւերն ու միջոցներն են փոխվել, օդատիեզերական ուժերի տեղեկատվության փոխանցումն ու ընդհանուր հրամանատարական կետ ձեւավորելու ունակությունն են կարեւորվելու, նոր զինատեսակների եւ նոր տեխնոլոգիաների տիրապետումը: Հետո՝ ադրբեջանցիք զավթողական պատերազմ են մղելու, մերոնք՝ հայրենիքի պաշտպանության: Միջազգային դաշնակիցների հետ հարաբերություններն էլ են կարեւոր, դրանց խելացի համադրումը: Մի խոսքով, ըստ փորձագետի, ողջամիտ վերլուծությունը հանգեցնում է նրան, որ այս պահին նախ Ադրբեջանի շահից չի բխում պատերազմը Հայաստանի հետ, երկրորդ՝ այդպիսի տարածաշրջանային- ռազմաքաղաքական որոշում չկա: Իսկ թե ինչից ելնելով են ե՛ւ Հայաստանի ներկա իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ամեն օր վախեցնում մեր բնակչությանը պատերազմով՝ առանձին վերլուծության նյութ է:
 
Շատ չծավալվենք, այլ ներկայացնենք թշնամու ռազմական պոտենցյալն ու մարդուժը՝ փորձագետի մատնանշած թվերով եւ տեղակայման վայրերով, որոնք ամեն մեկիս օգտակար է իմանալ:
 
Ադրբեջանի բնակչության թիվը փաստացի 9 մլն-ի կարգի է (պաշտոնապես ավելի մեծ թիվ է նշվում): Այդ բնակչությամբ երկրից ամեն տարի զորակոչվում է 130 հազար զինվոր, կամ բնակչության 1,5 տոկոսը: Զինվորական ծառայության մեջ գտնվողների ընդհանուր թիվը 330 հազար է (այս թվի մեջ են պահեստազորը, վետերանները, ՊՆ անձնակազմը) կամ բնակչության 3,7 տոկոսը: Կոնկրետ՝ գործող բանակի թվակազմը 65 հազար է կամ բնակչության 0,6 տոկոսը: Վարչական թվակազմը գումարած՝ 83 հազար, որից 1200-ը կին են:
 
Ադրբեջանի ռազամկան բյուջեն 3,7 մլրդ դոլար էր 2023 թվականին, կամ ՀՆԱ-ի 6,5 տոկոսը, սա ահռելի թիվ է:
 
Ռազմաօդային ուժերի կազմում զբաղված են 7 հազ.200 զինվոր ու սպա: Ազգային գվարդիայում`2,5 հազ., սահմանապահ ծառայությունում՝ 5 հազ., ներքին զորքերում՝12 հազ. զինծառայող են ներգրավված:
 
Ցամաքային զորքը` 35 հազար զինծառայողով, կազմված է 6 բանակային զորամիավորումներից , որոնք տեղակայված են Բարդայում (Աղդամի մոտ՝5 հազ. զինվոր), Բեյլեվանում (էլի Արցախին մերձ՝ 6 հազ. զինվոր), Շամխորում (5 հազ. զինվոր), Ապշերոնում (3 հազ. 800 զինվոր), Նախիջեւանում (8 հազ. զինվոր): Բաքվի մոտակայքում է տեղակայված վեջին արցախյան պատերազմին մասնակցածների պահեստազորը՝ 7 հազ. թվակազմով, որոնց Ալիեւը չի զորացրել, այլ որպես վարձկան պահում է: Գոյություն ունի նաեւ Յաշմա զորամիավորում, որն ուղղվում է Բաքվի ղեկավարությանն ու գենշտաբին պաշտպանելու:
 
Ադրբեջանի ռազմաօդային ուժերում զբաղված է 7 հազ.200 մարդ: Հիմնական ավիաբազաները տեղակայված են Նասոսնի (Բաքվին մոտիկ՝ այստեղ մարտական ինքնաթիռներ եւ ռմբակոծիչներ են), Քալայ, Բարդա (սա հատկապես ուղղված է Հայաստանի դեմ, ինչպես նաեւ՝ Եվլախինը), Դալյար, Գյանջա, Եվլախ, Ֆիզուլի-Զանգելան, Քյուրդամիր, Լենքորան (Իրանի դեմ) բնակավայրերում:
 
Ադրբեջանի ՊՆ-ի տրամադրության տակ են 148 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ.17 կործանիչ,11 ռմբակոծիչ, 2 տրանսպորտային ինքնաթիռ, 32 ուսումնական ինքնաթիռ, 86 ուղղաթիռ (այս թիվը գուցե ավելի քիչ է, քանզի ռուսական կողմից գնված ուղղաթիռների մի մասը դեռ չի մատակարարվել):
 
Ադրբեջանի ռազմական հաշվեկշռում են 520 տանկ, 167 ինքնագնաց հրետանային համակարգեր, 319 քարշակ հրետանային համակարգեր, 320 համալիր հրետանային համակարգեր, 4 սուզանավ, 13 պարեկային նավ, ցամաք-օդ 70-80 խորհրդային ժամանակի հրթիռ: Արդեն այս տարի Ադրբեջանը 10 մլրդ.700 մլն. դոլարի հրթիռային համակարգեր է պատվիրել Իսրայելից:
 
Իհարկե, այս թվերը միայն մասնագետները կարող են բաղդատել կամ համադրել մեր ներուժի առումով, սակայն թվերն իմանալը կարեւոր է, հատկապես հասկանալու համար, թե ո՞վ եւ ինչո՞ւ է մեզ պատերազմով վախեցնում:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

]]>
hayacq2016 Sun, 24 Mar 2024 11:53:03 +0400
Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար https://hayacq.com/78521--.html https://hayacq.com/78521--.html «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ» վերտառությամբ հոդված է հրապարակել։


 


Հոդվածը ստորև՝ 
  
1.Պրահայում ինքնագլուխ փոխում ես հետպատերազմյան բանակցությունների բովանդակությունը՝ փաստի առաջ կանգնեցնելով հարևաններին ու դաշնակիցներին։
2.Պետական քաղաքականություն ես դարձնում «Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը», ինչն էապես թուլացնում է երկրի դիմադրողականությունըև բանակցային դիքերը։
3.Ինքնագլուխ մերժում ես ՀԱՊԿ աջակցության ծրագիրը։
4.Արհեստականորեն սրում ես հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անելով բոլոր հակառուսական քայլերը, որոնք վերջնարդյունքում հակահայկական են։
5.Ինքնագլուխ վարում ես բանակցություններ՝ իբր «խաղաղության պայմանագրրի» շուրջ։ Չես լսում բոլոր նախազգուշացումերը, որևէ խորհուրդ, որևէ առաջարկ։
6.Երբ արդեն չի մնում որևէ դաշնակից, ու թույլ տված կոպիտ սխալների պատճառով ունես բանակցային խայտառակ թույլ դիրքեր, գալիս ասում ես՝ կամ պետք է էլի զիջենք (անվերջ զիջենք) կամ՝ կլինի պատերազմ։
 
Մի քանի հոգով ի՞նչ եք ուզում էս մոլորված, շփոթված ժողովրդից։ Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ. սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է։ Միայն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում սխալների համառ ընթացքը և արտաքին վտանգի պայմաններում ներքին «բարեփոխումների» այլանդակ ծրագրերը, որոնք ներքին խոշոր անկայունություն են առաջացնում։


Սարսռել կարելի է երեկ հնչած մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար։ Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների։


Այս մասին գրելիս՝ սկսվեց ԱԺ նիստը՝ ասես չեն եղել երեկվա տավուշյան հայտարարությունները, տավուշյան զարգացումները, չկան ներքին լարվածության թեմաները։ Ո՞ւմ է ներկայացնում այս խորհրդարանը. ո´չ տավուշցուն, ո´չ կոնսերվատորիային, ո´չ մյուս բուհերին, ո´չ դասախոսներին, ո´չ ուսանողներին, ո´չ գյուղացուն, ո´չ քաղաքացուն։ Ո՞ր սոցիալական խավին է ներկայացնում։ Մարդը, որը երեկվա դեպքերից հետո միացրել է ԱԺ նիստը, որ հասկանա, թե ինչ է կատարվում երկրում, և քաղաքական դաշտի արձագանքն է ուզում տեսնել, ի՞նչ հասկանա այս ամենից։ Իրականությունը և առավոտյան սկսվող ԱԺ նիստը պետք է համահունչ լինեն, մեր կյանքն այլևս վաղուց «ռեգլամենտացված» չէ, որ այսքան հեշտ ու խաղաղ ռեգլամենտացված ԱԺ նիստեր կարողանան լինել։


Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ։
 
]]>
larisa2018 Tue, 19 Mar 2024 11:28:08 +0400
Նոր պատմական արկածախնդրության փուլ ենք մտնում. դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին https://hayacq.com/78301--.html https://hayacq.com/78301--.html Նոր պատմական արկածախնդրության փուլ ենք մտնում. դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Հայաստանն առանց խելքի» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 

Պատերազմից հետո ընդդիմությունը «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսով ուզում էր հեռացնել Նիկոլին։ Հիմա Նիկոլն ուզում է մնալ իշխանության՝ «Հայաստանն առանց ռուսի» կարգախոսով։

Մեր ողջ պատմության ընթացքում մենք իքս երրորդ ուժին փորձում ենք հեռացնել Հայաստանից, բայց միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդյունքը։ Արցախը արդեն չունենք հենց ա´յս տրամաբանության մեջ։

Ողբերգությունների պատճառն այն է, որ մենք այս բարդ տարածաշրջանում ապրում ենք «Հայաստանն առանց խելքի» տրամաբանության մեջ։ Սա է մեր բոլոր աղետների պատճառը։
Մենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունը։

Այսօրվա անկայուն աշխարհում պետությունների գոյատևման համար երկու գործոն կա՝ կա´մ բնական պաշարներ, կա´մ բնական խելք։ Այսօրվա Հայաստանը չունի ո´չ մեկը ունի, ո´չ մյուսը։ Բայց ողբերգությունն այն է, որ խելամիտ կառավարման հանրային ո´չ հայտը կա, ոչ՝ պահանջարկը։
Ունենք խելոք անհատներ, բայց խելացի համակարգերի խիստ դեֆիցիտ։

Երբ կար հայկական Արցախ ու գործող Լաչինի միջանցք, Ալիևը ձևակերպեց իր պայմանը՝ հայելանման կարգավիճակներ՝ այդ ճանապարհի և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների համար։ Հայկական քաղաքական միտքը, ինչպես շատ հաճախ, ֆիդայականությունից այն կողմ չանցավ. իշխանությունը չհասկացավ կամ վախեցավ թեման շարունակել, նրա բազմատեսակ ընդդիմախոսները «ոչ մի ճանապարհ, ոչ մի միջանցք, ոչ մի թուրք, ոչ մի ռուս...»՝ անիմաստ ձայնավարժանքի մեջ էին։ Հասարակությունը՝ մեծից փոքր, խելոքից անխելք, դարձել էր «միջանցքի վկա»՝ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է։

Ստացանք դատարկված Արցախ, ստացանք չգործող Լաչինի ճանապարհ, բայց մեզնից ակնկալվող ճանապարհը նույն թափով ուժի մեջ է՝ որպես խաղաղության կոշտ նախապայման։

Արցախի 9-ամսյա շրջափակման փուլում, իսկ դա բավականին լուրջ ժամանակ էր, հայկական քաղաքական, պետական միտքը չգտավ ոչ մի լուծում։ Իսկ դրանք կային։ 9 ամիս մենք ոչինչ չենք արել, ուղղակի սպասել ենք աղետին։ Պարզ չէ՞, որ նման պայմաններում աղետը կգար։

Հիմա նոր պատմական արկածախնդրության փուլն ենք մտնում։ Ունենալու ենք նույն արդյունքը, ու դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին և այլն։ Ու այդպես լինելու է անվերջ, քանի չենք ընդունել, որ մեր տապալումների և ողբերգությունների պատճառը հայն է՝ մեր պետական մտածողությունը, մեր կենցաղային մտածողությունը, մեր պատկերացումները՝ պետության և աշխարհի մասին։
 
Նոր խելացի ձևաչափեր
 
Այս իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացումներ։ Մենք կարող ենք ունենալ նորից վատ, այլ որակի վտանգավոր իշխանություն։ Հավանականությունը փոքր չէ։

Առաջիկայում խելացի իշխանություն ունենալու համար այսօր պետք է ձևավորել խելացի ձևաչափեր։ Իրականությունը և անելիքները լիարժեք ճիշտ հասկացող, հնարավոր անսպասելի հաջողության տեսլականը մտքում, և գրագետ, սառը քայլերով, երբեմն՝ համեստ, երբեմն՝ ոչ ստանդարտ քայլերով, դեպի այդ հաջողությունը գնացող միավորներ։ Միայն խելքով է հնարավոր անվտանգ, ժամանակակից, խելացի պետություն կառուցել։

Ինչպե՞ս ձևավորել այդ խելացի միավորները. այս մասին՝ հաջորդիվ։
]]>
hayacq2016 Wed, 06 Mar 2024 11:01:04 +0400
Պետք է լինել ավելի կոշտ.Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ https://hayacq.com/78231--.html https://hayacq.com/78231--.html «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ» վերտառությամբ հոդված է հրապարակել։


 


Հոդվածը ստորև՝
 
Այս իշխանության ցանկացած հայտարարություն նոր իրականություն է ստեղծում՝ նախորդից ավելի վտանգավոր ու ավելի ռիսկային։ Հենց հրահանգը եղավ, լարած տիկնիկի նման բոլորը սկսեցին խոսել «Զվարթնոցից» ռուսների դուրսբերման մասին։ Այստեղ հարցն օդանավակայանը չէ։


Պայմանագրով ռուսները պահում են ԱՊՀ սահմանները, մասնավորապես՝ Թուրքիայի հետ սահմանը։ Եվ շատ հավանական է, որ նիկոլա-ալենական արկածախնդրությանը ռուսները պատասխանեն շատ հանգիստ. եթե պնդում եք, ապա ոչ մի խնդիր, և ոչ միայն «Զվարթնոցից» ենք դուրս գալիս, այլև՝ մյուս սահմաններից։


Ու մենք կստանանք նոր իրականություն՝ բաց հայ-թուրքական սահման։ Այն բաց է լինելու ոչ միայն թուրքական բանակի, այլև՝ բազմապիսի զինյալ խմբերի,  Սիրիայից, Իրաքից անվերահսկելի խմբերի, խմբավորումների համար՝ սկսած տեռորիստներից, վարձկաններից, մինչև քաղաքացիական հոծ խմբեր։ Պատկերացնո՞ւմ եք ինչ իրականություն կարող է ստեղծվել սահմանակից մեր մարզերում, և ապակայունացման ի´նչ պոտենցիալ ունի հեռանկարը։
Այս պահին արդյո՞ք Հայաստանն ունի նոր սահման պահելու և նոր լարվածության օջախ զսպելու ռեսուրս։ Թուրքիան, վստահաբար, մեծ սիրով պրոքսի ուժերով կցանկանա ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։


Ես բերեցի միայն մեկ օրինակ, բայց այս իշխանության քայլերը, հայտարարությունները մեկը մեկից վտանգավոր են։ Միայն պատմական արկածախնդիրները կարող են խոսել նոր պատերազմի վտանգի մասին և զուգահեռ խզել հարաբերությունները անվտանգային միակ իրական համակարգի հետ։ Մեկ հոգին երկիրը բացահայտ տանում է նոր աղետի, միայնակ ճակատագրական որոշումներ է կայացնում, անում է բոլոր վտանգավոր հայտարարություններն ու քայլերը։  Ողբերգությունն այն է, որ դիմացը չկա մեկ այլ ՄԵԿ. Այս պահին  մենք բոլորս՝ հարուստ, ազդեցիկ, ինտելեկտուալ, ազնիվ, մտահոգ, հարյուրավոր կուսակցություններով, ազնիվ սրբազաններով, ընդդիմադիր բազմապիսի ֆորմատներով համատեղ չենք ձգում ինստիտուցիոնալ ՄԵԿ-ի, որ նրան կասեցնենք։


Սա աբսուրդ վիճակ է, աննորմալ իրականություն է, որը պետք է փոխել, ու լինել կոշտ` բոլոր խանգարողների հանդեպ։

]]>
larisa2018 Fri, 01 Mar 2024 11:05:09 +0400
Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ https://hayacq.com/78142--.html https://hayacq.com/78142--.html Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ«Ներդաշնակություն գույներում․ ներդաշնակություն հոգեկանում․ներդաշնակություն կյանքում»։
Ճապոնական ասույթ
 
Արվեստը ներգործում է հոգեկան առողջության վրա։ Այն իր տարբեր դրսևորումներով ընդունակ է թափանցել մարդու հոգեկանի խորքերը։ Հոգեբանական տեսանկյունից արվեստը չափազանց նշանակալի է, հատկապես հուզական դժվարությունները արտահայտելու, հասկանալու և հաղթահարելու համար։ Մասնավորապես այն դեպքերում, երբ մարդը չի կարողանում բառերով փոխանցել զգացողությունները։
Արվեստը թույլ է տալիս հանգստանալ, կենտրոնանալ ներկայի վրա, տեսնել գեղեցիկը, ակտիվացնել աշխարհայացքը նոր տեսանկյունից։ Մտավոր աշխատանքով, գիտությամբ, բիզնեսով զբաղվողների համար անհրաժեշտ է այն՝ մշտապես ռացիոնալ պրոցեսներին նաև զգայական երանգներ հաղորդելու համար։
Կարելի է ենթադրել, որ արվեստը կանխարգելում է նաև հոգեբանական խնդիրները։ Քանի որ օգնում է բարելավել տրամադրությունը, թուլացնել սթրեսը, ցրվել առօրյա հոգսերից, վայելել գեղեցիկը և լիցքավորվել։ Ինչպես նաև նպաստում է ստեղծագործական մտածողությունը և խնդիրների լուծմանը նոր մոտեցումներ գտնելուն։
Հատկանշական է, որ արվեստի հետ շփումը մարդուն դարձնում է ապրումակցող, նրբանկատ, զարգացնում է ստեղծարարությունը, հուզական հավասարակշռությունը։ Ինչ խոսք, արվեստի շնորհիվ մարդը կատարելագործվում է, հոգևոր առումով զարգանում, ամրապնդում ներդաշնակությունը։
Պատահական չէ, որ գոյություն ունի արտթերապիան, որը բառացիորեն նշանակում  է «բուժում արվեստով»։ Տերմինը առաջին անգամ օգտագործել է նկարիչ Ադրիան Հիլը 20-րդ դարում։ Արտթերապիան ցուցված է բոլորին՝  և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին, և՛ կանանց, և՛ տղամարդկանց։
Արտթերապևտիկ մեթոդները օգնում են հաղթահարել սթրեսը, ճգնաժամային վիճակը, հոգեբանական տրավմաները, վախերը, ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան, միջանձնային և ներանձնային կոնֆլիկտները և մի շարք այլ հոգեբանական հարցեր։  Ի դեպ, այն կարելի է կիրառել նաև անձի ներքին ռեսուրսների վերհանման նպատակով։
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com

]]>
hayacq2016 Sat, 24 Feb 2024 21:37:13 +0400
Մեզ քիչ ժամանակ է մնացել. պետք չէ դաշնակիցների փոխարեն կարեկցողներ ձեռք բերել https://hayacq.com/78094--.html https://hayacq.com/78094--.html Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։


Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջությամբ չի ընկալում, ու այսօրվա Հայաստանը չունի որևէ դաշնակից։ Ոչ միայն տղաների անունները չգիտենք` պետական մակարդակով, չենք էլ հիշում նրանց, չենք գիտակցում նրանց արածը, նրանց վերջին արցախյան հերոսամարտը, չենք հիշում նրանց երեխաների, ընտանիքների, նրանց Մելինեների մասին։


Մենք հպարտանում ենք, որ Մանուշյանը հայ է, ու ֆրանսիացիք նրան պատվում են, իսկ մեր 44-օրյա պատերազմից հետո 5 հազար զոհերի հուղարկավորությունը, մասունքների ԴՆԹ ինդենտիֆիկացիան, անհետ կորածների փնտրտուքն ուղեկցվում էր Երևանի աղմկոտ և ուրախ ռեստորաններով, այդ թվում` պետական բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեկ շաբաթ առաջ 4 զոհ ենք տվել, և այսօր հատուկենտ անհատներ են այդ մասին հիշում։




Ֆրանսիական դիմադրության հայ հերոսով հպարտանում ենք, և ճիշտ էլ անում ենք, բայց «հերոսաբար» Արցախ ենք կորցնում` ասես ոչ մի լուրջ բան չի եղել։ Մենք խոսում ենք դիմադրության ազնիվ ու վեհ գաղափարից, բայց Արցախ կորցնելուց հետո իշխանությունից գոնե մեկը հրաժարական չտվեց, որպես անհատական դիմադրություն, իսկ հայոց խորհրդարանում Արցախ կորցնելուց մեկ շաբաթ անց հանդարտ, խաղաղ նիստ էր, որի տրամաբանական շարունակությունը զուգընկերոջ ու կուսության հարցի քննարկումն էր ։ Սա է մեր պետական մտածողության որակը։


Դաշնակիցնե՞ր, թե՞ կարեկցողներ


Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ։ Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ։ Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք։ Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանից մենք սարքում ենք թշնամի Ռուսաստան։ Պոտենցիալ դաշնակից Ֆրանսիայից՝ կարեկցող Ֆրանսիա, պոտենցիալ դաշնակից Իրանից մենք գնում ենք նոր թշնամի կամ նվազագույնը` դիտորդ ստանալու ճանապարհով։


Սխալվելու ենք այնքան, որ Վրաստանից էլ ստանանք ոչ բարյացակամ երկիր՝ որպես կողքից մի նոր փոքր «ցլիկ»։


Միայն Նիկոլի Հայաստանը կարող է պաշտոնապես ողջունել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, բայց շեշտը դնել եվրոպական դիտորդների վրա, որոնց դեմ հանդես են գալիս տարածաշրջանի նույն այդ բոլոր պետությունները։


Հայաստանին դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող։ Դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն ու աշխատանք է պահանջվում, իսկ կարեկցող ունենալու համար՝ կարեկցանքի անվերջ առիթներ և հուզական էքշն։ Պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։ Արատավոր, աղետաբեր շրջան է, որից դուրս պրծնելու համար մեզ քիչ ժամանակ է մնացել։


Վահե Հովհաննիսյան


Այլընտրանքային նախագծեր խումբ
]]>
larisa2018 Thu, 22 Feb 2024 12:26:29 +0400
Մեկնարկում է Մեծ Պահքը՝ աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունը ստանալու համար https://hayacq.com/77902--.html https://hayacq.com/77902--.html Մեկնարկում է Մեծ Պահքը՝ աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունը ստանալու համար Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որի ընթացքում պետք է ապրել պահեցողությամբ, հրաժարվել կենդանական ծագման սննդից, վատ մտքերից, խոսքերից ու գործերից:

Մեծ պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: 
«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունը ստանալու:  Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը,  բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:

Հայ եկեղեցում տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:

Վարդապետներն  ասում  են,  որ  այն  պարագային  է  մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:

«Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ներիր ու արձակիր նեղյալներին և պատռիր բոլոր անիրավ մուրհակները»: (Եսայի 58:3 – 6)։
]]>
hayacq2016 Mon, 12 Feb 2024 09:27:33 +0400