Բանակ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Բանակ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ՀՀ ՊՆ https://hayacq.com/74880--.html https://hayacq.com/74880--.html Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

]]>
hayacq2016 Fri, 15 Sep 2023 23:05:47 +0400
Հայաստանն ու Արցախն ունեն ուժի գործադրման ներուժ.Մեր զինվորները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել https://hayacq.com/74562--.html https://hayacq.com/74562--.html Հայաստանն ու Արցախն ունեն ուժի գործադրման ներուժ.Մեր զինվորները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել«Գիտեմ, որ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից, ձեռք է բերել, արժանացել է  իր ինքնորոշմանը, իր կյանքը տիրապետելու իրավունքը և որևէ արհեստածին երևույթ չի կարող խանգարել դրան»,- Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։


Խոսելով Սոթքի հատվածում Ադրբեջանի ակտիվացման մասին, նա ասաց. «Այն, ինչ -որ Արցախի ու  Հայաստանի ներքաղաքական կյանքում է  տեղի ունենում, դրա հետ եմ կապում՝ որոշակի լարվածություն առաջացնելով,  հանրության ուշադրությունն ինչ-որ բանի վրա շեղելու համար։ Ցավոք սրտի, դրանք առանց կորուստների չեն լինում։


Մեր զինծառայողներն էլ համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել։ Հիմնականում, իմ պատկերացմամբ, այդպես Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ մի փորձեք մեր ուզածից  շեղվեք, այն, ինչ-որ մենք ուզում ենք, այդպես պետք է լինի, ինչ մենք թելադրում ենք, դուք պարտավոր եք կատարել։ Դա է ուզածը, հեռահար կամ կոնկրետ մեծ խնդիրներ լուծելու համար հարցեր դեռևս չեմ նկատում»,- ասաց նա։


Նա վստահ է, որ Հայաստանն ու Արցախն ունեն ուժի գործադրման ներուժ։


Դիտարկմանը, որ մեզ վախեցնում են՝ «իսկ եթե պատերազմ լինի՞», Տ.Խաչատրյանն ասաց. «Իսկ եթե-ներն անհիմն արդարացումներ են, մարդկանց վախի մեջ պահելու տրամադրվածություն են ստեղծում՝ թույ չտալ պայքարելու հանուն մեր վաղվա օրվա։ Իսկ եթե-ներից պետք է հրաժարվել։ Իսկ եթե-ն վաղը լավ ապրելն է՝ ինչպես անենք, որ վաղը լավ ապպրենք»։ 
]]>
larisa2018 Sat, 02 Sep 2023 12:23:35 +0400
Զինծառայող Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է․ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում https://hayacq.com/74552--.html https://hayacq.com/74552--.html Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը:
]]>
irina2022 Fri, 01 Sep 2023 20:02:11 +0400
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր https://hayacq.com/74532--2-1-.html https://hayacq.com/74532--2-1-.html Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից


«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ կիրառելով նաև ականանետ:
]]>
larisa2018 Fri, 01 Sep 2023 11:26:00 +0400
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ https://hayacq.com/74520--.html https://hayacq.com/74520--.html Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
]]>
irina2022 Thu, 31 Aug 2023 22:31:54 +0400
ՀՀ ՊՆ N զորամասում զինծառայող է հոսանքահարվել, ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար https://hayacq.com/74400--n-.html https://hayacq.com/74400--n-.html Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

]]>
irina2022 Sun, 27 Aug 2023 14:19:44 +0400
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ https://hayacq.com/74286--.html https://hayacq.com/74286--.html Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
]]>
irina2022 Wed, 23 Aug 2023 09:09:33 +0400
Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել գերևարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին https://hayacq.com/74203--.html https://hayacq.com/74203--.html Ադրբեջանի կողմից գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել․ այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
]]>
irina2022 Fri, 18 Aug 2023 18:42:47 +0400
Ո՞ր զինծառայողները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ https://hayacq.com/73038--.html https://hayacq.com/73038--.html «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաև «Ես եմ» ծրագրի շահառու հանդիսացող զինծառայողների), որը.




 


 




1) հանդիսանում է 63 տարին լրացած կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.


 


2) ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).




 


 


3) ամուսնացած է և ունի մեկ երեխա.


 


4) ծնողները մահացած են.


 


5) մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:


]]>
larisa2018 Mon, 26 Jun 2023 11:30:03 +0400
Թշնամու կրակոցից հայ զինծառայող և շտապօգնության բուժակ է վիրավորվել https://hayacq.com/72245--.html https://hayacq.com/72245--.html Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող,-հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

]]>
irina2022 Wed, 17 May 2023 17:39:51 +0400