Մշակույթ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Մշակույթ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը https://hayacq.com/76253--.html https://hayacq.com/76253--.html Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդի ֆեյսբուքյան էջից, որտեղ  նաեւ լուսանկար է հրապարակվել:]]> hayacq2016 Tue, 14 Nov 2023 22:10:15 +0400 Ի՞նչ է հնարավոր եղել դուրս բերել Արցախի վանական համալիրներից https://hayacq.com/75482--.html https://hayacq.com/75482--.html «Ինչ-որ կարողացել են, քահանա հայրերն իրենց հետ ավտոբուսով կամ իրենց փոքրիկ մեքենաներով դուրս են հանել, հատկապես իրենց հետ բերել են Սուրբ սեղանների սպասքը: Ավելին չեն կարողացել, որովհետեւ անհնար է եղել, հատկապես որ սեփական ընտանիքները տեղափոխելու խնդիր կար: Ես իրենց միայն թելադրել եմ, որ Սուրբ սեղանի սպասքը, սկիհները, սրբությունները, Խաչը, ավետարանները գոնե բերեն, որոնք ծավալով շատ փոքր են: Մնացած բաները հնարավոր չի եղել տեղափոխել»,-ասել է Սրբազանը:


Հարցին՝ իսկ ռուս խաղաղապահներին, ՀՀ կառավարությանը դիմե՞լ են այդ հարցով, նա պատասխանել է․ «Հնարավորություն է եղել դրանք պատկան մարմինների կողմից դուրս բերելու, տրանսպորտ էլ է եղել, բայց վարորդ չի եղել, որ փոխադրամիջոցը վարի: Բայցի դրանից, հնարավոր չի եղել այդ ամենը կազմակերպել այդ քաոսի մեջ: Ես միայն դիմել եմ ռուս խաղաղապահներին, տվել եմ իրենց համապատասխան ցանկը, որ այս վանքերն ու եկեղեցիները խնդրում եմ ձեր վերահսկողության տակ վերցնեք մինչեւ ձեր՝ այդտեղ գտնվելու ժամանակահատվածը: Նրանք ինձ պատասխանել են, որ դիմել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարին, իրենց այնտեղից ասել են, որ խոստանում են՝ կապահովեն այդ վանքերի ու եկեղեցիների անվտանգությունը»։ 
]]>
larisa2018 Tue, 10 Oct 2023 15:53:29 +0400
Սերգեյ Սմբատյանը կալանքից ազատ է արձակվել՝ սահմանվել է տնային կալանք https://hayacq.com/74344--.html https://hayacq.com/74344--.html Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացնում են փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ  ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ 
Փաստաբանները հայտնել են, որ այս որոշման դեմ ներկայացնելու են վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն։

]]>
irina2022 Thu, 24 Aug 2023 22:38:21 +0400
Ադրբեջանցուն պատկանող լեյբլի երգչի համերգը Երևանում չեղարկվել է, տոմսերի գումարը կվերադարձվի https://hayacq.com/74337--.html https://hayacq.com/74337--.html Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոն օգոստոսի 30-ին պետք է հանդես գար համերգով Երևանում: 


Երգիչն ազգությամբ գնչու է, բայց ծնվել է Կիևում: Երգիչն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ կիսվել է իր տպավորություններով:


«Ողջույն բոլորին: Ես հիմա մեքենայով գնում եմ քաղաքի կենտրոն, ինձ զանգեցին ու ասացին՝ դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համե՞րգ ես ունենալու Երևանում: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞՝ք քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն»-տեսահոլովակում ասում է Անդրոն:


Համերգի կազմակերպիչներն ինստագրամյան իրենց էջում տարածել են հայտարարություն՝ տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, իսկ տոմսերի գումարը վերադարձվելու է: 



 
Այսօր համերգի կազմակերպիչներն ինստագրամյան իրենց էջում տարածել են հայտարարություն՝ տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, իսկ տոմսերի գումարը վերադարձվելու է:
]]>
larisa2018 Thu, 24 Aug 2023 17:31:00 +0400
Ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ. Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերի համար 6 միլիոն դոլար կհատկացվի https://hayacq.com/74039--20000-25000-6-.html https://hayacq.com/74039--20000-25000-6-.html Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց  «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր»  երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շր­ջանակում կկազմա­կերպվի 1 երաժշտական մի­ջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր: Նշված է նախագծի հիմնավորման մեջ:


Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ, որը մոտավորապես 6մլն դոլար է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:


«Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել Միջոցառման անցկաց­ման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցա­ռումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:


Միջոցառման իրականացման ընթացքում «Դոպինգ Սփեյս»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  կհամա­գործակցի հասարակական կարգը պահպանող, ինչպես նաև միջո­ցառման անվտանգությունն ապահովող պետական իրավապահ մարմինների և դրանց համապատասխան աշխատակիցների հետ։


Ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ: Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշր­ջիկները: ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմ­սերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասա­րակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը:


Համերգն անվճար կազմակերպելու պարագայում մշակութային զբոսաշրջության սիրահարների մասնակցությունը միջոցառմանը կարող է նվազել, պայմանա­վորված այն հանգամանքով, որ վերջիններս չեն ունենա նախապես ամրագրված տեղեր: Բացի այդ, անվճար համերգներից հրաժարվում են նաև արտիստները, որոշ դեպքերում՝ բարձր հոնորար են պահանջում։ Անվճար համերգներ անցկացնելու մոտեցումը արժեզրկում է տոմս գնելու գաղափարը, ինչը խոչընդոտում է զվարճանքի և մեգահամերգների բիզնեսի ոլորտի կայացմանը։


Հարկ ենք համարում նշել, որ հարևան Վրաստանում նմանօրինակ համերգները իրականացվում են բացառապես տոմսերի վաճառքի մոդելով և տոմսերից գոյացած շահույթը մնում է միայն կազմակերպչին: Եթե նման ձևաչափը Հայաստանում չկիրառվի, ապա մեր երկիրը այս դաշտում չի կարողանա մրցակցել Վրաստանի հետ և դուրս կմնա նշյալ գործընթացներից:


Միջոցառման իրականացման համար գնված գույքը (առկայության դեպքում) որպես սեփա­կանություն կհանձնվի պետա­կան մարմնին կամ վերջինիս կողմից նշված այլ պետական կազմակերպությանը:


Միջո­ցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո Կազմակեր­պու­թյունը, միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի 24,381.0 հազար դրամ՝ որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։


Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 - 6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:


Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»:


]]>
larisa2018 Fri, 11 Aug 2023 14:40:00 +0400
Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Բերձորի միջանցքի շրջափակման մասին՝ ցեղասպանություն 2023 թվականին https://hayacq.com/74001--2023-.html https://hayacq.com/74001--2023-.html Հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հերթական անգամ բարձրաձայնել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին։

Քարդաշյանը կիսվել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ՝ իր հետևորդներին հորդորելով կիսվել դրանով։

Իսրայելյանի գրառման մեջ ներկայացված էր միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ՝ 2023թվականին» զեկույցը։ Նա հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքն ապօրինաբար արգելափակելու հետևանքով խաթարված է դեպի Արցախ որևէ սնունդ, դեղամիջոց կամ այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելու հնարավորությունը։

]]>
hayacq2016 Wed, 09 Aug 2023 19:06:38 +0400
Սերժ Թանկյանն ու այլ հայտնիներ դիմել են Ադրբեջանին.Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը,դա ճիշտ չէ https://hayacq.com/73660--.html https://hayacq.com/73660--.html «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլոք։


Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։




«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։


Սերժ Թանկյանը նաև հարցազրույց է տվել Spin պարբերականին՝ նշելով, որ բոլորն, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։


«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում», - ասել է Թանկյանը՝ հավելելով, որ փորձել է կապվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ, որն, օրինակ, կարող էր պարեն մատակարարել ինքնաթիռներով։


Սերժ Թանկյանը նաև ընդունում է, որ խնդիրը բարդանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր կապերի պատճառով։


Երաժշտի խոսքով՝ Ուկրաինայի մասին ԶԼՄ-ներում կարելի է կարդալ ամեն օր, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ Թանկյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բռնապետ ղեկավարը գրավել է նաև բուն Հայաստանի տարածքից որոշ հատվածներ՝ մոտ 150 քառակուսի կմ։


«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», - նշել է Թանկյանը։
]]>
larisa2018 Tue, 25 Jul 2023 11:29:01 +0400
Տեսանյութ. Հին պատմության և ժամանակակից մթնոլորտի համաձուլում՝ Տաթևում անցկացվեց Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» փառատոնը https://hayacq.com/73055--.html https://hayacq.com/73055--.html Հունիսի 24-ին և 25-ին Տաթևում կայացավ Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։
Փառատոնը նշանավորվեց պատմամշակութային միջոցառումներով, թատերական բեմադրություններով, անցկացվեցին վարպետության դասեր, ներկայացվեց  ազգային երգն ու պարը:
Փառատոնը միտված էր Սյունիքի մշակույթի և հատկապես զբոսաշրջության զարգացմանը։
Հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, վայելեցին Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանը միջնադարյան հոգևոր, կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրն է։
 
«Տաթևի վերածնունդ» ծրագրի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․«Երբ 13 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը, նրա  ընկերներն ու համախոհներն որոշեցին կառուցել «ՏաԹևեր» ճոպանուղին, հիմք դրվեց նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրին, որով կարելի է ասել դրվեց Տաթևի նոր պատմության հիմքը: «Սարերում» խորագիրը կրող փառատոնը կարևորվում է նրանով, որ Սյունիքում, հատկապես այս ժամանակահատվածում, մենք փորձել ենք ստանալ հին պատմության և ժամանակակից մթնոլորտի մի համաձուլում։ Փառատոնում անցկացվում են իմերսիվ բեմադրություններ, որոնք առաջին անգամ ենք տարածաշրջանում տեսնում։ Հյուրերը ոչ միայն դիտում են, այլև մասնակցում են բեմադրություններին, որտեղ վերածնվում են Տաթևում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն ու կարևոր անձինք, մասնավորապես՝ Ստեփանոս Օրբելյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը, այսինքն այն կարևոր կերպարները, որոնցով Սյունիքը ապրեց և վերածնվեց: Ուրախ եմ նաև նշել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկումից հետո Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 5 հազարից դարձել է ավելի քան 150 հազար»։
]]>
hayacq2016 Mon, 26 Jun 2023 16:40:57 +0400
Դիմել եմ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, թղթերն ընթացքի մեջ են. Ռազմիկ Ամյան https://hayacq.com/71607--.html https://hayacq.com/71607--.html Երգիչ Ռազմիկ Ամյանը LIFEROOM հաղորդման ընթացքում արձագանքել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին լուրերին։
 
Երգիչը հայտնել է, որ դիմել է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար.
 
«Հիմա դիմել եմ, թղթերն ընթացքի մեջ են։ Բայց դա այն նպատակը չի, որ ես ուզում եմ անպայման տեղափոխվեմ։ Ես չեմ կարող այնտեղ ապրեմ։ Ինձ այստեղ հանգիստ է։ Երեխեքիս խնդիրն է։ Ես ամեն տեղ կարող եմ բնակվել, որովհետև հոգիս մաքուր է» , - ասել է երգիչը։
 
Ռազմիկ Ամյանն ասել է, որ իր երեխաներն այժմ Ամերիկայում են ապրում։
]]>
larisa2018 Mon, 17 Apr 2023 10:17:55 +0400
Երևանում ելույթ կունենա սոպրանո Գոհար Հակոբյանը https://hayacq.com/71431--.html https://hayacq.com/71431--.html Առնո Բաբաջանյան համերգասրահում համերգով հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Գոհար Հակոբյանը (Բելառուս)։ Համերգը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 19:00:
Կոնցերտմայստեր՝ դաշնակահար, Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյան։


Համերգին կհնչեն՝ Բախի, Հենդելի, Բելինիի, Պուչինիի, Ռոսսինիի, Դոնիցետտիի, Գունոյի, Պուլենկի, Դելիբի, Ա.Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
]]>
hayacq2016 Fri, 07 Apr 2023 23:25:25 +0400