Տնտեսություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Տնտեսություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Նախ պետք է հիմնավորվի, որ տրանսպորտը թանկանում է.Տրանսպորտը շատերի համար էժանանալու է https://hayacq.com/78266--.html https://hayacq.com/78266--.html Շատերի համար տրանսպորտը էժանանալու է։ Այս մասին Կարպիս Փաշոյանի և Գոռ Մադոյանի հաղորդման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ռեֆորմին։
 
«Եթե մարդը ռեգուլյար օգտվում է տրանսպորտից, այսինքն մի հատ գալ ու մի հատ գնալուց բացի օրվա ընթացքում ևս մեկ անգամ օգտվում է տրանսպորտից, նրա համար տրանսպորը ավելի էժանանալու է։ Այն թեզը, որ թանկանում է, միանշանակ չէ, եթե մի տոմսը արժե 230 դրամ, ինչ-որ մի տեղից գնում  է չէ՞ Երևանի տրանսպորտ»,- ասաց Ավինյանը։ 


Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ տրանսպորտի թանկացման փորձին, Ավինյանը նշեց․


«Կներեք, Տարոն Մարգարյանը գերմանական Man ավտոբուսներ չէր բերում ու Man ավտոբուսների ծախս չէր իրականացնում։ Այս նոր միասնական տոմսային համակարգով  փաստ չէ, որ թանկանալու է մեկ տոմսի արժեքը։ Եթե մարդը ռեգուլյար օգտվում է տրանսպորից, նրա  համար էժանանալու է։ Բացի այդ նախ պետք է հիմնավորվի, որ տրանսպորտը թանկանում է»։


Հարցին՝ երթևեկելիս ծխող վարորդների հարցը ինչպե՞ս է լուծում քաղաքապետարանը, Ավինյանը նշեց․


«Գիտե՞ք քանի վարորդ է արդեն աշխատանքից հեռացվել, թող ծխեն, էլի կհեռացնենք, այնքան կհեռացնենք աշխատանքից, մինչև կգան վարորդներ, ովքեր չեն ծխի։ Այսպիսի մոտացում կա չէ՝ դե մարդ է, ծանր աշխատանք է անում, թող մի հատ էլ ծխի, ես դա չեմ ընդունում:


Վերջերս մենք GPS համակարգ ենք դրել ավտոբուսներում ու օնլայն ռեժիմով հետևում ենք վարորդների տեղաշարժին, հնարամիտ վարորդներ ունենք, ովքեր սկսել են խլացնել այդ համակարգերը, բայց այսպիսի դեպքերը բացառություն են, քան կանոն»։
]]>
larisa2018 Mon, 04 Mar 2024 12:11:38 +0400
«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ» https://hayacq.com/78087--.html https://hayacq.com/78087--.html «Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ:

«Համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Դրա մասին է վկայում Հաշվեքննիչ պալատի վերջին եզրակացությունը, նորը դեռևս չի հրապարակվել, երբ Հայաստանի պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից, ինչը խստիվ արգելվում է օրենքով, և դա ինքնին կոռուպցիայի դրսևորում է: Կոռուպցիայի դրսևորում են դպրոցաշինության շատ ծրագրեր: Իմ ծննդավայր գյուղում երկու տարի առաջ շինարարությունը սկսել են, հետո շինարարին ասել են, որ այլևս չես կարող շարունակել, նոր մրցույթ պետք է հայտարարենք: Այսինքն, որտեղ սկսում են, կիսատ են թողնում: Ճանապարհաշինությունը նույնպես կիսատ են թողնում, և այդպես շարունակ: Կոռուպցիոն դրսևորում է մասնագիտական ցածր մակարդակով, պրոֆեսիոնալիզմի ընդհանրապես բացակայությամբ ծանոթներին պաշտոնների նշանակելը, դրանք բոլորը կոռուպցիայի ապացույցներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պատմությանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու քրեական վարույթ նախաձեռնելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: «Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահը:

«Եթե նպատակ կար կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա նույն էկոնոմիկայի նախարարը անցած տարի խոսում էր Փոթիի նավահանգստում լաստանավերի ձեռքբերման մասին: Ի սկզբանե տրանսպորտային ոլորտի մասնագետները, տնտեսագետները ահազանգում էին՝ դա տնտեսապես ոչ ձեռնտու ծրագիր է, վատնումները, որ իրականացնում են բյուջեից, վաղը չեք կարողանալու փոխհատուցել: Հետո էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ բիզնեսն ուղղակի չկարողացավ օգտագործել այդ լաստանավերը: Բայց բիզնեսը հայտարարել էր, որ իրեն ցամաքային ճանապարհով ավելի ձեռնտու տարբերակներ են առաջարկում, ձեր լաստանավերը չենք օգտագործելու: Սա կոռուպցիա է, որի համար արժեր, որ մարդիկ դատվեն, այնինչ հիմա դատվում են այլ բանի համար»,-ամփոփում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
]]>
hayacq2016 Thu, 22 Feb 2024 09:26:07 +0400
Ի՞նչ է սպասվում Հայաստանին` հակառուսական սանկցիաներին միանալու դեպքում. Եվրոպայի տխուր դասերը․ «Փաստ» https://hayacq.com/77104--.html https://hayacq.com/77104--.html «Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ դեմ արևմուտքի կիրառած սանկցիաների և տնտեսական առճակատման վերջին մեկ տարին, ըստ ԱՄՀ գնահատականի, ավարտվել է ՌԴ օգտին: Ինչ վերաբերում է արևմտյան և հատկապես եվրոպական տնտեսությանը, ապա այն սպասվածից շատ տուժեց իր իսկ կողմից կիրառված սանկցիաներից: Ճապոնական խոշոր վերլուծական կենտրոններից մեկը նշել էր, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ավելի շատ եկամուտ է ստանում էներգակիրների արտահանումից, քան մինչ դրանց ներդրումը։ Նախկինում արևմտյան շուկա արտահանվող էներգակիրների երկու երրորդը այժմ ուղղվում է դեպի Ասիա և Մերձավոր Արևելք:

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ըստ Bloomberg-ի, հավանականությունը, որ առաջիկա 12 ամսում եվրոգոտու տնտեսությունը պատմական անկում կգրանցի, այժմ մոտենում է 50 %-ին (հիմա կազմում է 45 %): Մինչև ուկրաինական ճգնաժամը այդ հնարավորությունը կազմում էր 20 %, իսկ ամռանը անցկացված հետազոտության ժամանակ՝ 30 %։ Այն բանից հետո, ինչ Եվրոպան հրաժարվեց ՌԴ-ից ներկրվող էժան վառելիքից և Բելառուսից ներկրվող մատչելի կալիումից, եվրոպայում պարարտանյութի արտադրությունը պարզապես կանգ է առել, քանի որ նման արտադրությունը անշահավետ է դարձել գազի գնի պատճառով (ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 75 %-ը կազմում է գազի ինքնարժեքը):

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի որդեգրած սանկցիաների քաղաքականության զոհ է դարձել ավելի քան 50 արտադրություն, իսկ սա իր հերթին նշանակում է, որ արդեն 2024-ին եվրոպացիները խնդիրներ են ունենալու նաև բերք աճեցնելու հետ: Եվրոպայում ստեղծված այս իրավիճակն անգամ անվանում է ստացել՝ Եվրոպայի արդյունաբերական դեինդուստրիացիա։ Ուշագրավն այն է, որ այսքանից հետո սեփական սխալներից տուժող Արևմուտքը չի զլանում խորհուրդներ շռայլել Հայաստանին, որոնցից մեկն էլ վերաբերում է հակառուսական սանկցիաներին միանալուն: Հասկանալի է, որ Արևմուտքն այս դեպքում հետապնդում է իր շահերը, իսկ որ Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական կոլապսի առջև, արևմտյան գործընկերներին այնքան էլ չի հետաքրքրում:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2024-ին ևս Հայաստանը ՌԴ-ից կշարունակի գազ գնել արտոնյալ գներով: Այս պահին ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիային գազը վաճառում է մոտավորապես 250 դոլարով, Իրանը Թուրքիային գազ է վաճառում 400 դոլարով, և եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով կամ իրանականով, ապա պետք է պատրաստ լինեն դրա համար վճարել եռակի կամ քառակի ավելի:

Եթե Հայաստանը դադարի ՌԴ-ից գազ գնել արտոնյալ պայմաններով, ապա դա ուղղակիորեն հարվածելու է բոլոր ոլորտներին՝ տրանսպորտային միջոցներին, գյուղատնտեսությանը, արտադրությանը, էլեկտրաէներգիայի գներին, որովհետև Հայաստանում էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրում են ջերմակայանները, որոնք աշխատում են Ռուսաստանից եկող գազով։ Այսինքն, գնի բարձրացումը կատաստրոֆիկ կերպով տարածվելու է ամբողջ Հայաստանի տնտեսության վրա, ինչն էլ կհանգեցնի բոլոր ապրանքների թանկացմանը: Տնտեսագետները համակարծիք են, որ ԵՏՄ-ից հրաժարվելու դեպքում Հայաստանը միայն գազամատակարարման համար տարեկան 360 մլն դոլար է ծախսելու, ինչը մեր երկրի համար հսկայական բեռ է լինելու: Հետևաբար, պատահական չեն տնտեսագետների ու այլ փորձագետների զգուշացումները, որ ուրիշի՝ տվյալ դեպքում Արևմուտքի սխալներից դաս քաղելով՝ պետք է զգոն լինենք եւ ամրապնդենք մեր էներգահամակարգի անվտանգության դիրքերը՝ առանց այն էլ մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին ևս մեկը չավելացնելու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
]]>
hayacq2016 Tue, 26 Dec 2023 09:23:26 +0400
Հնարավոր է, որ ԱՄՆ դոլարը մոտենա 500 դրամ նշագծին, ինչը բացասական հետեւանքների լայն շրջանակի կհանգեցնի https://hayacq.com/75960--500-.html https://hayacq.com/75960--500-.html News.am-ը վերլուծական անդրադարձ է ակատարել դրամի փոխարժեքի տատանումներին, գրել. «Հոկտեմբերի սկզբին Հայաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքն այս տարի առաջին անգամ գերազանցեց 400 դրամի շեմը։ Մի քանի օր անց փոխարժեքը «թեթևակի» հետ գլորվեց իր նախկին դիրքերին, բայց հետո կրկին գերազանցեց նշված նշագիծը (տես գծապատկերը):
Նշենք, որ նախորդ տարի ԱՄՆ դոլարի փոխարժեքն օրական հիմնականում տատանվում էր 400-500 դրամի սահմաններում։ Մարտին նույնիսկ օրեր են եղել, երբ այս ցուցանիշը գերազանցել է 500 դրամի հոգեբանական նշագիծը։ Այսինքն՝ հիմա, կարծես թե, առանձնահատուկ սենսացիա չկա։ Սակայն վերջին տարիներին մեր տնտեսության խրոնիկ խնդիրներին ավելացել են սկզբունքորեն նորերը։ Ուկրաինայում, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Հայաստան տասնյակ հազարավոր ռուսաստանցիների հոսք եղավ, այդ թվում՝ մեր հայրենակիցների։ 
Հայաստան այս գաղթի պատճառները բազմազան են։ Այցելուների մի մասը շուտով տարանցիկ ճանապարհով տեղափոխվեց երրորդ երկրներ։ Մեր երկրում մնացած ռուսաստանցիներից կարելի է առանձնացնել երկու խումբ։
Առաջին խումբը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետներն են, որոնք համագործակցում են արտասահմանյան ընկերությունների հետ։ Երկրորդը մեր երկրի տարածքով երրորդ երկրներից Ռուսաստան ապրանքների զուգահեռ ներմուծում իրականացնող առևտրականներն են։ Առանձին խումբ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն են՝ հաճախ սեփական բիզնեսով ու կապիտալով։
Նշենք, որ այս երկու խմբերի գործունեությունը մեր երկրում հանգեցրել է արժույթի ներհոսքի և արտահոսքի նկատելի տեղաշարժերի։ Սա ազդեց դեպի Հայաստան և Հայաստանից դուրս տրանսֆերտների վրա: Նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել նաև Հայաստանի առևտրային բանկերում կանխիկ ավանդների մասով։
Համեմատենք ավանդների օգոստոսյան, 2020 և 2023 թվականների տվյալները։ Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը արտարժույթով ավանդները հրապարակում է ազգային արժույթով։ Իրական պատկերն ավելի ճշգրիտ արտացոլելու համար եկեք այս ցուցանիշները փոխարկենք դրամից ԱՄՆ դոլարի (որոնք կազմում են այդ ավանդների մոտավորապես 95%-ը, մնացածը՝ եվրոյով):
Այսպիսով, ոչ ռեզիդենտների արտարժույթով ավանդները նշված ժամանակահատվածում աճել են ավելի քան 1,5 անգամ։ Այս աճը կարելի է վերագրել նաև ռուսաստանցիների այցելություններին։ Ընդգծում ենք, որ Կենտրոնական բանկը հաշիվներ է ներառում նաև ցպահանջ ավանդներում։ Ինչպես կարելի է ենթադրել, ռուսաստանյան ՏՏ մասնագետներն ու գործարարները նախընտրել են հաշվեհամարներ բացել իրենց ընթացիկ գործառնություններն իրականացնելու համար։
Հայաստանի արտաքին առևտուրը միշտ բնութագրվել է հսկայական բացասական հաշվեկշռով։ Այսպես, այս տարվա հունվար-օգոստոսին ներմուծումը ծավալով գերազանցել է արտահանումը գրեթե 1,7 անգամ։ Այսինքն՝ արտարժույթի արտահոսքն այս ոլորտում զգալիորեն գերազանցել է իր ներհոսքը։
Ինչպես գիտեք, մեր երկրում արտարժույթի ամենակարևոր աղբյուրներից են այլ երկրներից  ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները, առաջին հերթին Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Մինչդեռ այս ցուցանիշների փոխհարաբերությունը նկատելիորեն վատթարացել է։ Երեք տարի առաջ ներմուծման ծավալը «ընդամենը» 3,4 անգամ էր գերազանցում տրանսֆերտների դրական մնացորդի չափը, իսկ այժմ՝ 6,4 անգամ (!)։
Պատճառն այն է, որ ներմուծման ծավալները զգալիորեն աճել են, իսկ ֆիզիկական անձանց տրանսֆերտների դրական հաշվեկշիռը նվազել է։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսին հավելուրդը կազմել է 623,2 մլն դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել է մինչև 480,3 մլն դոլար, այսինքն՝ նվազել է գրեթե 1,3 անգամ։
Հավելենք, որ դրական հաշվեկշիռը հիմնականում ապահովել է Ռուսաստանը։ Մյուս բոլոր երկրների (այսինքն՝ առանց Ռուսաստանի) ընդհանուր ցուցանիշի համաձայն՝ հունվար-օգոստոսին եղել է հսկայական բացասական մնացորդ՝ $391,9 մլն։Նշենք, որ մինչև 2022 թվականը «այլ երկրների» մնացորդը սովորաբար դրական էր։ Այսինքն՝ այս ոլորտում իրավիճակը վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել է դեպի վատը։
Արտարժույթի մեկ այլ աղբյուր ներդրումներն են։ Այնուամենայնիվ, Հայաստանը, որը տարածաշրջանում անկանխատեսելի և մառախլապատ հեռանկարով երկիր է, օբյեկտիվորեն անհանգստություն է առաջացնում օտարերկրյա ներդրողների շրջանում: Ուստի հույս չկա, որ մոտ ապագայում այս ոլորտում բարենպաստ փոփոխություններ կլինեն։
Վերջերս նոր խնդիր է առաջացել, որն աչքի է ընկնում իր մասշտաբներով ու ապագա հետեւանքներով։ Սեպտեմբերի վերջից ավելի քան 100 հազար արցախցի փախստականներ տեղափոխվել են Հայաստան՝ փախչելով նոր էթնիկ զտումների սպառնալիքից։ Նրանցից շատերը կորցրել են իրենց ողջ ունեցվածքը։ Սակայն չի բացառվում, որ փախստականներից ոմանք փրկել են իրենց ֆինանսական կապիտալը։ Հնարավոր է, որ այս հանգամանքը որոշ չափով ազդի երկրի արտարժույթի շուկայի վրա։ Բայց սա առանձին խնդիր է, որը պահանջում է համապատասխան տեղեկատվություն։
Ամփոփելով վերը նշվածը՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը։ Վերոհիշյալ բոլոր արտարժութային բարդ հոսքերը, ի վերջո, նպաստում են Հայաստանում դրա դեֆիցիտի հետագա աճին։ Այս առումով հնարավոր է, որ ԱՄՆ դոլարը մոտենա 500 դրամ նշագծին, ինչը բացասական հետեւանքների լայն շրջանակի կհանգեցնի»։
]]>
larisa2018 Wed, 01 Nov 2023 12:51:41 +0400
Դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը բացասական սպասումների արդյունք է. Տնտեսագետ https://hayacq.com/75342--.html https://hayacq.com/75342--.html Դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը Հայաստանի անվտանգային և քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ բացասական սպասումների արդյունք է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։


«Մարդիկ գումար ունեն և վախենում են այս  քաղաքական ու անվտանգային ռիսկերի պայմաններում Հայաստանում պահեն։ Այսինքն՝ սա խուճապ չէ, սա մարդկային տրամաբանություն է, որը ցանկացած երկրում գործում է»,-ասաց նա։


Ինչ վերբերում է գազի և բենզինի գների թանկացմանը՝ Սուրեն Պարսյանը նշեց, որ նույն գործոնով է պայմանավորված և, բացի այդ, վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի ներքին շուկայում բարձրացել են վառելիքի գները։  
]]>
larisa2018 Wed, 04 Oct 2023 15:33:43 +0400
Տեսանյութ.Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը, ձեռք են բերվելու 250 էլեկտրաավտոբուսներ https://hayacq.com/74771--250-.html https://hayacq.com/74771--250-.html Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ վաղվանից Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը:

«Համայնքն առաջիկայում կհայտարարի շուրջ 250 նմանատիպ շարժակազմ ձեռք բերելու մրցույթ:

Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը համալրել «կանաչ» տրանսպորտով:

Հաճելի է արձանագրել, որ ներկրված ու ներկրվող ավտոբուսներն իրենց որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ»,- հայտնել է նա:

]]>
hayacq2016 Mon, 11 Sep 2023 17:32:13 +0400
Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը https://hayacq.com/74287--.html https://hayacq.com/74287--.html ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով․

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, և այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը:

Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թևածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում:

2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո բազմիցս եմ ընթերցել և վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եվ պետք է խոստովանեմ, ետպատերազմյան ընթերցումներս որոշակիորեն տարբերվել են նախապատերազմյան ընթերցումներից:

Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով:

Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
]]>
irina2022 Wed, 23 Aug 2023 09:33:21 +0400
«Հայկական» մեքենաների վրացական արգելք. հայկական շուկայում որոշակի լճացում է սպասվում՝ գների հետագա իջեցմամբ https://hayacq.com/74037--.html https://hayacq.com/74037--.html Վրաստանի սահմանած արգելքը, ըստ որի` Հայաստանից դեպի Ռուսաստան հնարավոր չէ որոշ ավտոմեքենաներ արտահանել վրացական տարածքով, առաջին հերթին կհանգեցնի նրան, որ այդ մեքենաների արտահանման արժեքը կբարձրանա և այդ տրանսպորտային միջոցները կթանկանան ռուսական շուկայում։
 
Կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Նշենք, որ Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Այսպիսով, երկիրը միացել է արևմտյան պատժամիջոցներին։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։
 
Չնայած արգելքին՝ փորձագետը կարծում է, որ արտահանման սողանցքներ, այնուամենայնիվ, կան։ Արգելքը միայն լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու մատակարարման սխեմաների համար։ Բացի այդ, պատվիրված և դեպի Հայաստան ճանապարհին գտնվող մեքենաները լրացուցիչ խոչընդոտների կբախվեն հետագա վերարտահանման համար։
 
Իսկ եթե այդ տրանսպորտային միջոցները մնան Հայաստանում (դրանց առյուծի բաժինն առնվազն մի քանի ամիս չեն կարողանա վերարտահանել, մինչև մատակարարումների նոր սխեմաների հաստատումը), ապա հայկական շուկայում որոշակի լճացում է սպասվում՝ գների հետագա իջեցմամբ։
 
Վերջին երկու տարում Հայաստանից մի քանի տասնյակ հազար մեքենա է դուրս բերվել, որոշ տվյալներով՝ մինչև 100 հազար, ընդ որում՝ գրեթե բոլոր մեքենաները եղել են 2 և ավելի լիտր ծավալով շարժիչներով։ Արգելքի հետևանքով վերարտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն, ենթադրություն կա, որ կրճատումը կկազմի մինչև 80 տոկոս։ Վերադառնալով սողանցքներին՝ Պետրոսյանը նշեց, որ գոյություն ունի դեպի Ռուսաստան իրանական երթուղին, այն ավելի թանկ կարժենա, բայց արտահանողները կարող են դիտարկել որպես տարբերակ։ Բացի այդ, արգելքը չի տարածվում հայկական համարանիշներով մեքենաների վրա, դրանք նույնպես հնարավոր կլինի տեղափոխել Ռուսաստան։
]]>
larisa2018 Fri, 11 Aug 2023 14:03:06 +0400
Ռուսաստան ուղարկված թուրքական դեղձն ու նեկտարինը վարակված են եղել https://hayacq.com/73972--.html https://hayacq.com/73972--.html ՌԴ Տուապսե ծովային նավահանգստում, Ռոսսելխոզնադզորի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետների կողմից անցկացված ստուգումը ցույց է տվել, որ թուրքական դեղձն ու նեկտարինը վարակված են պտղատու ճանճերով և ծաղկային թրիփսով։ Այս մասին հայտնում է Vestnik Kavkaza-ն։

Վարակված մրգով ողջ բեռը հետ է ուղարկվել թուրք մատակարարին։

Նշենք, որ ՌԴ դեղձի խոշոր մատակարար է նաև Վրաստանը. այս սեզոնին արտահանվող դեղձը այդ երկրին բերեց 4 մլն դոլար, որից գրեթե 90%-ը ռուս գնորդներն են։
]]>
hayacq2016 Tue, 08 Aug 2023 18:33:23 +0400
Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ավերվել են շենքեր https://hayacq.com/73921--55-.html https://hayacq.com/73921--55-.html Տեղական ժամանակով 02:33-ին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Դեչժոու շրջանում: Տասնյակ մարդիկ վիրավորվել են, 126 շենք է ավերվել: 
Շանդունի երկրաշարժերի վերահսկման վարչությունը հայտնել է, որ գրանցվել է 59 ստորգետնյա ցնցում, որոնց առավելագույն մագնիտուդը կազմել է 3.0 բալ։
Ըստ Global Times-ի, այն վերջին  տասնամյակի ընթացքում  նահանգում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է եղել:

Ժամը 06:30-ի դրությամբ Պինգյուան ​​շրջանի առաջին ժողովրդական հիվանդանոցն ընդունել է երկրաշարժի հետևանքով վնասվածքներ ստացած 21 մարդու, որոնց մեծ մասը ունեցել է քերծվածքներ, գլխի վնասվածքներ և այլն: Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։


]]>
hayacq2016 Sun, 06 Aug 2023 20:26:09 +0400