Հարցազրույց - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Հարցազրույց - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Տեսանյութ.Հղի կնոջ հոգեհիգիենա, որոնք են հղիությանը հատուկ հոգեբանական փոփոխությունները https://hayacq.com/78843--.html https://hayacq.com/78843--.html Հղի կնոջ հոգեհիգիենա, որոնք են հղիությանը հատուկ հոգեբանական փոփոխություններըՀղիությանը հատուկ հոգեբանական փոփոխությունների, հղի կնոջ ներքին դրական տրամադրվածության, մայր-սաղմ հոգեհուզական կապի, ծննդաբերության հոգեհուզական ընթացքի, վախերի, հետ ծննդյան դեպրեսիայի և շատ այլ կարևոր հարցերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի շուրջծննդյան ոլորտի հոգեբան Աննա Բադալյանի հետ:
]]>
hayacq2016 Mon, 08 Apr 2024 16:36:32 +0400
Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը https://hayacq.com/78669--.html https://hayacq.com/78669--.html Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերըԻ՞նչ է ներանձնային կոնֆլիկտը, ինչպե՞ս է այն դրսևորվում մարդու կյանքում, և որոնք են հաղթահարման ուղիները՝ թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող, հ.գ.թ, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի հետ:]]> hayacq2016 Thu, 28 Mar 2024 15:13:49 +0400 Որ զգացմունքների ու երևույթների հետ է ասոցացվում սերը և ինչով են առանձնանում կնոջ և տղամարդու սիրո դրսևորումները https://hayacq.com/77640--.html https://hayacq.com/77640--.html
Որ զգացմունքների ու երևույթների հետ է ասոցացվում սերը և ինչով են առանձնանում կնոջ և տղամարդու սիրո դրսևորումներըHayacq.com-ի hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:
Ո՞րն է սիրո դերակատարությունը մարդու կյանքում:
-Սերն ապրելու, արարելու, գործելու շարժառիթն է: Այն ընդգրկում է մարդուն ամբողջությամբ` հոգեբանական, կենսաբանական, հոգևոր բաղադրիչներով միաժամանակ: Յուրահատուկ կապ է ստեղծում այլ մարդկանց և աշխարհի հետ: Սերը ներդաշնակություն և խաղաղություն է սփռում մարդու ներաշխարհում, որը, բնականաբար, արտացոլվում է նաև նրա շուրջը։ Այն բազմաշերտ է, բազմանշանակ իր բովանդակությամբ և դրսևորումներով: Այլ կերպ ասած՝  անհնար է պատկերացնել կյանքն առանց սիրո։
-Որքանո՞վ է կարևոր իմանալ, որ սիրված ես:
-Իհարկե, սիրված լինելը մարդու բազային պահանջմունքներից է, ուստի իմանալն այդ մասին կնպաստի երջանկության գործակցին, կատարելագործման ձգտմանը, յուրօրինակության և նշանակալիության զգացողության ակտիվացմանը։
-Ւնչով են առանձնանում կնոջ և տղամարդու սիրո դրսևորումները:
-Ընդունված է ասել, որ կնոջ համար սերը ողջ իր կյանքն է, իսկ տղամարդու համար սերը  իր կյանքի մի մասն է․  նա ունի նաև այլ գործեր:  Կնոջ համար կարևոր է զգալ, որ ինքը միակն է ու «օդի պես» անհրաժեշտը իր տղամարդու կյանքում։ Տղամարդու սերն իր հանգստի վայրն է: Երբ նա հոգնում է աշխարհից, գործերից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ։ Բնականաբար, սիրո դրսևորումներում միմյանց հոգեբանության նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը կարող են լինել գեղեցիկ ու ներդաշնակ հարաբերության երաշխիքը։
-Ո՞ր  զգացմունքների և երևույթների հետ է ասոցացվում սերը:
-Սերը այնքան խորհրդավոր զգացմունք է, խիստ անհատական։ Հետևաբար սիրո հետ ասոցացվող զգացմունքներն ու երևույթները ևս տարբեր կլինեն։ Ոմանց համար վստահությունը, անվտանգությունը, խաղաղությունը, մյուսների համար՝ ուշադրությունը, հոգատարությունը, հավատարմությունը, գուցե որոշ դեպքերում՝ խանդը, կարոտը, նվիրվածությունը, այլ դեպքերում՝ ազատությունը, հարգանքը, կատարելության ձգտումը։ Չի բացառվում նաև վերը նշվածները միաժամանակ, կամ ընդհանրապես նոր ասոցիացիաների տարբերակ։  
]]>
hayacq2016 Sat, 27 Jan 2024 18:14:13 +0400
Նոր տարին կյանքի գրքի հերթական մաքուր էջն է, ժամանակն է նոր հնարավորությունների, պետք է սկսել գործել https://hayacq.com/77226--.html https://hayacq.com/77226--.html Hayacq.com-ի  Ամանորյա hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:
 
-Կարո՞ղ ենք ասել, որ Ամանորը տոների թագուհին է:
-Ժամանակակից աշխարհում նշվում են տարբեր տոներ, սակայն Ամանորը ամենասիրվածն ու սպասվածն է։ Այն համաշխարհային տոն է, համախմբում է բոլորին՝ անկախ ազգությունից, կրոնից, տարիքից։ Տարբերությունը միայն տոնը կազմակերպելու ավանդույթների մեջ է։ Անշուշտ, Ամանորը օրացույցային կարևորագույն տոն է, քանի որ այցելում է ընթացիկ տարվա վերջին օրից դեպի հաջորդ տարվա առաջին օրը։
 
-Ըստ հավատալիքի Նոր Տարվա գիշերը պահված երազանքներն իրականանում են, հավատալ հրաշքների:
-Երազանքների իրականացման հավանականությունը մեծանում է, երբ առաջնորդվում ենք հետևյալ կանոններով․ հստակեցնում ենք ցանկությունը, գրում թղթի վրա, փորձում ենք հնարավորինս պատկերացնել այն, և ամբողջ սրտով ցանկանալ։ Իհարկե, հրաշքներին պետք է հավատալ, որպեսզի իրականանան։
 
-Ամանորը հոգեբանական տեսանկյունից  ի՞նչ առանձնահատկություն ունի:
-Հոգեբանական տեսանկյունից Ամանորը ունի ոգեշնչող առանձնահատկություն, կյանքն ավելի լավը դարձնելու ձգտում։ Ասոցացվում է ուրախության, ջերմ մթնոլորտի, նոր նպատակների հետ։ Նաև պատասխանատու ժամանակաշրջան է՝ նախորդ տարվա ամփոփում և նորի մեկնարկ։  Այն կյանքի գրքի հերթական մաքուր էջ է, որին անհրաժեշտ է խնամքով վերաբերվել։
 
-Նոր տարին նոր սկզբի, հույսի և լավատեսության նշան է: Ի՞նչ անել, որ այդ լավ տրամադրվածության մթնոլորտը պահպանվի:
Անհրաժեշտ է բացասական մտքերն ու հույզերը բաց թողնել, դրական
տրամադրությամբ պլանավորել նպատակները, գրի առնել ցանկությունները, և հավատալ, որ նոր տարին ժամանակն է նոր հնարավորությունների և սկսել գործել։ Մթնոլորտը պահպանել հնարավոր է, եթե յուրաքանչյուր օրն ընդունել որպես անվերադառնալի հնարավորություն։
 
-Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Մաղթում եմ սերը, երջանկությունը և հաջողությունը բառերից վերածվեն իրականության։ Տարին լինի խաղաղ, ներդաշնակ և մեծ ձեռքբերումներով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Hayacq.com
]]>
hayacq2016 Tue, 02 Jan 2024 17:51:51 +0400
«Տոքսիկ մարդու» բնութագիրը, ինչպես են նրանք ազդում շրջապատի վրա. Հարցազրույց հոգեբանի հետ https://hayacq.com/76814--.html https://hayacq.com/76814--.html Hayacq.com-ի հարցազրույցը Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ
 
-«Տոքսիկ մարդ» ձևակերպումը հաճախ ենք լսում առօրյայում։ Ինչպե՞ս է այն բացատրվում։
-«Տոքսիկ» բառը նշանակում է «թունավոր»։ Հետևաբար, ենթադրելի է, որ «տոքսիկ մարդը» նեգատիվ է տարածում իր շուրջը, հուզական և հոգեբանական անհարմարավետություն է առաջացնում, նյարդայնացնում, քանի որ սնուցվում է մյուսների բացասական էմոցիաներով։
 
-Ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ նման մարդու ձևավորման համար։
-Որպես պատճառներ առանձնացնում են՝ օրինակ, դաստիարակությունը, սթրեսը, հոգեբանական տրավման, նյարդային համակարգի հիվանդությունը։
 
-Կնշեք որոշ բնութագրիչներ, որոնք բնորոշ են «տոքսիկ մարդուն»։
-Հիմնականում բողոքում են կյանքից, հանգամանքներից, որևէ մեկից, բացասաբար են ընկալում մյուսների գործողությունները, հակված են ստելու, չեն նկատում իրենց թերությունները, կոնֆլիկտային են և իմպուլսիվ, գործում են մանիպուլյացիաներով։ Միշտ չէ, որ «տոքսիկ» մարդը վիրավորում է, կոպիտ է։ Սակայն, հակվածություն ունի վիրավորելու, ստորացնելու, մեղադրելու։ Բնորոշ է վերահսկողությունը։
 
-Իսկ ի՞նչ զգացողություններ են սովորաբար ունենում նման մարդու հետ շփվող մարդիկ։
-Բնականաբար, շփման ընթացքում կամ հանդիպումից հետո կարող են զգալ տագնապ, վախ, անվստահություն, հոգնածություն, արժեզրկում, լարվածություն, մեղավորության զգացում։
 
-Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս զերծ մնալ բացասական հետևանքներից։
-Հնարավորինս սահմանափակել շփումը։ Շատ կարևոր է պահել անձնական սահմանները, զգուշանալ մանիպուլյացիաներից, զերծ մնալ թերությունները մատնանշելուց,  և ամենակարևորը՝  փորձել վերահսկել սեփական էմոցիաները։
Զրուցեց՝ Դիաննա Մանուկյանը
]]>
hayacq2016 Mon, 11 Dec 2023 18:02:12 +0400
Ինչպես չի կարելի մտնել եկեղեցի https://hayacq.com/76579--.html https://hayacq.com/76579--.html Ինչպիսի՞ հագուկապով մտնել եկեղեցի, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել եկեղեցում, ինչպե՞ս աստվածահաճո լինել, այս և այլ կարևոր հարցերի շուրջ մեր զրույցը Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանի հետ:
- Որո՞նք են այն պարզ կանոնները, որ պետք է իմանա յուաքանչույր հավատացյալ
- Այդ կանոնները շատ չեն։ Պետք է պատշաճ հագուկապով, և՛ պահվածքովմտնենք եկեղեցի: Պետք է կարողանանք եկեղեցի գալ պատշաճ զգեստով, որովհետև, եթե որևէ մեկը, հատկապես կանայք և աղջիկները, ոչ պատշաճ հագուստով են մտնում եկեղեցի, իրենք կարող են եկեղեցում գտնվողների համար գայթակղության առիթ դառնալ:
Կանայք և աղջիկները եկեղեցի պետք է մտնեն գլխաշորով ծածկված, որը իրենց խոնարհության նշանն է Աստծո առաջ, և այդ մասին առաքյալն է խոսում. «Կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին և իրենց ամուսինների հնազանդության մեջ հնազանդություն դրսևորեն նաև Քրիստոսին»: Հետևաբար, յուրաքանչյուր կին կամ աղջիկ, որը եկեղեցի է գալիս, պետք է կարողանա այդ հնազանդությունը դրսևորել իր հագուկապի մեջ՝ չմոռանալով գլուխը ծածկել:
Նույնը տղամարդկանց պարագայում: Նրանց ևս հագուկապը պետք է պատշաճեցվի, որովհետև նրանք հանգստի չեն գնում, այլ գնում են եկեղեցի Աստծուն հանդիպելու: Ցավոք սրտի՝ կա մի ուրիշ երևույթ, երբ մարդիկ գալիս են եկեղեցի և այնտեղ սկսում հեռախոսով գրագրություններ անել, խոսել: Պետք է մենք ընկալում ունենանք, որ այնպես, ինչպես մենք ենք այցելել եկեղեցի՝ Աստծո առաջ ներկայանալու, Աստծո հետ խոսելու մեր աղոթքի միջոցով և նրան մեր խնդրանքները ներկայացնելու, նույնպես և մեր կողքին գտնվող մարդիկ են եկել նույն նպատակով: Մեր ոչ ճիշտ պահվածքը, այդ թվում՝ հեռախոսով խոսելը, նամակագրությունը, նկարելը կարող է մարդկանց շեղել, կտրել իրենց աղոթքից: Մենք այդ պահին գայթակղության առիթ և պատճառ ենք դառնում:
-Եկեղեցում մաստակ ծամելը, ոտքը ոտքին գցելը, ձեռքերը մեջքի հետևում պահելը նույնպես չի խրախուսվում, կասեք ինչո՞ւ:
- Տեսեք, երբ մենք գնում ենք պաշտոնական հանդիպման, մեր հագուկապը պատշաճեցնում ենք: Հանդիպման ժամանակ կարողանում ենք դիմացինի հետ շփման մեջ ունենալ այդ չափավորությունը: Իսկ եկեղեցում պետք է գիտակցել, որ հանդիպում ենք տիեզերքի Արարչին։
- Իսկ որքանո՞վ է հայ հասարակությունը ծանոթ եկեղեցու այս կանոններին:
- Գրեթե բոլոր եկեղեցիներում ցուցանակ կա փակցված, թե ինչպես կարելի է եկեղեցի մտնել և ինչ վարքագիծ դրսևորել: Իմ համոզումն այն է, որ հատկապես այսօրվա՝  այս ինֆորմացիայի արագ հասանելիության ժամանակաշրջանում, յուրաքանչյուր մարդ տեղեկացված է ամեն ինչից: Եթե մենք ցանկանում ենք որևէ բան իմանալ, տեղեկանալ, այդ գիտելիքը ստանալու համար կա լայն հնարավորություն: Այլ բան է, թե մարդը որքանով է ցանկանում այդ ամեն ինչից տեղեկացված լինել և գործադրել իր գիտելիքները: Կարևոր է, որ նա իր ունեցած գիտելիքների պաշարը հավատքի մեջ կյանքի կոչի և դարձնի այդ կյանքի մի մասը: 
- Այս եկեղեցում կա մի սովորույթ. Կտոր են տալիս այն մարդկանց, որոնք ոտքերը բաց են մտնում եկեղեցի, որպեսզի ծածկեն: Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում:
- 2017 թվականից ի վեր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռությամբ այս եկեղեցի մի սովորույթ է մտել. մենք ունենք հատուկ զգեստներ, որոնք տալիս ենք նրանց, ովքեր ոտքերը բաց (տղամարդ թե կին) գալիս են եկեղեցի: Երբ իրենք մտնում են եկեղեցի, մեր ծառայող դպիրները կամ սարկավագները մոտենում են և առաջարկում այդ կտորները: Այդպես գոնե պատշաճ կերպով կմտնեն եկեղեցի: Մարդկանց մեծ մասն ընդունում է սա, իսկ որոշ օտար ազգի ներկայացուցիչներ լռելյայն դուրս են գալիս եկեղեցուց:
- Շատ հաճախ ենք ականատես լինում, երբ մարդիկ, հատկապես հարսանիքների ժամանակ, եկեղեցուն ոչ հարիր հագուստով են: Արդյոք եկեղեցին ընդունո՞ւմ է այն:
- Միանշանակ՝ ոչ, ընդունելի չէ: Գիտե՞ք, այս հագուկապի հետևանքը և պատճառը որն է: Մարդիկ ոչ թե պսակի խորհրդի ժամանակ գալիս են եկեղեցի խոր հավատքով և գիտակցումով, այլ իրենց համար այդ արարողությունը պարզապես մի մե՜ծ սովորույթ է․ գալիս են գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար: Միայն հագուստի պատշաճությունը չէ: Երբեմն լինում են այնպիսի մարդիկ, որոնց ստիպված ենք լինում դիտողություններ անել իրենց պահելաձևի համար: Մարդիկ, իբրև պսակվողների ազգական, ընկեր կամ մտերիմ, ոչ թե պետք է ցուցադրեն իրենց հագուկապը, այլ աղոթեն այդ ընտանիքի երջանկության, բարօրության համար, իրենց աղոթքը խառնեն հոգևոր դասի աղոթքին, որպեսզի Աստված օրհնի այդ միությունը, Իր սիրո և օրհնության մեջ պահի: 
- Ինչո՞ւ է համեստությունը կարևոր հագուկապի ու հարդարանքի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար:
-Մեր կենցաղը մեր հավատքի արտահայտությունն է: Հավատում ենք, որ այս կյանքում այն ամենը, ինչը տրված է մեզ, պետք է օգտագործենք մեր հոգու փրկության համար: Տեր Հիսուս Քրիստոս շատ լավ օրինակ է բերում. «Նայե՛ք շուշաններին, որոնք այսօր կան և վաղը պետք է չորանան, հնոցը նետվեն, և նայե՛ք թռչուններին, որոնք հոգ չեն տանում ո՛չ ուտելու, ո՛չ հնձելու, ո՛չ հավաքելու մասին», բայց Աստված երբեք նրանց չի թողնում: Ասում է. «Մա՛րդ, դու առավել ես, քան այդ թռչունը կամ հանդի խոտը: Հոգացե՛ք ձեր այսօրվա հոգսը, և վաղվա օրը կհոգա իր մասին: Եվ ո՞րն է այսօրվա մեր հոգսերի հոգսը․ մեր հոգու փրկությունը: Եթե մենք այս գիտակցումն ունենք և մեր կյանքն ապրում ենք Աստծո կամքի համաձայն, անում ամեն ինչ մեր հոգու փրկությանն արժանանալու համար, ուրեմն օժտված կլինենք այն առաքիննություններից մեկով, որը կոչվում է խոնարհություն: Եթե մենք ունենք իրական, ճշմարիտ խոնարհություն, ապա դա պետք է միշտ արտահայտվի մեր առօրյա կենցաղում՝ հագուկապի, նիստուկացի, կենցաղավարության  բոլոր ոլորտներում:
Լիա Սարգսան
]]>
irina2022 Thu, 30 Nov 2023 17:52:03 +0400
Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա https://hayacq.com/71419--.html https://hayacq.com/71419--.html Մարդու ապրած կյանքի, երջանիկ լինելու մասին Hayacq.com-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Եթե հոգեբանական տեսանկյունից մոտենանք հարցին՝ ի՞նչ է երջանկությունը:
-Դժվար է սահմանել երջանկությունը, այն խիստ անհատական է: Ըստ որոշ  գիտնականների՝ երջանկության ֆենոմենը հիմնվում է առաջին հերթին դրական հույզերի, բարձր տրամադրության, ուրախության և բավարարվածության զգացումի վրա: Որախությունը՝ հուզական, իսկ բավարարվածությունը իմացական  մասնիկն է երջանկության: 
Երջանկությունը պայմանավորող գործոնների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ասել, որ երջանկության հոմանիշը հոգեբանական բարեկեցությունն է:
 
-Ինչը՞ կարող է մարդուն երջանիկ դարձնել:
-Յուրաքանչյուրն ունի երջանկության իր բանաձևը, կամ երջանիկ է լինում յուրովի։ Եթե հիմնվենք հումանիստական հոգեբանության վրա, ապա ինքնաճանաչումը մարդուն տալիս է անձնային աճի հնարավորություն, ինքնակատարելագործում, ինքնաակտուալիզացիա, որն անհրաժեշտ է կյանքի իմաստը գիտակցելու և երջանկության համար:
-Արդյո՞ք երջանկությունը կախված է այն բանից. «թե ով ես դու և ինչ ունես»:
-Երջանիկ կարող է լինել նա, ով գիտի ինչպես ամեն ինչից երջանիկ լինել։ Հետևաբար բոլորն էլ կարող են երջանիկ լինել։
-Մարդու մտքերն ի՞նչ ազդեցություն ունեն նրա ապրած կյանքի ընթացքի վրա:
-Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա, այդ է պատճառը, որ հոգեբանական տեսանկյունից խրախուսվում է լավատեսական աշխարհայացքը, դրական մտածողությունը։  Ինչպես ենք մտածում  ինքներս մեր մասին, այլ մարդկանց մասին, կյանքի մասին ավելի մեծ ազդեցություն է ունենում մեր երջանկության զգացողության վրա, քան օբյեկտիվ հանգամանքները։
-Մարդն է որոշում իր ճակատագիրը, թե՞ ճակատագիրն է ուղեկցում մարդուն:
-Պոզիտիվ հոգեբանության տեսանկյունից, երջանկությունը չի համարվում  «գեների արդյունք» կամ «ճակատագրի արդյունք», մարդը կարող է ապրել երջանիկ՝ օգտագործելով իրեն բնորոշ դրական որակները: Հասկանալով և ադեկվատ օգտագործելով այդ որակները, կարող է կյանքից բավարարվածություն զգալ, իրագործել իր հնարավորությունները, ավելին անել մասնագիտական գործունեության մեջ, հասարակության համար: Նման որակների դուրս բերումը անհրաժեշտ ռեսուրս է բացասական հոգեկան վիճակները հաղթահարելու համար։
 
-Հաճախ մարդիկ սկսում են որոնել երջանկությունը…
-Ու․ Ջեյմսի խոսքերով՝ «Ինչպես հասնել, պահպանել և հետ բերել երջանկությունը` մարդկանց մեծամասնության գաղտնի մոտիվն է այն ամենի, ինչ նրանք անում են»։
-Կնշեք երջանկության մի քանի բաղադրիչ:
-Պայմանականորեն կարելի է առանձնացնել երջանիկ մարդկանց բնորոշ հետևյալ բաղադրիչները՝ ապրել «այստեղ և հիմա», լինել լավատես, ունենալ օգնելու պատրաստակամություն, շնորհակալ լինել, գնահատել կյանքի յուրաքանչյուր պահը, սիրել ու լինել սիրված, ունենալ նպատակ։    

]]>
hayacq2016 Fri, 07 Apr 2023 18:04:31 +0400
Տեսանյութ. «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունում բոլոր տվյալները խիստ գաղտնի են պահվում, դիմում են կայացած, զարգացած մարդիկ, նույնիսկ բիզնեսմեններ https://hayacq.com/70228--.html https://hayacq.com/70228--.html Փետրվարի 12-ը ամուսնական գործակալությունների միջազգային օրն է: Օրվա խորհրդի, հաջողակ ամուսնական զուգընկեր գտնելու և երջանիկ լինելու մասին Hayacq.com-ը զրուցեց արդեն 14 տարի Հայաստանում գործող «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանի հետ:
 
Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենց փորձը ցույց է տվել, որ շատերը չեն ամուսնանում խիստ զբաղվածության պատճառով՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ. «Հիմա շատ երիտասարդներ տարվում են իրենց կրթությամբ, կարիերայով և անձնական կյանքը կարծես երկրորդ պլան է մղվում: Մեզ հիմնականում դիմում են կայացած, գրագետ, զարգացած, նույնիսկ մի քանի բուհ ավարտած մարդիկ»,-նկատում է Իլոնա Բաղիշյանը, հավելելով, որ իրենց գործունեության հիմնական նպատակը հայկական ընտանիքներ ձևավորելն է, սակայն ունենում են դիմողներ և՛ Հայաստանից, և՛ իհարկե Սփյուռքից:
«Մեր թիվ մեկ սկզբունքը գաղտնիությունն է: Բոլորի տվյալները խիստ գաղտնի են պահվում: Առանց որևէ մեկի համաձայնության մյուսին կոնտակներ չի փոխանցվում: Մեզ համար կարևորը արդյունք ունենալն է, որ շատ ընտանիքներ ձևավորվեն՝ լինեն երջանիկ: Մենք նաև ունենք կայք՝ www.armhappy.com, որը տեղեկություն է տալիս մեր գործակալության գործունեության մասին: Այնտեղ, ցանկացողները կարող են գրանցվել, որը նույնպես պահպանում է գաղտնիությունը  և միայն գործակալության աշխատակիցները կարող են դա տեսնել և կապ հաստատել գրանցվողի հետ»,-ասաց ամուսնական գործակալության տնօրենը:
Ծանոթության մեխանիզմների մասին խոսելով Իլոնա Բաղիշյանը ասաց.«Մեզ մոտ ընտրությունը սկզբում կատարում է տղամարդը, այնուհետև կինը, իսկ կոնտակտների փոխանակումը և ծանոթությունը կայանում է բացառապես կնոջ համաձայնությունից հետո»:
Հետաքրքիր մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում
 
]]>
irina2022 Sun, 12 Feb 2023 12:08:26 +0400
Էս սառեցրած վիճակը բերելու է հետո շատ լուջ պրոբլեմ.Ղարաբաղի 4 հազար 900 քառ. կմ-ն ո՞ւր է, կա փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա https://hayacq.com/70089--4-900-.html https://hayacq.com/70089--4-900-.html 1923 թվակաների քարտեզներով՝ Արցախի տարածքը կազմել է 8 հազար քառակուսի կիլոմետր, հիմա մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետրը, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։


Բաբայանը հարց է ուղղում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ո՞ւր է այդ 4 հազար 900 կառակուսի մետր տարածքը։


Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատմական փաստերն է վկայակոչում՝ 1813-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ղարաբաղի տարածքներն անցել են Ռուսաստանին, եղել են մելիքություններ, որոնց տարածքը կազմել է 24 հազար քառակուսի կիլոմետր։


Ըստ Բաբայանի՝ կայսրության փլուզումից և Սովետական միության ստեղծումից հետո, 1920 թվականի ապրիլին 21-րդ բանակը մտել է Ադրբեջանով եկել Ղարաբաղի տակ կանգնել, ղարաբաղցիների հետ ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով արցախցիներին, անկախություն, ինքնուրույնություն և նոր միայն արցախցիները թույլ են տվել, որ իրենց տարածքում տեղակայվեն զորքերը։


«Կա էդ փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա», - ասաց Բաբայանը՝ շարունակելով․ - «1921 թվին Կովկասի բյուրոյով որոշում են, Ղարաբաղը տալիս Ադրբեջանի մի մաս, 23 թվին փաստաթուղթ են ստորագրում՝ կազմել նրա քարտեզը։ Նոր քարտեզ են կազմում 8 հազար քառակուսի կիլոմետրը, կտանք և էդ փաստաթուղթը։ Հիմա Արցախը մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետր, հա, Լավրովին կհարցնեի՝ «բա էն 4 հազար 900 ո՞ւր է, տեսնես տեղը ինքը գիտի՞, էդ որ ասում է՝ 7 շրջանը պիտի հանձնեինք, դա ճիշտ որոշում է», - ասաց Բաբայանը։


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվն, օրերս խոսելով ղարաբաղյան խնդրից, հայտարարել է, թե հայկական կողմը տևական ժամանակ օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի յոթ շրջաններն ու մերժում կարգավորման ծրագրերը, այդ թվում` Ռուսաստանի առաջարկները:


«Այո, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը», - ասել է Լավրովը՝ պնդելով, թե Մոսկվայի համար դժվար է կողմնորոշվել հետագա քայլերում, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը Պրահայում ստորագրված փաստաթղթով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմթայի հռչակագրի համաձայն, որով նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով:


Ըստ Լավրովի՝ հիշատակված փաստաթղթի համաձայն՝ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ Ադրբեջանի արտգործնախարարն ընգդծել էր՝ «Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր»։


Բաբայանի կարծիքով՝ լռելու փոխարեն Հայաստանը պետք է ամբողջ դիվանագիտական ջանքերը գործի դնի։


«Ասեց մարդը, լռեցինք։ Եթե դիվանագիտական մեր ամբողջ կորպուսը փաստաթղթերը դնեին, մեր արտգործնախարարը, որ գնում դեմ դիմաց նստում է, դնում է դեմն, ասում է՝ «մի հատ հասկացրու ինչ ես ասում», - ասաց Բաբայանը՝ նկատելով՝ Ռուսաստանն ուզում է, որ Թուրքիայի գործող նախագահը վերընտրվի և լծվել է դրան, Ադրբեջանին օգնելու գործին։


«Իրենց շահերին դեմ չեն գնում, իրենց հարցերը փորձում են լուծել, բայց 200 տարի է դուք մեր հաշվին ձեր խնդիրները լուծում եք, հիմա դրա համար, երբ ես ասում եմ ուղիղ բանակցություններ Բաքու-Ստեփանակերտ, այ հենց դրա մասին եմ խոսում, որ պետք է Ադրբեջանն էլ գիտակցի, որ էս սառեցրած վիճակը բերելու է հետո շատ լուջ պրոբլեմ՝ թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար, նորից ժողովուրդներն իրար կոտորելու են, գիտակցո՞ւմ են սա, թե ոչ, սա է խնդիրը», - եզրափակեց Բաբայանը։
]]>
larisa2018 Mon, 06 Feb 2023 18:04:01 +0400
Այսօր կենսական նշանակություն ունեն Իրանի հետ դաշնակցային հարաբերությունները https://hayacq.com/68605--.html https://hayacq.com/68605--.html Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին Hayacq.com-ի հարցազրույցը քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոման Մելիքյանի հետ:
 
-Ռուս-ուկրաինական պատերազմը կարծես խառնել է ողջ աշխարհը: Շատ է խոսվում նաև Երրորդ համաշխարհային պատերազմի մասին: Աշխարհաքաղաքական այս խաղերը մինչև ո՞ւր կարող են հասնել:
 
-1945 թվականին Պոտսդամի կոնֆերանսից հետո, երբ աշխարհի ուժային կենտրոնները սահմանեցին նոր աշխարհակարգ և այն կանոնակարգելու, անվտանգությունն ապահովելու և վտանգները կանխարգելելու համար հիմնեցին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), թվում էր, թե բոլոր խնդիրները հաղթահարվել են և այլևս որևէ տեսակի սպառնալիքներ և պատերազմներ, աշխարհակործանմանը միտված գործողություններ տեղի չեն ունենա և ընդմիշտ աշխարհը կանցնի մշտական խաղաղության ապահովմանն ու քաղաքական ստրուկտուրալիզմի կանոնների լիարժեք պահպանմանը: 1960-ական թվականներին Կարիբյան ճգնաժամը մի պահ սառը ցնցուղ դարձավ միջազգային հանրության համար և գլոբալ ու խորքային վտանգների տանող հնարավոր միջուկային պատերազմի հետևանքների ներքո  հասունացող սպառնալիքները կարծես թե, ազդանշան դարձան հետագայում աշխարհի ուժակենտրոն գերտերությունների հնարավոր բախման վերաբերյալ:
 
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որոշակի մարեցին սառը պատերազմի անդառնալի թվացող հետագա վտանգներն ու սպառնալիքները, որը, բնականաբար, չէր կարող երկար տևել, քանի որ միաբևեռ աշխարհակարգի մոդելն ընկալելի չէր հզորացող կայսրապաշտական տերությունների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի և Չինաստանի համար, որոնք դեմ էին և շարունակում են դեմ լինել արևմտականացմանը և արդի գլոբալացմանը: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ ՆԱՏՕ-ի սահմաններն ընդլայնվեցին և հասան մինչև ներկայիս Ռուսաստանի սահմաններին, արդեն իսկ շատ փորձագիտական կենտրոններ սկսեցին խոսել գերտերությունների հնարավոր բախման շուրջ, ինչն այսօր անուղղակիորեն տեղի է ունենում։ Ռուսական կողմի համար արևմտյան կողմին մեղադրելու իրական պատճառաբանություն էր հանդիսանում այսպես կոչված, 1989 թվականին ԽՍՀՄ-ԱՄՆ ղեկավարների միջև ՆԱՏՕ-ի սահմանների չընդլայնման շուրջ բանավոր պայմանավորվածությունը, իսկ արևմտյան կողմի համար՝ Ռուսաստանի կողմից նախկին խորհրդային պետությունների՝ իբրև անկախ և սուվերեն պետությունների նկատմամբ  ճնշումներ գործադրելու և ներքին կյանք ներխուժելու մեղադրանքները: Արդյունքում, 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցավ հեղափոխություն և հաստատվեց երկարամյա խորը քաղաքական և ռազմական ճգնաժամ, ինչն էլ ի վերջո,                                 2022 թվականին չէր կարող չհանգեցնել ռուս-ուկրաինական պատերազմին:
 
Պետք է փաստել, որ այսօր տեղի է ունենում լողացող, բայց իրական պատերազմ դեռևս երկկողմանի՝ երկու պետությունների մասնակցությամբ, որտեղ ուղիղ ներգրավված են ավելի քան 60 պետություն, քանի որ ուղղակի տարատեսակ ռազմաքաղաքական մասնակցություն են ունենում։ Եվ այդ պետությունները ոչ միայն պրոուկրաինական բնույթի մասնակցություն են ունենում՝ օգնելով վերջինիս ռազմական և քաղաքական ռեսուրսներով, այլ նաև մասնակցություն է արձանագրվում նաև պրոռուսական ուղղությամբ՝ նույնակերպ տրամադրելով ռազմաքաղաքական աջակցություն  Ռուսաստանին՝ Բելառուսի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Չինաստանի և այլոց կողմից: Եվ սա ինչ է, եթե ոչ Երրորդ համաշխարհային պատերազմի նախաբան: Իրապես վիճակը կարող է սրվել և դուրս գալ վերահսկումից՝ հասնելով երկու թևերի իրական բախման, թերևս այն դեպքում, եթե տեղի ունա միջուկային կիրառում։ Եվ այս դեպքում կարևոր չէ, թե այն ինչ տեսքով կարող է լինել և ում կողմից՝ միջուկային էներգետիկայի կամ էլ միջուկային զենքի։ Եվ այդ մասին արդեն իսկ եղել են պաշտոնական հայտարարություններ առնվազն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։
 
-Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո ստեղծված այս բարդ իրավիճակում, որո՞նք պետք է լինեն ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
 
-Հայաստանի Հանրապետության իրական սխալները բխում են դեռևս                     անկախության տարիներից, երբ իրապես չդիվերսիֆիկացվեց վերջինիս արտաքին քաղաքականությունը՝ ամբողջությամբ նվիրվելով Ռուսաստանին և հպատակ լինելով նրա քաղաքականությանն ու կամքին, այլ ոչ թե ազգային շահերին և նպատակներին։ Այն ինչ պետք է առաջնորդվել սեփական շահերից և նպատակներից ելնելով՝ վերստին հիշելով անգլիացի հայտնի քաղաքական և պետական գործիչ, տարբեր տարիներին Մեծ Բրիտանիայի ռազմական և արտաքին գերատեսչությունների նախկին ղեկավար Հենրի Ջոն Թեմփլ Փալմերսթոնի հայտնի խոսքերը․ «Անգլիան չունի ո՛չ մշտական ​​դաշնակիցներ և ո՛չ էլ մշտական ​​թշնամիներ։ Այլ Անգլիան ունի միայն մշտական ​​շահեր»: Եվ չնայած 2000-ականներին ՀՀ իշխանությունը ձևակերպեց նոր օրակարգ, այսպես կոչված՝ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը, որը ենթադրում էր բազմակողմանի քաղաքական հետագիծ կամ կողմնորոշում կամ փոխլրացման քաղաքականություն, այնուհանդերձ գործնականում հայկական պետությունը շարունակեց մնալ հավատարիմ հռչակած նպատակներին և քաղաքականությանը, հատկապես՝ բանակի, տնտեսության և այլ ինստիտուտների կազմակերպման և զարգացման հարցերում։ Արդյունքում, Փալմերսթոնի խոսքերը դարձան իրականություն, և Ռուսաստանը ցույց տվեց, որ իր ազգային և պետական շահերը կարող են փոխվել։
 
2009 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ հիմնվեց աշխարհի 5 ուժեղ պետությունների մասնակցությամբ ԲՐԻԿՍ կազմակերպությունը, որը հստակ ուներ ձևակերպում և միտված էր արևմտյան ֆինանսական ու տնտեսական դոնոր կազմակերպությունների դեմ և նպատակ ուներ թուլացնել դրանց դերն իր մասնակցությամբ։ Այն ուղիղ կերպով ազդանշան էր արևմուտքին Ռուսաստանի՝ որպես գերտերության և առանձին ուժային կենտրոնի բևեռացման նախադրյալի մասին։ 2013 թվականին, երբ արդեն հստակ երևում էր աշխարհակարգի                                     նոր վերակառուցման հետագա քայլերը և օրեցօր ռուս-արևմտյան փոխհարաբերությունների վաթարացումը, Հայաստանի Հանրապետության համար նոր մարտահրավեր առաջ մղվեց՝ դառնալ ԵԱՏՄ-ի անդամ, ասել է թե, այլ կերպ անհնարին էր դիմակայել ճնշմանը և փորձել առաջնորդվել դիվերսիֆիկացիայի ճանապարհով։
 
Արդյունքում, եղավ 2016 թվականի ադրբեջանական ռազմական ագրեսիան, և դաշնակցային ուժերի կողմից որևէ ուղիղ օգնություն այդպես էլ չցուցաբերվեց, ինչը, կարծես թե, պետք է հուշեր հայկական կողմին այլ ռազմաքաղաքական այլընտրանքներ գտնել, հատկապես՝ Իրանի հետ, և սիներգիզմը որպես իրական առաջնահերթություն սահմանել՝ հռչակելով բանակի հզորացման և ինչու չէ միլիտարիզացիայի քաղաքականության  որդեգրման մասին։
 
Այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև՝ իսպառ որպես պետություն և պետականություն կորցնելու դառը իրողության նախաշեմին, եթե, իհարկե, շարունակենք այն, ինչ կոչված է «իներցիայով առաջնորդվել», այսինքն՝ համակերպվենք ամեն ինչի հետ բազմակողմանի կորուստների և աղետների, անհեռատես և վատ պայմանների առկայությանը։
 
Պետք է իրականում հասկանալ, որ եկել է քաղաքական ռեալիզմի ժամանակները, որն ընդունում է ուժը, ազդեցությունը, ճնշումը, ռեսուրսները, այլ ոչ թե միայն միջազգային իրավունքն ու նորմերը, որոնք իբրև թե պետք է պաշտպանեն մեզ։ Այսինքն՝ այն ամենը, ինչն ադրբեջանական արհեստական պետությունը հռչակեց և իրականացրեց։ Եվ որևէ կերպ պետք չէ կարծել, որ այդ ռեսուրսները հայկական կողմը չունի կամ չի կարող ունենալ։ Սակայն, մինչ այդ, պետք է հասկանալ նաև որն է մեզ համար համարվում ազգային շահ և նպատակ։ Իսկ միջազգային հարաբերություններում շահում են այն պետությունները, որոնք կարողանում են գտնել համախոհներ, որոնց շահերն ու նպատակները համընկնում են։
 
- Արցախի տարածքների օկուպացիայից բացի ադրբեջանական զինուժը ներխուժել է նաև Հայաստանի սուվերեն տարածք: Օրերս Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև, որով կոչ է արվում նաև Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Այս առումով ի՞նչ կարող ենք ակնկալել:
 
-Այո, տարբեր գնահատականների համաձայն, այսօր ադրբեջանական զինուժը զավթել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից ավելի քան 150 քկմ տարածք, որից միայն 54 մարտական դիրք ու հենակետ, և թերևս միայն Ֆրանսիայի Սենատն էր, որի առթիվ օրեր առաջ թեպետ դեկլարատիվ բնույթի, բայց այնուհանդերձ պաշտոնական, իրավական փաստաթուղթ ընդունեց։ Պետք է նաև հիշել այն կարևոր առաքելությունը, որ թերևս միայն Ֆրանսիան է հանդիսանում այն երկիրը, որը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի 5  մշտական ​​անդամներից մեկը, անմիջապես անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց  2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հանցագործությունից հետո, որն ինքնին անեկսիա կամ ինտերվենցիա է՝                             միտված սուվերեն պետության դեմ և ինքնիշխանությանը, տարածքների զավթողականությանը, ազգաբնակչության բնաջնջմանը և գույքի ոչնչացմանը, որը փաստացի այս պահի դրությամբ պատժամիջոցներով կամ գործնական հստակ մեխանիզմներով չի դատապարտվել միջազգային հանրության կողմից։ 
 
Թեպետ այդ փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ, սակայն դրանում առկա են հստակ կետեր, որոնք ներառում են ադրբեջանական կողմի հասցեին ուղիղ մեղադրանք և նախազգուշացումներ՝ տարատեսակ պատժամիջոցներ կիրառելու պայմանով, եթե վերջինս զերծ չմնա հետագա ագրեսիայից և չհետևի միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ դուրս չբերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։
 
Այսինքն, այն կարող է հստակ սկիզբ դնել Ադրբեջանի վրա մեծ ճնշումներ գործադրելու տեսանկյունից։ Իսկ Ֆրանսիայի նման դիրքորոշումը կարող է հիմնականում պայմանավորված լինել վերջինիս կողմից թուրքական պանթուրքիզմի ծավալապաշտական նկրտումների, որպես հասունացող մեծ վտանգի վրա ազդելու, ինչու չէ նաև հետագայում իրանական գազի Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տանող հնարավոր հանգույցների իրականացման հեռանկարներով։
 
Պետք է փաստել նաև, որ այս փաստաթուղթն ինքնին նախադեպային է՝ միտված Ադրբեջանի դեմ, որի առթիվ արդեն իսկ ադրբեջանական հասարակությունում և իշխանության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ հայտնել է, թե Ֆրանսիան հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, և որ Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա՝ շեշտելով, որ Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, իսկ միջնորդները խանգարում են կողմերին և որ իրենք պատերազմ չեն ուզում։  Իսկ իրականում Բաքուն, որը կառավարվում է Անկարայի կողմից, պատրաստվում է պատերազմի։
 
Կարևոր է նաև նշել հետևյալի մասին, որ Բաքուն  փաստացի կառավարվում է Թուրքիայի կողմից ոչ թե 2020 թվականից, որի մասին սովորաբար հնչում է մամուլում, այլ արդեն իսկ 2012-2013 թթ․-ից՝ այն օրվանից, երբ ռուսական զինուժը դուրս եկավ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանից, դադարեցնելով վերջինիս շահագործումն այն պատճառով, որ կողմերը համաձայնության չեկան վարձակալության գնի շուրջ։ Այդ ժամանակ բաքուն նախ ցանկանում էր այն հասցնել 15 միլիոն դոլարի և այնուհետև տարեկան $300 միլիոն։ 2013 թվականին ամբողջ տեխնիկան ապամոնտաժվեց և տեղափոխվեց Ռուսաստան։ Ռուսաստանից վարձակալության համար չափից մեծ գումար պահանջելու ադրբեջանական կողմի մտադրությունն իրականում պայմանավորված էր ռուսական ռազմական մասնակցությունն իր երկրի տարածքից դուրս հանելու նպատակով։ Արդյունքում, այսօր տարբեր տվյալների համաձայն, այդ տարածքը տրվել է թուրքական ռազմական կառույցներին, որոնք էլ այսօր փաստացի կառավարում են ադրբեջանական ուժային կառույցները։
 
-Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ անգամ հայտարարել են Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին: Հայաստանն էլ նշում է, որ պատրաստ է միայն ճանապարհ տրամադրել՝ բոլոր ճանապարհների ապաշրջափակման տրամաբանությունից ելնելով: Իհարկե, այս հարցում, բացի արևմուտքից, կարևոր է նաև Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումը: Այս թնջուկն ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել:
 
-Նախ, պետք է հասկանալ, որ շրջանառվող այդ հասկացությունը, որը թուրքական աշխարհի ակտիվ դիվանագիտության շնորհիվ այսօր դարձել է օրակարգային, ո՞ւմ է ձեռնտու և ո՞ր կողմն է առավելապես հետաքրքրված դրա իրականացմամբ։ Փաստացի Հայաստանն ու Իրանը կարմիր գիծ են հայտարարել այդ հարցի վերաբերյալ, հստակ արձանագրելով դրա անիրական լինելու մասին։ Ռուսական կողմը, դատելով վերջինիս պաշտոնական հայտարարություններից, կարծես թե, պաշտոնապես կողմ  չէ այն նախագծի իրականացմանը, թեպետ որևէ կարմիր գիծ կամ քննադատություն ըստ էության, չեն հնչել։
 
Արևմտյան երկրներից թերևս միայն ֆրանսիական կողմն է կոշտ արտահայտվել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և իր աջակցությունը հայտնել հայերին։ Իսկ թուրք-ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունները խոսում են ամեն գնով այդ նպատակին հասնելու պատրաստակամության, ընդուպ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ճեղքման, զավթման, բլիցկրիգի և պատերազմի մասին, ինչին հստակ արձագանքում է միայն Իրանը՝ պատերազմ, պատերազմի տեսքով։  Ավելին, Իրանից եկող այսօրվա բարձր մակարդակով հայտարարությունները, զորավարժությունները, տեսառեպորտաժները վկայում են այն մասին, որ Իրանն իրապես լուրջ է տրամադրված և պատերազմով կարձագանքի, եթե ադրբեջանցիները որոշեն գնալ հանցավոր և անօրինական ճանապարհով, ճեղքեն Հայաստանի սահմանը և դուրս գան Նախիջևան։ Արդյունքում, Իրանը, ըստ    իրանական կողմի հայտարարությունների, չի վարանի և զորք կմտցնի Նախիջևանի և Հայաստանի տարածքներ, ազատագրելով վերջինիս զավթողական ուժերից։ Իհարկե, այս սցենարը չի սահմանափակվի լոկ տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, այլ կհանգեցնի աշխարհաքաղաքական տերությունների և գերտերությունների ուղիղ բախմանը, որն էլ ոչ միայն կվերածի այն պատերազմական թաթերաբեմի, այլ իրական վտանգ կդառնա Երրորդ համաշխարհային պատերազմի վերսկսման համար։
 
Այդ ամենը. հավանաբար քաջ գիտակցում են բոլոր կողմերը, այդ թվում Բաքուն և Անկարան։ Հետևաբար, այսօր սեղանին դրված է այդ նպատակին հասնելու համար հիմնական զսպող ուժին՝ Իրանին թուլացնելու հստակ ծրագիր, մեծապես սրելով Իրանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին աշխարհում էլ տնտեսական շրջափակումը։ 
 
- Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի կողմից շուտափույթ կերպով միջազգային օդանավակայանների կառուցումը։
 
-Այդ թեման, ցավոք, քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներում մեծ տարածում չի գտել առ այսօր, չնայած դրա մեծ կարևորությանն ու ռազմավարական նշանակությանը։ Այն, որ Ադրբեջանը 1,5 տարում կառուցեց աշխարհում գերժամանակակից ենթակառուցվածքներով հարուստ երկու խաշոր օդանավակայան Վարանդայում և Կովսականում՝ ծախսելով, տարբեր հաշվարկների համաձայն, յուրաքանչյուրի համար միջինը 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, որ դրանք գտնվում են անմիջապես Իրանի և Հայաստանի սահմաններին, կարող է մի քանի գործոնների մասին վկայել, եթե անգամ հաշվի չառնենք, որ Բաքուն ապագայում մտադրված է կառուցել ևս երկու օդանավակայան։ Նախ, այդ օդանավակայանները գտնվում են բնակելի վայրերից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, ինչն անտրամաբանական է համարվում, քանի որ, ըստ էության, պետք է, որ, եթե քաղաքացիական են, ուրեմն պետք է նախատեսված լինեն և ծառայեն բնակիչներին, այն դեպքում, եթե առնվազն 5-10 տարի, համաձայն ադրբեջանական իշխնությունների հայտարարությունների, այդ տարածքներում ականների պատճառով ազգաբնակչությունը չի կարողանալու բնակվել։
 
Մյուս կողմից՝ դրանք անմիջապես սահմանամերձ են Իրանին, ինչը համարվում է խիստ վտանգավոր, հաշվի առնելով ադրբեջանական և իրանական փոխադարձ բարդ և լարված փոխհարաբերությունները։ Բացի դրանից, սույն օդանավակայանների կառուցման առաջին իսկ օրվանից պաշտոնական Բաքուն մշտապես կապում է այն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ, ինչը տրամաբանորեն անհամատեղելի է, քանի որ օդանավակայանները, ըստ էության, ցամաքային երթուղու հետ որևէ կապ չպետք է ունենան, ուստի դրանց անմիջական կապը ճանապարհային կամ երկաթուղային ճանապարհ ենթադրող կամ պահանջող միջանցքի հետ  առնվազն տեղին չէ։
 
Այս ամենը փաստացի վկայում է այն մասին, որ Բաքուն առնվազն մտադրված է այս օդանավակայանները կիրառել ռազմական նպատակով՝ դարձնելով դրանք ռազմական օդանավակայաններ, ռազմական պատսպարաններով, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ծառայեցնել զենք ու զինամթերք տեղափոխել այդ տարածքներ, ինչն էլ միտված կլինի, ըստ էության, գալիք ադրբեջանա-իրանական պատերազմում հաջողություններ արձանագրելուն։
 
-Խոսենք նաև հայ-իրանական հարաբերությունների մասին, այն շատ կարևոր է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային առումով՝ հատկապես Սյունիքի հետ կապված ադրբեջանական նկրտումների տեսանկյունից: Իրանը նաև հայտարարել է, որ սահմանների անխախտելիությունն իր կարմիր գիծն է և թույլ չի տա, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան:
 
-Այսօր կարելի է արձանագրել, որ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության շահերը և նպատակները մեծապես համընկնում են հայկական կողմի հետ, ինչն առավել ակնառու է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության արդյունքում ձեռքբերված նոր տարածքների և այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» նոր հասկացության միջազգային օրակարգում քննարկման առարկա դարձնելուց հետո՝ իրանական կողմի մոտ առաջացած խիստ մտահոգությունների համատեքստում։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է բազմակողմանի, անգամ որևէ երրորդ պետության կողմից հնարավոր ճնշումների դեպքում, առավելապես խորացնել հարաբերություններն Իրանի հետ՝ հասցնելով դրանք դաշնակցական մակարդակի, ռազմական և տնտեսական փոխհամագործակցության խորացման համատեքստում։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր այն պարզապես բխում է մեր կենսական և գոյաբանական պահանջներից։ Ճիշտ և հետևողական դիվանագիտական քաղաքականության արդյունքում մենք որևէ խնդիր չենք ունենա հակաիրանական դիրքերից հանդես եկող և Հայաստանի համար բարեկամ երկիր համարվող պետությունների հետ։
 
-Ի՞նչ կասեք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումներ սպասել:
 
-Թուրքիայի համար այսօր կա հստակ օրակարգ՝ կյանքի կոչել պանթուրքական և նեոօսմանական ծրագիրը, մասնավորապես, ամբողջովին տիրանալու Հարավային Կովկասին, որն իրեն չհաջողվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և դրանցից հետո։  
 
Հարավային Կովկասում  առանցքային գերնպատակ է հանդիսանում Ադրբեջանի հետ միասնական թուրքական պետության ստեղծումը՝ ներառելով այնտեղ Հայաստանը, Վրաստանը և Իրանի հյուսիսային նահանգները։ Թուրքիան երբևէ հետ չի նահանջել իր նախատեսվածից՝  ստեղծելու 500 միլիոնանոց և Բալկաններից մինչև Ալթայ հզոր պանթուրքական միասնություն։  Այդ ամենի կյանքի կոչելու գործում այսօր թուրքական իշխանություններն որպես գործիք չեն ափսոսում կիրառել անգամ պանիսլամական գաղափարախոսությունը, թեպետ շատ դեպքերում այն անգամ խանգարում է, հաշվի առնելով բավական բարդ և խոցելի փոխհարաբերություններն արաբական աշխարհի շատ երկրների հետ: Այդ իսկ առումով, Թուրքիան մինչև վերջ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կկապի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, չդադարելով շահարկել և հնարավորինս օգտվել հայկական դիվանագիտության թերացումներից և բացթողումներից։ Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ առաջիկա հեռանկարներում կարող է դիտարկվել ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, անկախ ներկայիս հայկական կողմի կողմից որդեգրած խաղաղության դարաշրջանի հաստատման և խաղաղության պայմանագրի ստորագրման անհեռատես տեսլականի։

]]>
hayacq2016 Thu, 01 Dec 2022 18:30:28 +0400