Մարզեր - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Մարզեր - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածինը մահացել է https://hayacq.com/73629--.html https://hayacq.com/73629--.html Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

]]>
hayacq2016 Sun, 23 Jul 2023 13:08:39 +0400
Չարենցավանցիները «Գազպրոմ Արմենիային» մեկ ամիս ժամանակ են տվել ժանգոտված խողովակների և վրայով անցնող հոսանքի լարերի հարցի լուծման համար https://hayacq.com/49901--.html https://hayacq.com/49901--.html Չարենցավանցիները «Գազպրոմ Արմենիային» մեկ ամիս ժամանակ են տվել ժանգոտված խողովակների և վրայով անցնող հոսանքի լարերի հարցի լուծման համարՕրեր առաջ, Չարենցավան համայնքի բնակիչները, դիմել էին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իրենց դժգոհությունը հայտնելով «Գազպրոմ Արմենիայի» կողմից պարտավորությունների չկատարման վերաբերյալ:
Չարենցավանցիներին մասնավորապես հուզում է այն խնդիրը, որ Չարենցավանում, «Գազպրոմ Արմենիային» պատկանող գազի ժանգոտված և մինչ օրս չներկված խողովակները կարող են արդեն լուրջ խնդիրներ հարուցել, միչդեռ տեխսպասարկման պայմանագրով գազի խողովակները պետք է վաղուց ներկված լինեին, ավելին` հինգ տարին մեկ էլ թարմացվեին, ինչը մինչ օրս չի արվել:

Մեծ խնդիր է նաև այդ խողովակների վրայով անցնող հոսանքի լարերի տարանջատման հարցը, որոնք հղի են իրենց հետևանքերով հանդերձ:
Ելնելով իրենց անվտանգությունից ու «Գազպրոմ Արմենիայի» կողմից պարտավորությունների արագ կատարման ակնկալիքից, բնակիչները ՀԾԿՀ դիմումում, մեկ ամսվա ընթացքում խնդրի լուծման հարց էին բարձրացրել:

Մեր ունենցած տեղեկություններով ՀԾԿՀ-ում Չարենցավան համայնքի բնակիչների դիմումին ընթացք է տրվել, պարզաբանում են պահանջել և՛ «Գազպրում Արմենիայից», և՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերից»:

Hayacq.com-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիայի» Կոտայքի մարզի պատասխանատուները խնդրին լուծուն տալու փոխարեն, սկսել են անհանգստացնել և պարզաբանումներ պահանջել խնդրով առավել ակտիվ բնակիչներից, ինչն էլ հարուցել է Չարենցավանցիների զարյույթը:]]>
irina2022 Sat, 27 Jun 2020 18:01:06 +0400
Ինչո՞ւ տարաձայնություններ սկսվեցին Նորաշենի համայնքապետի ու ավագանու անդամների միջև. Տեսանյութ https://hayacq.com/44836--.html https://hayacq.com/44836--.html Ինչո՞ւ տարաձայնություններ սկսվեցին Նորաշենի համայնքապետի ու ավագանու անդամների միջև. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ Էդուարդ Չոբանյանը և Գարիկ Սարգսյանը ներկայացրեցին, թե ինչից է սկսվել համայնքապետի շուրջ ստեղծված ողջ պատմությունը:
 
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ Արարատի մարզի նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ցույցեր են անում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջելով վերականգնել Նորայր Գրիգորյանին համայնքապետի պաշտոնում: Գյուղում ստեղծված լարված իրավիճակի պատճառով գյուղապետարանի դռները կողպվել էին: Ավագանու անդամներ Էդուարդ Չոբանյանի եւ Գարիկ Սարգսյանի խոսքով, ավագանիների եւ գյուղապետ Նորայր Գրիգորյանի միջեւ տարաձայնությունները սկսվել են դեռեւս նախկին իշխանության ժամանակ՝ 2017 թվականին, երբ ավագանու անդամների պահանջը՝ հաշվետվություններին ծանոթանալու, համայնքապետ Գրիգորյանն անտեսել է. «Համայնքի ղեկավարը սկսեց ոչ թափանցիկ իր աշխատանքը: Նա էլ, երբ դեռ համայնքապետ չէր, Նորաշենի ավագանու անդամ էր եւ նախկին համայնքապետից պահանջել է թափանցիկություն, օրինականություն, հաշվետվություն, քանի որ այդ ամենը տեղի էր ունենում նաեւ նախկին գյուղապետի օրոք: Ավագանին իրենց բողոքներն էր ներկայացնում մարզպետարանին, իրենց տարաձայնությունները: Այսինքն՝ Նորայր Գրիգորյանը լավ գիտեր իր լիազորությունները ավագանու ինստիտուտը: Ինքը, երբ դարձավ համայնքապետ պետք է քաջ գիտակցեր, որ հաշվետու է ավագանուն»:
 Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում]]>
hayacq2016 Fri, 04 Oct 2019 18:44:47 +0400
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել https://hayacq.com/44590--.html https://hayacq.com/44590--.html Hayacq.com-ի տեղեկություններով, Վայոց  Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Նա այս որոշումը կայացրել է իր օգնականի կողմից  փոխգնդապետ 1976 թ-ին ծնված Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու փաստի շուրջ բարձրացված աղմուկից հետո:
Հիշեցնենք, որ Hayacq.com-ը,  հենց սկզբից անդրադարձել էր դեպքի մանրամասներին: 
 
 
Նաև տեղեկություներ կային, որ դեպքին ներկա է եղել մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Հուսանք քննությունը կպարզի ողջ ճշմարտությունը:
]]>
hayacq2016 Mon, 23 Sep 2019 23:20:56 +0400
Չարենցավանցիների բաց նամակը ՀՀ վարչապետին https://hayacq.com/43682--.html https://hayacq.com/43682--.html Չարենցավանցիների բաց նամակը ՀՀ վարչապետինՄեծարգո պարոն վարչապետ
Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել Չարենցավան խոշորացված համայնքի համար կարևոր խնդրի վրա:
 
Համայնքի համար պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող՝ Հիգենիկ և հակահամաճարակային տեսչության Չարենցավանի մասնաճյուղի լուծարումից հետո զբաղեցրած շենքը մատնվել է անգործության և գտնվում է անմխիթար վիճակում: 
Տեղեկություններ կան, որ գաղտնի գործընթացներ են գնում շենքը մասնավորեցնելու համար: Սակայն Հաշվի առնելով հանգամանքը, որ այն կարելի է համարել քաղաքի պատմության վկան՝ շենքը կառուցվել է 1951 թ-ին և մինչև 1963թ. եղել է քաղաքի առաջին դպրոցը, ինչպես նաև այս շենքը հանդիսանում է Չարենցավան քաղաքի առաջին շինությունը, ուստի, խնդրում և հորդորում ենք այն վերադարձնել համայնքին որպես  համայնքի թանգարան օգտագործելու համար: 
 
Չարենցավանը արդեն իսկ չունի մշակութային հիմնարկներ. մշակույթի տունը նախկինում գտնվելով վերակառուցման փուլում, այժմ վերածվել է փլատակների,կինոթատրոնի շենքը տրվել է եկեղեցուն, որը համարյա 30 տարի է փակ է և դարձյալ քայքայվում է: Անհասկանալի, թե հասկանալի տրամաբանությամբ քաղաքի պատկերասրահը լուծարվեց և տարածքն օտարվեց: Այս ամենը հաշվի առնելով  Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներս մտահոգված ենք և կարծում ենք, որ այդ շենքը պետք է պահպանվի և հանդիսանալով Չարենցավանի պատմության վկան, այն լավագույնս կծառայի որպես Չարենցավան խոշորացված համայնքի պատմության թանգարան և մշակութային օջախ:
 
Այս հարցը քննարկվել է տարբեր հարթակներում ու սոցիալական ցանցերում և ստացել՝ հասարակության տարբեր խավերի հավանությանը:
 
Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր միջնորդությունը շենքը Չարենցավան համայնքին վերադարձնելու համար:
Նոր Չարենցավան, նոր համայնք նախաձեռնող խումբ
]]>
hayacq2016 Sat, 10 Aug 2019 13:12:53 +0400
Տեսանյութ. Լոռիում այրվել է բենզինով լի գնացքը. կանխվել է հնարավոր պայթյունը https://hayacq.com/43396--.html https://hayacq.com/43396--.html Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ:
Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղեւորվող շարժակազմը բաղկացաց է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:


Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետեւ եւս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար եւ Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը եւ 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:
ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա եւ արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:


]]>
larisa2018 Mon, 29 Jul 2019 10:00:50 +0400
Իջևանում լարված իրավիճակ է, ճանապարհները փակ են (տեսանյութ) https://hayacq.com/43178--.html https://hayacq.com/43178--.html Այսօր երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, ինչպես նաև քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չեն հավատացել և չեն բացել ճանապարհը:
Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Նրանք պահանջում են հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:
]]>
anih0107 Wed, 17 Jul 2019 23:14:25 +0400
Կարկուտը և հորդառատ անձրևները վնասել են Արմավիրի մարզի գյուղերի տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները https://hayacq.com/42793--.html https://hayacq.com/42793--.html Երեկ երեկոյան  հանրապետության մի շարք համայնքներում  կարկտահարություն է գրանցվել: Արմավիրի մարզի  Լուկաշին, Հացիկ և Այգևան(Լենուղի) գյուղերում  ժամը 18:00-ին սկսված կարկուտը տևել է մոտ 20 րոպե, որին հաջորդել են հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին:
 Երեկ երեկոյան  հանրապետության մի շարք համայնքներում  կարկտահարություն է գրանցվել: Արմավիրի մարզի  Լուկաշին, Հացիկ և Այգևան(Լենուղի) գյուղերում  ժամը 18:00-ին սկսված կարկուտը տևել է մոտ 20 րոպե, որին հաջորդել են հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին:
 
Լուկաշինի  բնակիչները Hayacq.com-ին փոխանցեցին, որ կարկուտը 100 տոկոսով վնասել է տնամերձ այգիները, պտուղ բանջարեղենն ու ցանքատարածությունները, ծառերի բերքը ամբողջությամբ ոչնչացվել է:  Բնակիչների խոսքով՝ կարկուտին հաջորդած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավաջրերը վնասել են նույնիսկ ճանապարհները:
 
Գյուղացիների խոսքերով՝ դեպքից ժամեր անց գյուղ են այցելել մարզպետարանի աշխատակիցները, ովքեր համայնքի հանձնաժողովի հետ ուսումնասիրել են վնասները, համապատասխան արձանագրություն կազմել: Սակայն բնակիչները նախորդ տարիներից վատ փորձ ունեն փոխհատուցման գումարի չափից, ուստի իրենց  հույսը կառավարության կողմից վնասի  չափի ճշգրիտ ուսումնասիրումն ու  փոխհատուցումն է, քանի որ ինչպես իրենք նշեցին՝ կորցրել են ապրուստի միակ միջոցը:
]]>
hayacq2016 Sat, 29 Jun 2019 20:18:54 +0400
Դեպք` բազմաթիվ հարցականներով. ինչպես կարող էր 10–ամյա աղջիկը սիֆիլիսով վարակվել https://hayacq.com/40890--10-.html https://hayacq.com/40890--10-.html Դեպք` բազմաթիվ հարցականներով. ինչպես կարող էր 10–ամյա աղջիկը սիֆիլիսով վարակվելԴեռ մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ Մաշկաբանության և սեռավարակների ԲԿ է տեղափոխվել 10-ամյա մի աղջիկ]]> larisa2018 Mon, 01 Apr 2019 11:42:33 +0400 ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային. ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը https://hayacq.com/40528--.html https://hayacq.com/40528--.html  ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային.  ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը2018թ. նոյեմբեր ամսին մարզպետ Դ. Գևորգյանը և Ապարան համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանն Արագած գյուղի մի խումբ բնակիչների հետ միասին, չունենալով նման լիազորություններ, կանգնեցրել են Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-րի շահագործումը, ինչի մասին պարոն Դ. Գևորգյանը 2018թ. նոյեմբերի 23-ին իր ֆէյսբուքյան էջում և մարզպետարանի կայքում տեղադրել է համապատասխան գրառումներ և լուսանկարներ:]]> hayacq2016 Mon, 11 Mar 2019 18:20:45 +0400