Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք https://hayacq.com/79183--.html https://hayacq.com/79183--.html Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենքՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:

Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:

Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները:
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 10:45:46 +0400
Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար https://hayacq.com/79181--27-.html https://hayacq.com/79181--27-.html Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել Rate.am-ում ապրիլի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 385.02 դրամը, վաճառքի միջին արժեք 391.69 դրամը:

Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 408.66 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 422.83 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.08 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.35 դրամը:
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 10:25:03 +0400
Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն https://hayacq.com/79182--.html https://hayacq.com/79182--.html Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-նՀամացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի. ՀՀ ՊՆ
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 10:20:44 +0400
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» https://hayacq.com/79180--.html https://hayacq.com/79180--.html Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները:

Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ էլ ԱԺ-ում նախատեսված է եղել հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի:

Ստացվում է, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից. հավանաբար չեն ցանկանում շատ փակագծեր բացել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 09:55:59 +0400
Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» https://hayacq.com/79179--.html https://hayacq.com/79179--.html Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները» կվերադառնան Հայաստան, թեեւ ոմանք չեն հավատացել, որ ադրբեջանցիները կհամարձակվեն դա անել։ Սակայն Ալիեւի շարունակական պնդումները կասկածի տեղիք չեն տալիս։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ հարցն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց։ Եվ երբ կուսակցական հավաքներից մեկի ժամանակ թեման թեժ քննարկվել է, Փաշինյանը լսողի դերում է եղել։

Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում գրել է․ «․․․Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանն ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եվ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 09:29:47 +0400
Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին https://hayacq.com/79177--.html https://hayacq.com/79177--.html Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան խումբը հայտնում է, որ  պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:

]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 09:08:45 +0400
Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի https://hayacq.com/79178--29-.html https://hayacq.com/79178--29-.html Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝
11։00-17:00 Կոմիտասի պող. 24/2-28 շենքեր, Հր.Քոչարի փ. 23 27-27Ա շենքեր, թիվ 11 պոլիկլինիկա, Գրիգոր Արծրունու փ. 70/1-88 շենքեր, Նոր Արեշ 35փ. 28-69; 37փ. 27-72; 39փ. 1-38 առանձնատներ,

Արմավիրի մարզ`
11։00-17:00 Արևադաշտ, Արտամետ և Տալվորիկ գյուղեր,

Արարատի մարզ`
10։30-15:00 Բերքանուշ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝
11։00-16։30 Հրազդան քաղաք՝ Կենտրոն թաղ. թիվ 3-20, 25, 26, 30, 32, 34, 36, 38, 40, 42, 98 շենքեր, թիվ 14 դպրոց, «Նոր Մաքրավան» թաղամաս, Մարզպետարան, Քաղաքապետարան, Դատախազություն, Քննչական բաժին, «ՎՏԲ-Հայաստանբանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերություններ, «Արա և Այծեմնիկ» գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ջրվեժ գյուղ մասնակի, Ջրվեժ գյուղ՝ Բանավան և Մայակ թաղամասեր մասնակի, Քանաքեռավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք, թիվ 2 և 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա Ջուր» ընկերություն և «Զովունի» այգեգործական ընկերություն,

Տավուշի մարզ`
11:00-14:00 Կիրանց, Ծաղկավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30-12:00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի,

12:00-14:00 Դիլիջան քաղաք` Ուսանողական, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան և Օրջոնիկիձեի փողոցներ մասնակի,

Լոռու մարզ՝
11:00-14:00 Տաշիր քաղաք՝ Անի, Վան, 1- 5-րդ թաղամասեր, Երևանյան, Գետափնյա, Խուդյակովի, Պուշկինի, Օրբելի, Գորկի, Խանջյան, Գրիբոյեդովի, Թումանյան, Ջահուկյան և Դեմրճյան փողոցներ, էլ.ցանց, հիվանդանոց, ասֆալտի գործարան:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 00:57:26 +0400
Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք https://hayacq.com/79176--.html https://hayacq.com/79176--.html Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպքՔիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրենց հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության հանդեպ սև բերետավորների գործողությունը ոչ միայն առաջին անգամ տապալվեց, այլ նաև Բագրատ Սրբազանը հանրայնորեն պարսավեց նրանց՝ «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք»»,- գրել է նա:
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 22:19:31 +0400
Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը https://hayacq.com/79175--.html https://hayacq.com/79175--.html Կիրանցում գերլարված իրավիճակ է, սևբերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհըԿիրանցում գերլարված իրավիճակ է։ Սևբերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը, որը քաղաքացիները փակ են պահում՝ ընդդեմ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու։ Քաշքշուկ և հրմշտոց է սկսվել տավուշցիների և ոստիկանների միջև, սևբերետավորները ուժ են կիրառում։
Կիրանցում է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 21:32:52 +0400
Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց https://hayacq.com/79174--2-2-.html https://hayacq.com/79174--2-2-.html Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոցԱռեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:

Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում հայտնաբերել են տղամարդու մարմիններ:

Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Shamshyan.com-ի տեղեկություններով,  մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը:Տեղի ունեցածը սպանություն է թե դժբախտ պատահար, պարզվում է:
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 20:30:13 +0400