Ամենաընթերցվածները - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Ամենաընթերցվածները - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Օկուպացված Քարվաճառի շրջանում ահա թե ինչ են կառուցում ադրբեջանցիները https://hayacq.com/79207--.html https://hayacq.com/79207--.html «Ազերէներջի» ԲԲԸ-ն օկուպացված Քարվաճառի շրջանում կառուցում է 4 հիդրոէլեկտրակայան։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։




Ըստ տեղեկության, կառուցվող հիդրոէլեկտրակայաններ են՝ 4,3 մեգավատտ հզորությամբ «Զառ»-ը, «Նադիրխանլի»-ն՝ 8,8 մեգավատտ հզորությամբ, «Աշաղի վենգ»-ը՝ 8,6 մեգավատտ հզորությամբ և «Յուխարի վենգ»-ը՝ 22,5 մեգավատտ հզորությամբ։


Հայտնի է, որ 2022-2023 թվականներին «Ազերէներջի»-ն վերակառուցել և շահագործման է հանձնել փոքր հիդրոէլեկտրակայանները՝ «Քելբաջար-1», «Մեյդան», «Գամիշլի», «Չիրագ-1», «Չիրագ-2» և «Սոյուգբուլագ»-ը։




]]>
larisa2018 Mon, 29 Apr 2024 14:53:02 +0400
Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում https://hayacq.com/79194--.html https://hayacq.com/79194--.html Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքումԵրեխաների շրջանում հանդիպող հիմնական սթրեսների, դրանց դրսևորումների, դեռահասության, ծնող երեխա հարաբերությունների և, թե ի՞նչ ազդեցություն են ունենում մանկական տարիքի սթրեսներն արդեն հասուն տարիքում՝ թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, մանկական հոգեբան, ՀՊՄՀ հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ Լիլիթ Կարապետյանի հետ:]]> hayacq2016 Sun, 28 Apr 2024 17:51:06 +0400 Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն https://hayacq.com/79189--.html https://hayacq.com/79189--.html Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր: Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը, որից հետո սա սկսեց տարածքներ հանձնել: Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին: Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն:
]]>
larisa2018 Sat, 27 Apr 2024 16:10:09 +0400
ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը https://hayacq.com/79187--.html https://hayacq.com/79187--.html «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


Համաձայն կառավարության հրապարակած քարտեզի, Ադրբեջանին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի N 2074-Ն որոշմամբ հաստատված Հ-58 հանրապետական նշանակության 59 կմ-անոց ճանապարհի (նախկին Մ-16 միջպետական ճանապարհ) մի հատվածը։ Նշված ճանապարհը ներառող Տավուշի մարզի քարտեզը ներկայացված է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կայքում։




Ընդ որում, վարչապետի աշխատակազմը նաև հայտարարել է, որ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի՝ փաստելով, որ Ադրբեջանին է փոխանցում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհ։


Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը, որը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություն է։


Այս կապակցությամբ, դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 418 (պետական դավաճանություն), 421 (Տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), 441 (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներով։
]]>
larisa2018 Sat, 27 Apr 2024 14:04:08 +0400
Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն https://hayacq.com/79173--28-.html https://hayacq.com/79173--28-.html Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյունՀայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

ՀՀ կառավարություն
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 19:06:04 +0400
Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի https://hayacq.com/79163--.html https://hayacq.com/79163--.html Հայտնի թուրք սեյսմոլոգ, պրոֆեսոր Ահմեթ Էրջանը երեկ կտրուկ հայտարարություն է արել Մարմարա, Միջերկրական, Էգեյան և նույնիսկ Սև ծովի շրջակայքում տեղի ունեցող մեծ երկրաշարժի հետևանքով հնարավոր ցունամիի վերաբերյալ: 


Մարմարա ծովում, որտեղ սպասվում է Ստամբուլի մեծ երկրաշարժը՝ 7,5 մագնիտուդով, հզոր ալիքներ կստեղծի, որոնք շատ կարճ ժամանակում կհասնեն ափ։ Ըստ Էրջանի՝ վտանգն ավելի մեծ է 16 միլիոնանոց քաղաքի երկայնքով նեղ ծովածոցերում։ 


Նա նաև բացատրել է, թե երկրաշարժից հետո որքան ժամանակ է պահանջվելու ցունամիին՝ Մարմարա, Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի ափեր հասնելու համար։


Էրջանն ասել է, որ 7,5 մագնիտուդով երկրաշարժը Մարմարա ծովի շրջանում, որը ներառում է Ստամբուլի մետրոպոլիան, որտեղ սպասվում է մեծ երկրաշարժ, կարող է ստեղծել 1-ից 2,5 մետր ալիքներ, իսկ ալիքի բարձրությունը կարող է հասնել մինչև 5 մետրի։


Սև ծովը սեյսմիկ ակտիվությունից իր հեռավորության պատճառով ամենաքիչն է տուժելու, մինչդեռ Մարմարա ծովի խզվածքները ամենաէական ազդեցությունը կունենան: Սպասվում է, որ ցունամին ափ կհասնի երկրաշարժից 4-ից 20 րոպե անց: Ստամբուլում պատրաստվում են այս աղետին։


Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի ռիսկի կառավարման և քաղաքային միջավայրի բարելավման վարչությունը սկսել է իրականացնել Ցունամիի գործողությունների ծրագիրը։ 17 թաղամասերում Մարմարա ծովի ափերին նախազգուշացնող նշաններ են տեղադրվել։ Ընդհանուր առմամբ, 100-ից ավելի ցուցանակներ են տեղադրվել Սիլիվրի, Բեյլիքդյուզյու, Ավչլար, Քյուչյուքչեքմեջե, Բաքըրքոյ, Զեյթինբուրնու, Ֆաթիհ, Բեյօղլու, Բեշիքթաշ, Ուսքյուդար, Քադըքոյ, Մալթեփե, Քարթալ, Փենդըք և Պրինս կղզիներում։


Միջոցառումների նպատակն է նվազագույնի հասցնել հնարավոր ցունամիի պատճառած կորուստները և որոշել այն նախազգուշական միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար, որ Մարմարա ծովի ափի կարևոր կառույցները չտուժեն կամ նվազագույնի հասցվեն։
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 15:25:19 +0400
Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան https://hayacq.com/79162--.html https://hayacq.com/79162--.html Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել ԵրևանԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան:

Ավելի վաղ քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան ի աջակցություն տավուշցիների։

Բացի այդ, իրազեկման ինքնաբուխ ակցիա է իրականացվել նաև Դավթաշենում։ Ակցիայի մասնակիցները պաստառներով դուրս են եկել փողոց։
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 12:02:05 +0400
ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին https://hayacq.com/79144--.html https://hayacq.com/79144--.html Պովոլժիեում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին։ Տեսանյութը հրապարակել է «NewsNN | Нижний Новгород» պարբերականը Telegram-ում։


Նիժնի Նովգորոդի մարզի Լուկոյան քաղաքում նկարահանված կադրերում երևում է ցանկապատի մոտ կանգնած երեխան։ Աղջիկը չի կարող հեռանալ, քանի որ նրան հագուստից կախել են ցանկապատի տախտակներից մեկի վրա։ Նրանից ոչ հեռու կանգնած է դաստիարակչուհին, ինչպես պնդում է տեսանյութը նկարահանած ականատեսը։ Որոշ ժամանակ անց նա մոտենում է ցանկապատին, ժեստով նկատողություն է անում երեխային և հանում նրան ցանկապատից։




Տեսանյութը դիտած աղջկա ծնողները դիմել են վարիչին։ Նա հայտարարել է, որ հոլովակը սկզբից չի սկսվում, «եւ դեռ պետք է ապացուցել, որ դա ինքն է», պարզաբանել է երեխայի մայրը։ Լրագրողները կապ են հաստատել նաև մանկապարտեզի ղեկավարության հետ, որտեղ նրանց հայտնել են, որ դաստիարակչուհուն հեռացրել են աշխատանքից: Նախադպրոցական հաստատությունում հավելել են, որ տեսանյութում հայտնված դրվագի կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվում։ Ընդ որում, այնտեղ հրաժարվել են աշխատակցուհու գործողությունները ոչ պրոֆեսիոնալ ճանաչել։
]]>
larisa2018 Thu, 25 Apr 2024 17:28:38 +0400
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն https://hayacq.com/79152--.html https://hayacq.com/79152--.html Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությունՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․
1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․
1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հաղորդմամբ պահանջվում է՝ «հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը և լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»:
]]>
hayacq2016 Thu, 25 Apr 2024 17:08:34 +0400
Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր https://hayacq.com/79148--.html https://hayacq.com/79148--.html Ապրիլի 25-ին, Երկրին կհարվածի ուժեղ մագնիսական փոթորիկ։ Այն կտևի մի քանի օր։  Մարդիկ, ովքեր կախված են եղանակից, դժվարություններ կունենան առաջիկա մի քանի օրվա ընթացքում:


IKI-ի և ISTP RAS-ի Արևային աստղագիտության լաբորատորիան պատմել է այն մասին, որ մագնիսական փոթորիկներ են գալու երկիր։  Ներկայիս մագնիսական փոթորիկը կտևի մինչև ապրիլի 27-ը։ Սրանից հետո սպասվում է ակտիվության նվազում և գեոմագնիսական իրավիճակի կայունացում։


Ինչպես NEWS.ru-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր Ռինա Զասլավսկայան, առողջ մարդը կարող է իրեն նորմալ զգա և մագնիսական փոթորիկների ժամանակ չզգալ որևէ հիվանդություններ, սակայն սիրտ-անոթային պաթոլոգիաներով մարդիկ պետք է ավելի զգույշ լինեն։


«Սրտանոթային հիվանդություններով տառապող մարդու մոտ հաճախանում են անգինայի նոպաները կամ սկսվում է ցածր լարված անգինա, և սրտի աշխատանքի ընդհատումներ են լինում։ Կարող են լինել նաև արյան ճնշման բարձրացումներ և կտրուկ անկումներ»,- ասում է Զասլավսկայան։


Թերապևտ Պավել Սմիրնովը եղանակից կախված մարդկանց խորհուրդ է տալիս մագնիսական փոթորիկների ժամանակ պահպանել որոշակի կանոններ։ Նրա խոսքով, առաջարկությունների կատարումը նվազագույնի կհասցնի առողջությանը հասցվող հնարավոր վնասը։


«Նման ժամանակահատվածում պետք է ավելի շատ քայլել մաքուր օդում և ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը։ Սակայն ֆիզիկական դաստիարակությանը պետք է մոտենալ առանց ֆանատիզմի. պետք չէ ծանրաբեռնել ինքներդ ձեզ»,- NEWS.ru-ի հետ զրույցում պարզաբանել է Սմիրնովը։ Թերապևտը խորհուրդ է տալիս նաև երեկոյան տաք լոգանք ընդունել, քանի որ այն շատ հանգստացնող է և քունը դարձնում է ավելի հանգիստ և առողջ։
]]>
larisa2018 Thu, 25 Apr 2024 15:05:03 +0400